«Մոդուլյատորներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «Պատկեր:Monika1.jpg|մինի|աջից|Նկ. 1 տրանզիստորային ամպլիտուդային մոդուլյատորներ․ ա—բազային, բ—կոլեկ...»:
(Տարբերություն չկա)

11:33, 24 Հուլիսի 2014-ի տարբերակ

Պատկեր:Monika1.jpg
Նկ. 1 տրանզիստորային ամպլիտուդային մոդուլյատորներ․ ա—բազային, բ—կոլեկտորային, Uբհ—մոդուլվող տատանումների լարում, S—ցածր հաճախային տրանսֆորմատոր, C1, C2 և Lr L1 կոնդենսատորներ և ինդուկտիվության կոճեր, R և R1—հաստատուն լարման բաժանարարի ռեզիստորներ, Eկ-տրանզիստորի կոլեկտորին տրվող լարում, Սմ--մոդուլող լարում
Պատկեր:Modulyator.jpg
Նկ․ 2 վարիկապային հաճախային մոդուլյատոր․ Վ-վարիկապ, Eվ Еտ—վարիկապին և տրանսֆորմատորին տրվող լարումներ, C, C1, C2—քանդվող շղթաների կոնդենսատորներ, R, R1, R2—քանդվող շղթաների ռեզիստորներ, L—ինդուկտիվության կոճ, Uմ-մոդուլվոդ լարում, S—տրանզիստոր

ՄՈԴՈՒԼՅԱՏՈՐ, մոդուլումն իրականացնող սարք։ Ինֆորմացիայի հաղորդման համակարգերում ապահովում է կրող տատանման պարամետրերի փոփոխումը հաղորդվող հաղորդագրության փոփոխման օրենքի համաձայն, էլեկտրակապի և ռադիոհաղորդման հաղորդիչ սարքերի անհրաժեշտ բաղադրամասն է։ Մոդուլյատորի սխեման և աշխատանքի սկզբունքը պայմանավորված են մոդուլման տեսակով։ Լինում են՝ ամպլիտուդային, հաճախային, փուլային, իմպուլսային և այլն։

Մոդուլյատորում կրող տատանման կառավարումը կատարվում է ոչ գծային դիմադրության կամ ռեակտիվ տարրի օգնությամբ։ Օրինակ, ամպլիտուդային մոդուլումը իրագործվում է եռէլեկտրոդ (բազմէլեկտրոդ) լամպային կամ տրանզիստորային սխեմաներում(Նկ. 1), իսկ հաճախային մոդուլումը՝ ռեակտիվ լամպի կամ տարրի օգնությամբ (նկ․ 2)։

Վերջին դեպքում մոդուլող լարումով (հաղորդագրությամբ) փոփոխելով ռեակտիվ լամպի կամ տարրի ունակությունը (ինդուկտիվությունը), փոփոխում են գեներատորի հաճախականությունը։ Մոդուլյատորի աշխատանքը հիմնականում գնահատվում է մոդուլման բնութագրով։ Ամպլիտուդային մոդուլման դեպքում`

M=f(VΩ)

իսկ հաճախայինի դեպքում՝

Δω / ωo = f(VΩ)

երկու դեպքում էլ Ω= const, M-ը ամպլիտուդային մոդուլման գործակիցն է (մոդուլված տատանման պարամետրի առավելագույն և միջին արժեքների հարաբերությունը), VΩ-ն՝ մոդուլող լարման ամպլիտուդը մոդուլյատորի մուտքում, Δω/ωo-ն մոդուլվող հաճախականության հարաբերական շեղումն է մոդուլյատորի ելքում, Ω-ն՝ մոդուլող տատանման հաճախականությունը։