«Ջրվեժ (գյուղ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 104. Տող 104.


==Տնտեսություն==
==Տնտեսություն==
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ և անաս-նապահությամբ:
Բնակչությունը հիմնականում զբաղվում է այգեգործությամբ, որոշ մասը նաև անասնապահությամբ:


==Օգտակար հանածոներ==
==Օգտակար հանածոներ==

10:28, 29 Հուլիսի 2014-ի տարբերակ

Գյուղ
Ջրվեժ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
Մակերես8,43 կմ²
ԲԾՄ1300 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն6784 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքjrvezh.am
Ջրվեժ (գյուղ) (Հայաստան)##
Ջրվեժ (գյուղ) (Հայաստան)

Ջրվեժ, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 48 կմ հարավ-արևմուտք: Սահմանակից է Երևան քաղաքին։ 2008 թվականի տվյալներով բնակչության թիվը 7208[2] մարդ է, իսկ տարածքը 8,43 քառակուսի կիլոմետր:[3] Գտնվում է ծովի մակերևույթից 1360 մետր բարձրության վրա:[3]

Անվանում

Ջրվեժ տեղանունը հիշատակվում է դեռևս V դարում՝ պատմաբան Ղազար Փարպեցու և VII դարում՝ սարկավագ Զաքարիա Քանաքեռցու աշխատություններում։ Պատմական տեղեկությունների համաձայն Ջրվեժ տեղանունը ոչ մի անգամ չի վերանվանվել։[4]

Աշխարհագրություն

Ջրվեժ գյուղի սահմանակից համայնքներն են Երևանի Նոր-Նորք՝ արևմուտքից և արևելքից (Ջրվեժ բանավան), Ավան-Առինջ՝ հյուսիսից, և Էրեբունի՝ հարավ-արևմուտքից, ինչպես նաև՝ Կոտայքի մարզի Առինջ՝ հյուսիսից, Ձորաղբյուր՝ հյուսիս-արևելքից և Ողջաբերդ՝ հարավ-արևելքից։ Մարզկենտրոնից գյուղը գտնվում է 45 կմ հեռավորության վրա, Աբովյան քաղաքից՝ 9 կմ։ Ջրվեժ գյուղի եզրագծով են անցում Երևան-Գառնի մայրուղին և Աբովյան-Մասիս ավտոճանապարհը։

Բնակչություն

Գյուղի նախնիների մի մասը 1828-1829 թթ.-ին գաղթել են Խոյի և Սալմաստի գյուղերից, մյուսները տեղափոխվել են Շամքորի, Գանձակի և Ախալքալաքի շրջաններից 1960-ական թթ.:

Ջրվեժի ազգաբնակչության փոփոխությունը.[5]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 108 492 749 839 834 2877 4228 5696 6273 6848

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է այգեգործությամբ, որոշ մասը նաև անասնապահությամբ:

Օգտակար հանածոներ

Մոտակայքում կա տուֆի քարհանք:

Պատմամշակութային կառույցներ

Ջրվեժի պատմա-ճարտարապետական հուշարձաններից է IV-V դարերի գերեզմանատան հուշահամալիրը, որը բաղկացած է եկեղեցուց և կոթող-դամբարանից: Գյուղից արևմուտք` ձորակում, գտնվում են Սբ. Սարգիս, արևելյան մասում` Սբ. Խաչ մատուռները, խաչքարեր, տապանա-քարեր և 1856 թ.-ին կառուցված Կաթողիկե եկեղեցին:

Տես նաև

Տեսարաններ

Հղումներ

Ծանոթագրություններ

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. http://www.armstat.am/file/article/marz_08_38.pdf
  3. 3,0 3,1 http://www.caa.am/arm/lg.php?section=COMMUNITIES&id=256
  4. http://jrvezh.am/am/our_community/history/
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 172» (PDF). Վերցված է 2014 Ապրիլի 16-ին.