«Ռաֆիկ Բադալյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Ռաֆիկ Բադալյան Անուշավանի''' ծնվել է 1943 թվականին հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքում, ծառայողի...»:
(Տարբերություն չկա)

11:11, 24 Հուլիսի 2014-ի տարբերակ

Ռաֆիկ Բադալյան Անուշավանի ծնվել է 1943 թվականին հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ստալինի անվան (այժմ Տերյանի անվան) դպրոցում։ 1962 թվականին ընդունվել է Երևանի Պետական համալսարանի ֆիզիկո-մաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսման ընթացքում ծառայել է Սովետական բանակում որպես զինվոր, հետո շարունակել և ավարտել է ուսումը 1968 թվականին։ Աշխատել է պոլիմերների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում նախ որպես կրտսեր գիտաշխատող,ապա գիտաշխատող և ավագ գիտաշխատող։ 1970 թվականին վերակոչվել է Սովետական բանակ, արդեն սպայական կոչումով։ Որպես սպա վերապատրաստվել է Նովոսիբիրսկ և Գոմել քաղաքներում։ 1973 թվականին դեմոբիլիզացվել և վերադարձել է նախկին աշխատանքին։ 1976 թվականից աշխատել է Աբովյան քաղաքի հաշվիչ տեխնիկայի կոնստրուկտորա-տեխնոլոգիական բյուրոյում որպես ինտեգրալ և հիբրիդային միկրոսխեմաների ու տվիչների լաբորատորիայի՝ հետագայում բաժնի վարիչ։ 1978 թվականից Մոսկվա քաղաքի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտում (ՄԻԷՏ) պաշտպանվել թեկնածուական թեզը և ստացել ֆիզոմատ գիտությունների թեկնածուի կոչում։ Ունի մոտ 50 գիտական աշխատություններ, մենագրություններ և հաստատագրված հեղինակային հայտնագործություններ։ Գիտական աշխատությունները տպագրվել են Հայաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Հունգարիայում, Բուլղարիայում։ 1990 թվականին աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ 1995 թվականից առ այսօր աշխատում է Երևանի <<Նաիրիտ>> գործարանի ռետինատեխնիկական իրերի լաբորատորիայում, որպես լաբորատորիայի վարիչ։ Փոքր հասակից զբաղվել է նկարչությամբ, ուսանողական տարիներին քանդակագործությամբ։ 1985-1986 թվականներին զբաղվել է միկրոքանդակագործությամբ (միկրոմինյատուրա)։ Ներկայացրել է բազամթիվ անձնական ցուցահանդեսներ Հայաստանում, Աբխազիայում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, Արաբական Էմիրություններում։ Ունի միկրոքանդակներ ԱՄՆ –ում, Ավստրալիայում, Շվեդիայում, Դանիայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Ուկրաինայում։ Ապրում և աշխատում է Երևան քաղաքում ։ Բացի միկրոմինյատուրայից զվաղվում է թանկարժեք քարերի, նաև փայտի ամուր տեսակների վրա քանդակներով։