«Ալլա Տարասովա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1898 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
ավելացվեց Կատեգորիա:1973 մահեր ՀոթՔաթ գործիքով
Տող 4. Տող 4.


[[Կատեգորիա:1898 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1898 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1973 մահեր]]

20:49, 26 Հուլիսի 2014-ի տարբերակ

Պատկեր:Tarasova.jpg
Ալլա Տարասովա

Ալլա Կոնստանտինովնա Տարասովա . (1898-1973), ռուս խորհրդային դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1937)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։ 1916 թվականից Ալլա Տարասովան Կրուչինինայի դերում ՄԴԹ-ի թատերախմբի դերասանուհի։ Կ․ Ստանիսլավսկու և Վլ․ Նեմիրովիչ Դանչենկոյի աշակերտուհի Տարասովան ձգտել է սոցիալական, կենսական, գեղարվեստական ճշմարտության։ Լավագույն կերպարներն ստեղծել է Չեխովի (Անյա, «Բալենու այգին», Սոնյա, Ելենա Անդրեևնա, «Քեռի Վանյա», Իրինա, Մաշա, «Երեք քույր»), Ա․ Օստրովսկու (Նեգինա, «Տաղանդներ և երկրպագուներ», Կրուչինինա, «Անմեղ մեղավորներ» ևն), Գորկու (Տատյանա, «Թշնամիներ», Վարվառա, «Հովեկներ») պիեսներում։ Մեծ հաջողությամբ խաղացել է Աննա Կարենինայի (Լև Նիկոլայևիչ Տոլստոյի «Աննա Կարենինա») դերը։ Սովետական խաղացանկի դերերից են՝ Ելենա (Բուլգակովի «Տուրբինների օրերը»), Տոպիլինա (Սոֆրոնովի «Սիրտը չի ներում»)։ Նկարահանվել է կինոյում՝ Կատերինա («Ամպրոպ», 1934), Եկատերինա («Պետրոս I», 1937-1939) և այլն։ ԽՍՀՄ 3-5-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1946՝ կրկնակի, 1947, 1949)։ Պարգեատրվել է Լենինի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։