«Մարգար Սեդրակյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10. Տող 10.
|քաղաքացիությունը = [[ԽՍՀՄ]]
|քաղաքացիությունը = [[ԽՍՀՄ]]
|մասնագիտությունը = կոնյակագործ, ինժեներ
|մասնագիտությունը = կոնյակագործ, ինժեներ
|պարգևներ և մրցանակներ ={{!}}{{Լենինի շքանշան}}
|պարգևներ և մրցանակներ ={{!}}
[[Պատկեր:Hero of Socialist Labor medal.png|22px|Սոցիալիստական Աշխատանքի Հերոս - 1971]]

{{Լենինի շքանշան}} [[Պատկեր:Orderredbannerlabor rib.png|42px|«Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշան]] [[Պատկեր:Order badge of honor rib.png|42px|«Պատվո Նշան» շքանշան]]

}}
}}



17:56, 23 Հուլիսի 2014-ի տարբերակ

Մարգար Սեդրակի Սեդրակյան
Դիմանկար
Ծնվել է31 մարտի 1907
ԾննդավայրԽառակոնիս, Վասպուրական
Մահացել է10 հոկտեմբերի 1973
Մահվան վայրԵրևան
ՀԽՍՀ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունակադեմիկոս և ճարտարագետ-տեխնոլոգ
Պարգևներ և
մրցանակներ

| Սոցիալիստական Աշխատանքի Հերոս - 1971

Լենինի շքանշան «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշան «Պատվո Նշան» շքանշան
 Markar Sedrakyan Վիքիպահեստում

Սեդրակյան Մարգար Սեդրակի (մարտի 31, 1907 թ., Խառակոնիս, Վասպուրական - հոկտեմբերի 10, 1973 թ., Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ) հայ կոնյակագործ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971 թ.), Հայաստանի վաստակավոր ինժեներ (1961 թ.)։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը (1940 թ.)։

Կենսագրությունը

Վերապրել է Հայոց ցեղասպանությունը, նախնական կրթությունը ստացել է մանկատանը:

1927 թվականից աշխատել է հայկական կոնյակի նոր տեսակների ստեղծման վրա։ 1935 թվականից ԽՍՀՄ-ի Կենտրոնական դեգուստացյոն հանձնաժողովի անդամ էր։ 1940 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Երևանի կոնյակի գործարանում՝ որպես գլխավոր տեխնոլոգ։ 1940-ական թթ-ի վերջին աքսորվել է Օդեսա, որտեղ որոշ ժամանակ աշխատել է կոնյակի գործարանում:

Սեդրակյանը ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ Ստեղծել է «Հոբելյանական» (1937 թ., ԽՍՀՄ-ում առաջին բաձրագույն որակի կոնյակը), «Ընտիր» (1939 թ.), «Հայաստան» (1940 թ.), «Արտաշատ» (1941 թ.), «Դվին» (1942 թ.), «Երևան» (1947 թ.), «Օդեսա» (1948 թ.), «Ուկրաինա» (1949 թ.), «Արարատ» (1955 թ.), «Տոնական» (1957 թ.), «40-ամյա» (1957 թ.), «Ախթամար» (1967 թ.), «Նաիրի» (1967 թ.), «50-ամյա» (1967 թ.), «Վասպուրական» (1977 թ.) կոնյակները:

Մարգար Սեդրակյանի շնորհիվ Հայաստանում ընդարձակվեցին կոնյակագործության ծավալները, նոր տարածքներ հատկացվեցին խաղողի հումքի մշակման և մթերման համար: Նրա ստեղծած բարձր որակի կոնյակների շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչեց, որ հայկական կոնյակը ֆրանսիականի արժանի մրցակից է:

1971թ-ին Սեդրակյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը նրան շնորհել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը՝ պարգևատրելով Լենինի մեդալով և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով: Նաև արժանացել է «Պատվո նշան» և «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանների, ինչպես նաև ֆրանսիական կոնյակի «Կամյու» տան բարձրագույն պարգևի՝ «Դեգուստացիայի ասպետ» մեծ մեդալի:

Կոնյակի գործարանի տարածքում տեղադրված է Մարգար Սեդրակյանի արձանը, իսկ իր 100-ամյակի կապակցությամբ 2007թ-ին թողարկվել է նրան նվիրված հայկական նամականիշ:

Պատմական ակնարկ

1937թ-ին Իվան Պապանինի գլխավորությամբ մի խումբ մասնագետներ ուղևորվեցին դեպի Հյուսիսային բևեռ: Յուրաքանչյուր խորհրդային հանրապետություն ինչ-որ բան նվիրաբերեց այդ գիտարշավի մասնակիցներին. Բելառուսը տրամադրեց տաք շորեր, Ուկրաինան՝ սալ, Հայաստանը՝ կոնյակ: «Պրավդա» թերթում տպագրվեց հոդված և գիտարշավի մասնակիցների լուսանկարը, որում նրանք պատկերված էին կոնյակի տակառը ձեռքերին: Հոդվածում նրանք պատմում էին, որ արշավն անցնում է այնքան սաստիկ ցրտի պայմաններում, որ անգամ 42 աստիճանի թնդության հայկական կոնյակը նրանց չէր տաքացնում: Դրա պատճառով խնդիր դրվեց՝ արդյո՞ք հնարավոր է ստեղծել ավելի թունդ աստիճան ունեցող կոնյակ: Վարպետ Մարգարի ստեղծագործական տաղանդը արարեց 50 աստիճանի թնդության «Դվին», իսկ 1947թ-ին էլ՝ կոնյակի արտադրության մեջ ամենաթունդ՝ 57 աստիճան ունեցող «Երևան» կոնյակը:

Ինչպես հայտնի է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը նախընտրում էր միայն հայկական «Դվին» կոնյակը։ Այն ժամանակ երբ Չերչիլը հայտնաբերում է, որ «Դվին» կոնյակի որակը զգալիորեն ընկել է, բողոքում է Ստալինին այդ մասին։ Պարզվում է, որ «Դվին»-ի և այլ կոնյակների գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանին Ստալինը արտաքսել է Սիբիր։ Չերչիլի բողոքից անմիջապես հետո Ստալինը ազատ է արձակում Մարգար Սեդրակյանին ու վերականգնում է նրա նախկին պաշտոնը։