«Միքայել Միրզայան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում
(Տարբերություն չկա)

15:15, 27 Հուլիսի 2014-ի տարբերակ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԻՐԶԱՅԱՆ Միքայել Հովհաննեսի (21․08․1888, Թիֆլիս—26․11․1958, Երևան), հայ սովետական կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1939)։ 1908-ին ավարտել է Ներսիսյան դպրոցը։ Շարունակել է ուսումը Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, ապա՝ կոնսերվատորիայում (Ի․ Ի․ Չերեպնինի դասարան)։ Գրել է գործիքային երկեր, ռոմանսներ, երգեր, խմբերգեր, քայլերգեր, մանկական երաժշտական պատկերներ («Ծիտն ու սազը», «ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը» և այլն) և երգեր։ Միքայել Միրզայանը հեղինակ է երգարանների («Դպրոցական երգարան», 1935) և երաժշտական գրագիտության ձեռնարկների (Նոտային գրագիտության դասագիրք, 1935, Երաժշտական գրագիտության և երգի ձեռնարկ, 1955)։ 1966-ին Երևանում հրատարակվել է Միրզայանի երգերի և ռոմանսների ժողովածու (կազմ․ Ռ․ Աթայան և Մ․ Միրզոյան)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։