«Ծարիր»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, փոխարինվեց: → (25) oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:Sb-TableImage.png|մինի|Ծարիր]] |
[[Պատկեր:Sb-TableImage.png|մինի|Ծարիր]] |
||
{{Նշան|Sb}} |
{{Նշան|Sb}} |
||
'''Ծարիր''' ( |
'''Ծարիր''' ({{lang-lat| Stibium }}), սուրմա, Sb, [[պարբերական համակարգ]]ի V պարբերության V խմբի [[քիմիական տարր]]։ Կարգահամարը 51 է, [[ատոմական զանգված]]ը՝ 121, 75։ Ունի երկու կայուն [[իզոտոպ]]՝ ¹²¹Sb (57, 25%) և ¹²³Sb (42, 75%)։ Արհեստականորեն ստացվել են բազմաթիվ ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից <sup>124</sup>Sb (T1/2=60, 2 օր) կիրառվում է γ ճառագայթների և [[նեյտրոն]]ների աղբյուր պատրաստելու համար։ [[Ատոմ]]ի արտաքին թաղանթի [[էլեկտրոն]]ների դասավորությունը 5S²5P³ է։ |
||
== Պատմություն == |
== Պատմություն == |
||
Ծարիրը հայտնի է շատ վաղուց։ Արևելքի երկրներում (այդ թվում նաև [[Հայաստան]]ում) այն կիրառվել է մոտ 5000 տարի առաջ՝ անոթներ և սպասքներ պատրաստելու համար։ Մ. |
Ծարիրը հայտնի է շատ վաղուց։ Արևելքի երկրներում (այդ թվում նաև [[Հայաստան]]ում) այն կիրառվել է մոտ 5000 տարի առաջ՝ անոթներ և սպասքներ պատրաստելու համար։ Մ.թ.ա. 19-րդ դարում [[Հին Եգիպտոս]]ում [[ծարիրափայլ]]ի փոշին (բնական Sb<sub>2</sub>S<sub>3</sub>), ''mesten'' կամ ''stem'' անվամբ, օգտագործել են հոնքերը սևացնելու համար։ [[Հին Հունաստան]]ում ծարիրը հայտնի էր որպես ''stimi'' և ''stibi'', այստեղից էլ՝ {{lang-lat|stibium}}։ [[Եվրոպա]]յի մի քանի երկրներում և [[ԱՄՆ]]-ում բացի ''stibium'' անվանումից ընդունված է նաև '''antimonium''' անվանումը։ Ծարիրի և նրա բազմաթիվ միացությունների ստացման եղանակների և հատկությունների մանրամասն նկարագրությունն առաջինը տվել է գերմանացի ալքիմիկոս Վ. Վալենտինը [[1604]] թվականին։ |
||
== Քիմիական հատկություններ == |
== Քիմիական հատկություններ == |
||
Տող 24. | Տող 24. | ||
[[Անտիդոտ]]ների (ունիտիոլ), [[միզամուղ]] և քրտնաբեր միջոցների կիրառում և այլն։ |
[[Անտիդոտ]]ների (ունիտիոլ), [[միզամուղ]] և քրտնաբեր միջոցների կիրառում և այլն։ |
||
===Կանխարգելում=== |
=== Կանխարգելում === |
||
Արտադրական գործընթացների մեքենայացում, արդյունավետ օդափոխություն։ |
Արտադրական գործընթացների մեքենայացում, արդյունավետ օդափոխություն։ |
||
Տող 30. | Տող 30. | ||
* [[Պարբերական աղյուսակ]] |
* [[Պարբերական աղյուսակ]] |
||
⚫ | |||
{{Փոքր պարբերական աղյուսակ}} |
{{Փոքր պարբերական աղյուսակ}} |
||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ}} |
||
[[Կատեգորիա:Քիմիական տարրեր]] |
[[Կատեգորիա:Քիմիական տարրեր]] |
||
[[Կատեգորիա:Կիսամետաղներ]] |
|||
[[Կատեգորիա:Բարձրաստիճան վտանգավոր նյութեր]] |
|||
[[Կատեգորիա:Ծարիր]] |
|||
⚫ | |||
{{Link GA|en}} |
{{Link GA|en}} |
15:03, 20 Հուլիսի 2014-ի տարբերակ
Ծարիր (լատին․՝ Stibium ), սուրմա, Sb, պարբերական համակարգի V պարբերության V խմբի քիմիական տարր։ Կարգահամարը 51 է, ատոմական զանգվածը՝ 121, 75։ Ունի երկու կայուն իզոտոպ՝ ¹²¹Sb (57, 25%) և ¹²³Sb (42, 75%)։ Արհեստականորեն ստացվել են բազմաթիվ ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից 124Sb (T1/2=60, 2 օր) կիրառվում է γ ճառագայթների և նեյտրոնների աղբյուր պատրաստելու համար։ Ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնների դասավորությունը 5S²5P³ է։
Պատմություն
Ծարիրը հայտնի է շատ վաղուց։ Արևելքի երկրներում (այդ թվում նաև Հայաստանում) այն կիրառվել է մոտ 5000 տարի առաջ՝ անոթներ և սպասքներ պատրաստելու համար։ Մ.թ.ա. 19-րդ դարում Հին Եգիպտոսում ծարիրափայլի փոշին (բնական Sb2S3), mesten կամ stem անվամբ, օգտագործել են հոնքերը սևացնելու համար։ Հին Հունաստանում ծարիրը հայտնի էր որպես stimi և stibi, այստեղից էլ՝ լատին․՝ stibium։ Եվրոպայի մի քանի երկրներում և ԱՄՆ-ում բացի stibium անվանումից ընդունված է նաև antimonium անվանումը։ Ծարիրի և նրա բազմաթիվ միացությունների ստացման եղանակների և հատկությունների մանրամասն նկարագրությունն առաջինը տվել է գերմանացի ալքիմիկոս Վ. Վալենտինը 1604 թվականին։
Քիմիական հատկություններ
Ծարիրի պարունակությունը երկրակեղևում 5•10−5% է (ըստ զանգվածի)։ Ամենատարածված միներալը ծարիրափայլն է՝ Sb2S3։ Ծարիրը հայտնի է մի քանի ալոտրոպ ձևափոխություններով։ Սովորական գորշ ծարիրը սպիտակ֊արծաթափայլ մետաղ է, խտությունը՝ 6690 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 630, 5°C, եռմանը՝ 1635-1645°C։ Միացություններում ցուցաբերում է +5, + 3 և -3 արժեքականություն։ Սովորական ջերմաստիճանում օդում ծարիրը չի օքսիդանում, հալման ջերմաստիճանից բարձր տաքացնելիս այրվում է՝ առաջացնելով Sb2O3 օքսիդը (սպիտակ ծուխ)։
Ակտիվ փոխազդում է հալոգենների հետ՝ տալով եռարժեք հալոգենիդներ։ Միացություններ է առաջացնում արսենի, ծծմբի և ֆոսֆորի հետ (հալելիս), ազոտի և ջրածնի հետ՝ չի առաջացնում, ծարիրաջրածինը ստացվում է անուղղակի ճանապարհով։ Ջրի և նոսր թթուների հետ չի փոխազդում։ Դանդաղ փոխազդում է խիտ աղաթթվի և ծծմբական թթվի հետ՝ առաջացնելով համապատասխանաբար՝ SbCl3 և Sb2 (SO4)3 աղերը։ Խիտ ազոտական թթվով օքսիդանում է՝ առաջացնելով բարձրարժեք օքսիդ, որը նստում է xSb2O3•yH2O բաղադրությամբ։ Թթվածնի հետ ծարիրն առաջացնում է Sb2O3, Sb2O4 և Sb2O5 օքսիդները։ Եռարժեք ծարիրի հիդրօքսիդը՝ Sb (OH)3, գոյություն ունի միայն ջրային լուծույթում։ Ամֆոտեր է՝ Sb3+3OHSb (OH)3=H3SbO33H+SbO3−3։ Հայտնի են բազմաթիվ մետաղների հետ ծարիրի միացությունները՝ ծարիրիդները, որտեղ ծարիրն ունի -3 արժեքականություն։ Ծարիրի միջմետաղական միացությունները (AlSb, GaSb, InSb և այլն) կիսահաղորդիչներ են։ Բազմաթիվ մետաղների հետ ծարիրն առաջացնում է տարբեր համաձուլվածքներ, որոնց վրա էլ հիմնված է նրա կիրառությունը։
Կիրառություն
Միացություններն օգտագործվում են օրգանական սինթեզում (օրինակ՝ SbCl3, SbCl5), ռետինի արդյունաբերության մեջ (Sb2S3, Sb2S5) և այլ բնագավառներում։ Մտացվում է հանքը (սուլֆիդային կամ օքսիդային) մետալուրգիական կամ հրամետալուրգիական եղանակներով մշակելիս։
Ծարիրը օրգանիզմում
Ծարիրի պարունակությունը (100 գ չոր նյութին) բույսերում 0, 006 մգ է, ծովային կենդանիների օրգանիզմում՝ 0, 02 մգ, ցամաքային կենդանիների մոտ՝ 0, 0006 մգ։ Ծարիրը կենդանիների և մարդու օրգանիզմ է մտնում շնչառական օրգանների կամ ստամոքս¬աղիքային համակարգի միջոցով։ Արտաթորվում է գլխավորապես կղանքի, չնչին քանակությամբ՝ մեզի հետ։ Ծարիրի կենսաբանական դերը հայտնի չէ։ Ծարիրն ընտրողաբար կուտակվում է վահանաձև գեղձում, լյարդում, փայծաղում։ Ծարիրի սահմանային թույլատրելի քանակությունը 10−5-10−7 գ է՝ 100 գ չոր հյուսվածքին։ Ավելի մեծ քանակների դեպքում ծարիրը պասիվացնում է լիպիդային, ածխաջրային և սպիտակուցային փոխանակության ֆերմենտները (հավանաբար սուլֆհիդրիլային խմբերի մեկուսացման պատճառով)։
Բժշկության մեջ
Բժշկության մեջ ծարիրի պատրաստուկները (սոլյուսուրմին և այլն) օգտագործվում են հիմնականում լեյշմանիոզի և որոշ հելմինթոզների (օրինակ՝ շիստոսոմատոզի) բուժման համար։ Ծարիրը և նրա միացությունները թունավոր են։ Սուր թունավորումների դեպքում գրգռվում են շնչառական ուղիների լորձաթաղանթները և մաշկը։ Կարող է առաջանալ մաշկաբորբ, աչքի շաղկապենու բորբոքում և այլն։
Բուժում
Անտիդոտների (ունիտիոլ), միզամուղ և քրտնաբեր միջոցների կիրառում և այլն։
Կանխարգելում
Արտադրական գործընթացների մեքենայացում, արդյունավետ օդափոխություն։
Տես նաև
Պարբերական աղյուսակ | |||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
H | He | ||||||||||||||||||||||||||||||
Li | Be | B | C | N | O | F | Ne | ||||||||||||||||||||||||
Na | Mg | Al | Si | P | S | Cl | Ar | ||||||||||||||||||||||||
K | Ca | Sc | Ti | V | Cr | Mn | Fe | Co | Ni | Cu | Zn | Ga | Ge | As | Se | Br | Kr | ||||||||||||||
Rb | Sr | Y | Zr | Nb | Mo | Tc | Ru | Rh | Pd | Ag | Cd | In | Sn | Sb | Te | I | Xe | ||||||||||||||
Cs | Ba | La | Ce | Pr | Nd | Pm | Sm | Eu | Gd | Tb | Dy | Ho | Er | Tm | Yb | Lu | Hf | Ta | W | Re | Os | Ir | Pt | Au | Hg | Tl | Pb | Bi | Po | At | Rn |
Fr | Ra | Ac | Th | Pa | U | Np | Pu | Am | Cm | Bk | Cf | Es | Fm | Md | No | Lr | Rf | Db | Sg | Bh | Hs | Mt | Ds | Rg | Cn | Nh | Fl | Mc | Lv | Ts | Og |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |