«Մարգար Սեդրակյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 21. Տող 21.
Վերապրել է [[Հայոց ցեղասպանություն]]ը, նախնական կրթությունը ստացել է մանկատանը: [[1930]] թ-ին ավարտել է [[Հայաստանի ազգային ագրարային համալսարան|Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ]]ը։
Վերապրել է [[Հայոց ցեղասպանություն]]ը, նախնական կրթությունը ստացել է մանկատանը: [[1930]] թ-ին ավարտել է [[Հայաստանի ազգային ագրարային համալսարան|Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ]]ը։


[[1927]] թ-ից աշխատել է [[կոնյակ]]ի արտադրության բնագավառում։ [[1935]] թվականից [[ԽՍՀՄ]] Համտեսի (դեգուստացիոն) կենտրոնական հանձնաժողովի անդամ էր։ [[1940]] թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է [[Երևանի կոնյակի գործարան]]ում՝ որպես գլխավոր տեխնոլոգ։ 1940-1948 թթ-ին դասախոսել է [[Հայաստանի ազգային ագրարային համալսարան|Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ]]ում: 1940-ական թթ-ի վերջին ձերբակալվել է, ապա արտաքսվել Օդեսա, որտեղ որոշ ժամանակ աշխատել է կոնյակի գործարանում:
[[1927]] թ-ից աշխատել է [[կոնյակ]]ի արտադրության բնագավառում։ [[1935]] թվականից [[ԽՍՀՄ]] Համտեսի (դեգուստացիոն) կենտրոնական հանձնաժողովի անդամ էր։ [[1940]] թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է [[Երևանի կոնյակի գործարան]]ում՝ որպես գլխավոր տեխնոլոգ։ 1940-1948 թթ-ին դասախոսել է [[Հայաստանի ազգային ագրարային համալսարան|Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ]]ում: 1940-ական թթ-ի վերջին ձերբակալվել է, ապա արտաքսվել [[Օդեսա]], որտեղ որոշ ժամանակ աշխատել է կոնյակի գործարանում:


Սեդրակյանը [[ԽՍՀՄ]]-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ Ստեղծել է «Հոբելյանական» ([[1937]] թ., ԽՍՀՄ-ում առաջին բաձրագույն որակի կոնյակը), «Ընտիր» ([[1939]] թ.), «Հայաստան» ([[1940]] թ.), «Արտաշատ» ([[1941]] թ.), «Դվին» ([[1942]] թ.), «Երևան» ([[1947]] թ.), «Օդեսա» ([[1948]] թ.), «Ուկրաինա» ([[1949]] թ.), «Արարատ» ([[1955]] թ.), «Տոնական» ([[1957]] թ.), «40-ամյա» ([[1957]] թ.), «Ախթամար» ([[1967]] թ.), «Նաիրի» ([[1967]] թ.), «50-ամյա» ([[1967]] թ.), «Վասպուրական» ([[1977]] թ.) կոնյակները:
Սեդրակյանը [[ԽՍՀՄ]]-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ Ստեղծել է «Հոբելյանական» ([[1937]] թ., ԽՍՀՄ-ում առաջին բաձրագույն որակի կոնյակը), «Ընտիր» ([[1939]] թ.), «Հայաստան» ([[1940]] թ.), «Արտաշատ» ([[1941]] թ.), «Դվին» ([[1942]] թ.), «Երևան» ([[1947]] թ.), «Օդեսա» ([[1948]] թ.), «Ուկրաինա» ([[1949]] թ.), «Արարատ» ([[1955]] թ.), «Տոնական» ([[1957]] թ.), «40-ամյա» ([[1957]] թ.), «Ախթամար» ([[1967]] թ.), «Նաիրի» ([[1967]] թ.), «50-ամյա» ([[1967]] թ.), «Վասպուրական» ([[1977]] թ.) կոնյակները:

07:54, 24 Հուլիսի 2014-ի տարբերակ

Մարգար Սեդրակի Սեդրակյան
Դիմանկար
Ծնվել է31 մարտի 1907
ԾննդավայրԽառակոնիս, Արճակ գավառ,
Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է10 հոկտեմբերի 1973
Մահվան վայրԵրևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունակադեմիկոս և ճարտարագետ-տեխնոլոգ
Պարգևներ և
մրցանակներ

| Սոցիալիստական Աշխատանքի Հերոս - 1971

Լենինի շքանշան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան «Պատվո Նշան» շքանշան
 Markar Sedrakyan Վիքիպահեստում

Սեդրակյան Մարգար Սեդրակի (մարտի 31, 1907 թ., Խառակոնիս, Արճակ գավառ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 10, 1973 թ., Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ) հայ կոնյակագործ, ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1961 թ.), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971 թ.)։

Կենսագրությունը

Վերապրել է Հայոց ցեղասպանությունը, նախնական կրթությունը ստացել է մանկատանը: 1930 թ-ին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։

1927 թ-ից աշխատել է կոնյակի արտադրության բնագավառում։ 1935 թվականից ԽՍՀՄ Համտեսի (դեգուստացիոն) կենտրոնական հանձնաժողովի անդամ էր։ 1940 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Երևանի կոնյակի գործարանում՝ որպես գլխավոր տեխնոլոգ։ 1940-1948 թթ-ին դասախոսել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում: 1940-ական թթ-ի վերջին ձերբակալվել է, ապա արտաքսվել Օդեսա, որտեղ որոշ ժամանակ աշխատել է կոնյակի գործարանում:

Սեդրակյանը ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ Ստեղծել է «Հոբելյանական» (1937 թ., ԽՍՀՄ-ում առաջին բաձրագույն որակի կոնյակը), «Ընտիր» (1939 թ.), «Հայաստան» (1940 թ.), «Արտաշատ» (1941 թ.), «Դվին» (1942 թ.), «Երևան» (1947 թ.), «Օդեսա» (1948 թ.), «Ուկրաինա» (1949 թ.), «Արարատ» (1955 թ.), «Տոնական» (1957 թ.), «40-ամյա» (1957 թ.), «Ախթամար» (1967 թ.), «Նաիրի» (1967 թ.), «50-ամյա» (1967 թ.), «Վասպուրական» (1977 թ.) կոնյակները:

Մարգար Սեդրակյանի շնորհիվ Հայաստանում ընդարձակվեցին կոնյակագործության ծավալները, նոր տարածքներ հատկացվեցին խաղողի հումքի մշակման և մթերման համար: Նրա ստեղծած բարձր որակի կոնյակների շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչեց, որ հայկական կոնյակը ֆրանսիականի արժանի մրցակից է:

1966 թ-ին Մարգար Սեդրակյանին շնորհվել է «Կոնյակի արտադրության բարձր վարպետի կոչում»: 1971 թ-ին նրան շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով: Արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշանների, ինչպես նաև ֆրանսիական կոնյակի «Կամյու» տան բարձրագույն պարգևի՝ «Համտեսի ասպետ» արծաթե մեծ մեդալի:

1975 թ-ին Երևանի կոնյակի գործարանի տարածքում կառուցվել է Մարգար Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, իսկ 100-ամյակի կապակցությամբ 2007թ-ին թողարկվել է նրան նվիրված հայկական նամականիշ:

Պատմական ակնարկ

1937թ-ին Իվան Պապանինի գլխավորությամբ մի խումբ մասնագետներ ուղևորվեցին դեպի Հյուսիսային բևեռ: Յուրաքանչյուր խորհրդային հանրապետություն ինչ-որ բան նվիրաբերեց այդ գիտարշավի մասնակիցներին. Բելառուսը տրամադրեց տաք շորեր, Ուկրաինան՝ սալ, Հայաստանը՝ կոնյակ: «Պրավդա» թերթում տպագրվեց հոդված և գիտարշավի մասնակիցների լուսանկարը, որում նրանք պատկերված էին կոնյակի տակառը ձեռքերին: Հոդվածում նրանք պատմում էին, որ արշավն անցնում է այնքան սաստիկ ցրտի պայմաններում, որ անգամ 42 աստիճանի թնդության հայկական կոնյակը նրանց չէր տաքացնում: Դրա պատճառով խնդիր դրվեց՝ արդյո՞ք հնարավոր է ստեղծել ավելի թունդ աստիճան ունեցող կոնյակ: Վարպետ Մարգարի ստեղծագործական տաղանդը արարեց 50 աստիճանի թնդության «Դվին», իսկ 1947թ-ին էլ՝ կոնյակի արտադրության մեջ ամենաթունդ՝ 57 աստիճան ունեցող «Երևան» կոնյակը:

Ինչպես հայտնի է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը նախընտրում էր միայն հայկական «Դվին» կոնյակը։ Այն ժամանակ երբ Չերչիլը հայտնաբերում է, որ «Դվին» կոնյակի որակը զգալիորեն ընկել է, բողոքում է Ստալինին այդ մասին։ Պարզվում է, որ «Դվին»-ի և այլ կոնյակների գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանին Ստալինը արտաքսել է։ Չերչիլի բողոքից անմիջապես հետո Ստալինը ազատ է արձակում Մարգար Սեդրակյանին ու վերականգնում է նրա նախկին պաշտոնը։