«Ստևան Մոկրանյաց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում
(Տարբերություն չկա)

13:16, 28 Հուլիսի 2014-ի տարբերակ

ՄՈԿՐԱՆՅԱՏ Ստեվան (իսկական ազգանունը՝ Ստոյանովիչ, 1856—1914], սերբ կոմպոզիտոր, բանահավաք, դիրիժոր, մանկավարժ։ Սովորել է Բելգրադում, Մյունխենում, կատարելագործվել Հռոմի «Սանտա-Չեչիլիա» ակադեմիայի կոնսերվատորիայում, Լայպցիգում։ 1887-ից ղեկավարել է Բելգրադի երգչախմբային ընկերությունը։ 1899-ին Բելգրադում հիմնել է երաժշտական դպրոց (այժմ՝ Ս․ Մոկրանյացի անվան)։ Որպես կոմպոզիտոր ճանաչվել է 15 «Ռուկովետներ»-ով, որոնցում ստեղծել է խմբերգային գրության ազգային ինքնատիպ ոճ։