«Սեյդու Կեյտա»–ի խմբագրումների տարբերություն
Տող 51. | Տող 51. | ||
=== Բարսելոնա === |
=== Բարսելոնա === |
||
[[Սևիլիա ՖԱ|Սևիլիա]]յում 1 տարի անցկացնելուց հետո, նա դարձավ առաջինը, ում հետ [[Գվարդիոլա Խոսեպ|Գվարդիոլա]]ն պայմանագիր կնքեց [[2008]] թվականի ամռանը։ Սկզբնական շրջանից հետո, նա սկսեց ավելի կարևոր տեղ զբաղեցնել ակումբի կազմում։ Նա խաղաց 46 խաղ և խփեց 6 գոլ, որոնցից ոմանք բավականին տպավորիչ էին, ինչպես օրինակ, [[Ալիանս Արենա |Ալիանս Արենա]]յում [[Բայեր Լևերկուզեն|Բայեր]]ի դեմ խփած գոլը։ Նա ցույց տվեց, որ հուսալի [[Կիսապաշտպան (ֆուտբոլ)|կիսապաշտպան]] է Բարսելոնայի համար։ |
|||
Ամբողջապես ադապտացվելով Բարսելոնայում և ձեռք բերելով ուրույն խաղաոճ՝ Սեյդու Կեյտան 2009/10 խաղաշրջանում կայուն տեղ զբաղեցրեց խաղադաշտում։ |
Ամբողջապես ադապտացվելով Բարսելոնայում և ձեռք բերելով ուրույն խաղաոճ՝ Սեյդու Կեյտան 2009/10 խաղաշրջանում կայուն տեղ զբաղեցրեց խաղադաշտում։ |
||
Սեյդու Կեյտան Բարսելոնայի հետ պայմանագիր կնքեց 2007/2008 խաղաշրջանում։ |
Սեյդու Կեյտան Բարսելոնայի հետ պայմանագիր կնքեց 2007/2008 խաղաշրջանում։ Մալիցի ֆուտբոլիստը եկավ Սեևիլիայից՝ ամրապնդելու Բարսելոնայի կենտրոնը որպես կիսապաշտպան։ |
||
Նա Մալիի հավաքականի մշտական խաղացողներից է և ազգային թիմի աստղերից մեկը։ Նա մասնակցել է Աֆրիկայի գավաթի խաղերին 2002, 2004 և 2008 թվականներին։ |
Նա Մալիի հավաքականի մշտական խաղացողներից է և ազգային թիմի աստղերից մեկը։ Նա մասնակցել է Աֆրիկայի գավաթի խաղերին 2002, 2004 և 2008 թվականներին։ |
||
07:53, 28 Հուլիսի 2014-ի տարբերակ
Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-23 18:01:36 ֆորմատով
Սեյդու Կեյտո ֆր.՝ Seydou Keita | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
Մալի Ֆրանսիա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 16, 1980 (44 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վիլա Վելիա, Բրազիլիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 183 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 77 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ռոմա | ||||||||||||||||||||||||||
Համար | 20 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սեյդու Կեյտան (ֆր.՝ Seydou Keita; հունվարի 16 1980, Բամակո, Մալի) - մալիցի ֆուտբոլիստ, Մալիի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ 2014 թվականից հանդես է գալիս իտալական Ռոմայի կազմում։
Կենսագրություն
Նրա հորեղբայրը՝ Խալիֆ Կեյտան, համարվում է Մալիի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկը, քանզի 1970 թվականին հաղթել է Աֆրիկայի ոսկե գնդակը։ Իր զարմիկ Մահմադու Սիսոկոն նույնպես հայտնի ֆուտբոլիստ է։ Կեյտան իր կարիերան սկսել է Սենթրո Խալիֆ Կեյտայի հետ միասին Մալիի առաջին լիգայում (մարզական ակումբ, որ ստեղծել էր իր հորեղբայրը խոստումնալից երիտասարդներին մարզելու համար), որտեղ նրան նկատեցին Մարսելի Օլիմպիկ թիմից։ 17 տարեկանում նա հետևեց հորեղբոր քայլերին և պայմանագիր կնքեց ֆրանսիական ակումբի հետ։
Կարիերա
Մարսել
3 տարի Սեյդու կեյտան անցկացրեց պահեստայինների կազմում, մինչև 1999 թվականի սեպտեմբերի 19-ին նա առաջին անգամ հանդես եկավ Տրուայի դեմ խաղի ժամանակ՝ փոխարինելով աստղ Քրիստոֆ Դյուգարին։ Նա նաև իր առաջին հանդիպումներն անցկացրեց Չեմպիոնների լիգայում։ Մի քանի ամիս առաջ՝ ապրիլին, Կեյտան Նիգերիայում ճանաչվել էր լավագույն ֆուտբոլիստ մինչև 20 տարեկանների Աշխարհի գավաթի ժամանակ՝ առաջ անցնելով այնպիսի ֆուտբոլիստներից, ինչպիսիք են Ռոնալդինիոն և Լեմպարդը։
Լորիան
Խաղաշրջանի ավարտին Մարսելի մարզիչ Աբել Բրագան, որոշեց տեղափոխել նրան երկրորդ դիվիզիոն Լորիենտի փոխարեն, ավելի շատ փորձ ձեռք բերելու համար։ Կեյտան մասնակցեց լիգայի բոլոր 38 խաղերին և օգնեց, որ թիմն ուղեգիր նվաճի դեպի Լիգա 1։ 2001/02 խաղաշրջանում Կեյտան հեռացավ ակումբից Մալիի հավաքականի հետ Նիգերիայում տեղի ունեցող Աֆրիկայի ազգերի գավաթին մասնակցելու համար և Լորիենտը հետ գնաց երկրորդ դիվիզիա։ Կիսապաշտպանը Մալիի հետ գրավեց 4-րդ տեղը, մասնակցեց լիգայի 21 հանդիպումներին և օգնեց Լորիանին հաղթել Ֆրանսիայի գավաթը 2002 թվականին և հասնել մինչ Լիգայի գավաթի եզրափակիչ։
Լանս
Լանսը, ով Լիգա 1-ում գրավեց 2-րդ տեղը և ցանկանում էր ամրապնդել թիմը Չեմպիոնների Լիգայից առաջ, 2002/03 խաղաշրջանում որոշեց ձեռք բերել Սեյդու Կեյտային։ Բոլոր առաջնություններում, ընդհանուր առմամբ, խաղաց 38 խաղ և խփեց 3 գոլ։ Նրա խաղաոճը դրդեց Լանսին պայմանագիր կնքել Կեյտայի հետ և հաջորդ 4 խաղաշրջանը Կեյտան անցկացրեց ակումբում։ Նրա գերազանց խաղը նրան դարձրեց 2006/07 խաղաշրջանի Լիգա 1-ի երկրորդ լավագույն ֆուտբոլիստը Ֆլորան Մալուդայից հետո։
Սևիլիա
Այժմ արդեն աստղ Կեյտան 2007 թվականի ամռանը տեղափոխվեց Սևիլիա Ֆրանսիայում 8 տարի անցկացնելուց հետո։ Նա մասնակցեց անդալուզական ակումբի լիգայի 38 հանդիպումներից 31-ին, որոնցից 29-ը՝ մեկնարկային կազմում։ Նա խփեց 4 գոլ, և ապացուցեց, որ ունակ է նշանակետին խփել նաև հեռու տարածությունից։
Բարսելոնա
Սևիլիայում 1 տարի անցկացնելուց հետո, նա դարձավ առաջինը, ում հետ Գվարդիոլան պայմանագիր կնքեց 2008 թվականի ամռանը։ Սկզբնական շրջանից հետո, նա սկսեց ավելի կարևոր տեղ զբաղեցնել ակումբի կազմում։ Նա խաղաց 46 խաղ և խփեց 6 գոլ, որոնցից ոմանք բավականին տպավորիչ էին, ինչպես օրինակ, Ալիանս Արենայում Բայերի դեմ խփած գոլը։ Նա ցույց տվեց, որ հուսալի կիսապաշտպան է Բարսելոնայի համար։ Ամբողջապես ադապտացվելով Բարսելոնայում և ձեռք բերելով ուրույն խաղաոճ՝ Սեյդու Կեյտան 2009/10 խաղաշրջանում կայուն տեղ զբաղեցրեց խաղադաշտում։ Սեյդու Կեյտան Բարսելոնայի հետ պայմանագիր կնքեց 2007/2008 խաղաշրջանում։ Մալիցի ֆուտբոլիստը եկավ Սեևիլիայից՝ ամրապնդելու Բարսելոնայի կենտրոնը որպես կիսապաշտպան։ Նա Մալիի հավաքականի մշտական խաղացողներից է և ազգային թիմի աստղերից մեկը։ Նա մասնակցել է Աֆրիկայի գավաթի խաղերին 2002, 2004 և 2008 թվականներին։