«Վեռներ Վինտեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Վեռներ Վինտեր''' ծնվել է 1923 թվականի հոկտեմբերի 25-ին Հասելաու քաղաքում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանր...»:
(Տարբերություն չկա)

11:08, 25 Հուլիսի 2014-ի տարբերակ

Վեռներ Վինտեր ծնվել է 1923 թվականի հոկտեմբերի 25-ին Հասելաու քաղաքում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում(ԳՖՀ), գերմանացի լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր 1949 թվականինց, իսկ 1953 թվականից պրոֆեսոր։ Սովորել է Համբուրգի և Բեռնի համալսարաններում, որտեղ հետևել է հունական, սլավոնական, և հնդեվրոպական լեզուների ուսումնասիրման դասընթացներին։ Դասախոսել է Կանզասի (1953—ից 1957 թվականներին), Տեխասի (1957—ից 1965 թվականից) համալսարաններում, ինչպես նաև Համբուրգի (1963 թվականին), Կոպենհագենի (1966 թվականին), Ցեյլի (1967 թվականին), Կալիֆորնիայի Բերկլի (1969 թվականին), Ստանֆորդի (1979—ից 1980 թվականներին) և այլ բուհերում։ 1964 թվականից՝ Քիլի (ԳՖՀ) համալսարանի պրոֆեսոր և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ։ Հրատարակվել է Վինտերի շուրջ 130 աշխատություն, որոնցում հետազոտել է ընդհանուր և հնդեվրոպական լեզվաբանությանը, ամերիկայի հնդկացիական և չին-տիբեթական լեզուներին վերաբերող մի շարք խնդիրներ։ Հայերենի հետ առնչվող ուսումնասիրություններում քննել է հայերենի հնչույթաբանությունը, գրաբարի բարբառային տարբերակվածությունը, անկատարի և անցյալ կատարյալի դեմքի արտահայտման միջոցները, կատարել ստուգաբանություններ «Հայկական հնչույթաբանության խնդիրներ» հատոր 1—ից 3, 1954—ից 1962 թվականներին «Ակնարկներ հայերենի ստուգաբանության» 1957 թվականին, «Վաղ բարբառային տարբերակվածության հետքերը հին հայերենում», 1975 թվականին։ «Հայկական ձեռագրեր» և «Հայկական վիմագրություն» (երկուսն էլ՝ 1955 թվականին) ուսումնասիրություններում անդրադարձել է նաև հայ գրչության արվեստին։ 1963 թվականին և 1978 թվականին այցելել է Սովետական Հայաստան, կարդացել դասախոսություններ։ 1982 թվականին մասնակցել է հայերենագետների միջազգային գիտաժողովին Երևանում, հանդես եկել «Հայերենի թվարկման համակարգը» զեկուցումով։ Վ․ Եվրոպայի լեզվաբանական ընկերության գիտական քարտուղարն է (1983 թվականից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։