«Ֆիզիկական մոդելավորում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Ֆիզիկական Մոդելավորումը''', որը օբյեկտի ուսումնասիրությունը փոխարինում է այդ օբյեկտի երկրաչափա...»:
(Տարբերություն չկա)

18:25, 23 Հուլիսի 2014-ի տարբերակ

Ֆիզիկական Մոդելավորումը, որը օբյեկտի ուսումնասիրությունը փոխարինում է այդ օբյեկտի երկրաչափական և ֆիզիկական հատկանիշներն ունեցող մոդելի փորձարարական ուսումնասիրությամբ, առարկայական Մ-ման տարատեսակ է։ Այն կիրառվում է հիդրոտեխնիկայում, ավիացիայում, հրթիռային և տիեզերական տեխնիկայում, շինարարական գործում, նավաշինության, սարքաշինության մեջ են։ Ֆիզիկական Մ-ման հիմնական խնդիրը այնպիսի երևույթների հետազոտությունն է, որոնք տեղի են ունենում կամ կարող են տեղի ունենալ «բնօրինակային պայմաններում»։ Ֆիզիկական Մ-ման հիմքում ընկած են նմանության տեսությունը և չափողականությունների վերլուծությունը։ Նախատիպի և մոդելի որոնվող մեծությունները ժամանակի համապատասխան կետում համեմատական են։ Այդ փաստը հնարավորություն է տալիս մոդելի ուսումնասիրության արդյունքները վերահաշվարկել նախատիպի համար՝ «նմանության գործակիցներ» կոչվող բազմապատկիչների օգնությամբ։