«Մոդուս»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «'''ՄՈԴՈՒՍ''' (լատ․modus — չափ, եղանակ, տեսակ), տրամաբանության, փիլիսոփայության և իրավագիտության (Մոդո...»: |
(Տարբերություն չկա)
|
13:23, 24 Հուլիսի 2014-ի տարբերակ
ՄՈԴՈՒՍ (լատ․modus — չափ, եղանակ, տեսակ), տրամաբանության, փիլիսոփայության և իրավագիտության (Մոդուս պրոսեդենդի, Մոդուս վիվենդի) մեջ օգտագործվող տերմին։ Ավանդական տրամաբանության մեջ մոդուս են անվանվում սիլլոգիզմի (մտահանգման) տարատեսակները։ «Մոդուս»-ի հասկացությունը, եզրակացության կանոն իմաստով, գործածվում է նաև արդի ձևական (մաթեմատիկական) տրամաբանության մեջ։ Փիլիսոփայության մեջ մոդուսը, ի տարբերություն ատրիբուտի, բնորոշում է առարկայի անցողիկ հատկությունը, միասնականի դրսևորման ձևերի բազմազանությունը։