«Վերին մանթիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
չ Kareyac տեղափոխեց էջը «Վերին Մանթիա»-ից «Վերին մանթիա»: մ
(Տարբերություն չկա)

09:43, 27 Հուլիսի 2014-ի տարբերակ

Վերին Մանթիա, երկրագնդի թաղանթներից մեկը, որն անմիջականորեն գտնըվում է երկրակեղևի տակ և բաժանված է նրանից Մոհորովիչիչի մակերևույթով։ Վերջինս տեղադրված է մայրցամաքների տակ 20 դարից մինչե 80 կմ (միջինը 4 35 կմ), իսկ օվկիանոսների տակ՝ ջրի մակերևույթից 11-15 կմ խորության վրա։ Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը (օգտագործվում է որպես երկրի ներքին կաոուցվածքի ուսումնասիրության մեթոդ) երկրակեղևից դեպի Վերին մանթիա անցնելիս թռիչքաձև աճում է մոտավորապես 7 դարից մինչև 8 կմ/վրկ։ Վերին մաթիայի հատակը ենթադրվում է 900 կմ (մանթիան վերինի և ստորինի բաժանելիս) և 400 կմ (մանթիան վերինի, միջինի և ստորինի բաժանելու դեպքում) խորությունների վրա։ 400-900 կմ խորությունների սահմաններում գտնվող զոնան կոչվում Է Դոլիցինի շերտ։ Վերին մանթիա կազմված է, հավանաբար, նռնաքարային պերիդոտիտներից՝ վերին մասում էկչոգիտի խառնուրդների մասնակցությամբ։ Վերին մաթիայի կառուցվածքի կարևոր առանձնահատկությունը սեյսմիկ ալիքների փոքր արագությունների զոնայի առկայությունն է։ Վերին մանթիայի կառուցվածքը տարբեր տեկտոնական զոնաների, օրինակ, գեոսինկլինալների և պլատֆորմների, տակ տարբեր է։ Վերին մանթիայում ընթանում են պրոցեսներ, որոնք երկրակեղևում տեկտոնական, մագմատիկ և մետամորֆային երևույթների աղբյուր են հանդիսանում։ Շատ տեկտոնական հիպոթեզներում Վերին մանթիային հատկացվում է կարևոր դեր։ Օրինակ, ենթադրվում է, որ երկրակեղևն առաջացել է Վերին մանթիայի նյութից՝ հալման ճանապարհով, որ տեկտոնական շարժումները կապված են Վերին մանթիայում կատարվող շարժումների հետ են։ Տես նաև Երկրի մանթիա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։