«Հոշոտված Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
img
չNo edit summary
Տող 1. Տող 1.
[[File:Ravished Armenia (1919).webm|thumb|thumbtime=12|upright=1.5|Հոշոտված Հայաստան]]
'''Հոշոտված Հայաստան''', փաստագրական հուշագրություն, որ պատմված է [[Հայոց ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] վկաներից մեկի` [[Արշալույս Մարտիկանյան]]ի կողմից։ Հուշագրությունում Արշալույսը Մարտիկանյանը պատմում է իր և իր ժողովրդի չարչարանքների, ջարդերի ու կոտորածների, հայ ազգաբնակչության տեղահանությունների մասին։

Տող 15. Տող 14.

==Ֆիլմ ==
==Ֆիլմ ==
[[File:Ravished Armenia (1919).webm|thumb|thumbtime=12|upright=1.5|Հոշոտված Հայաստան]]

Հուշագրության լույս տեսնելուց կարճ ժամանակ հետո նկարահանվում է Հայոց ցեղասպանության մասին առաջին կարճամետրաժ ֆիլմը «[[Հոգիների աճուրդ]]» խորագրով։ Ֆիլմը նկարահանվել է [[1918]] թվականին և ցուցադրվել [[Նյու Յորք]]ում [[1919]]-ին։

08:09, 20 Հուլիսի 2014-ի տարբերակ

Հոշոտված Հայաստան, փաստագրական հուշագրություն, որ պատմված է Հայոց ցեղասպանության վկաներից մեկի` Արշալույս Մարտիկանյանի կողմից։ Հուշագրությունում Արշալույսը Մարտիկանյանը պատմում է իր և իր ժողովրդի չարչարանքների, ջարդերի ու կոտորածների, հայ ազգաբնակչության տեղահանությունների մասին։

Բովանդակություն

«Հոշոտված Հայաստան» գրքի կազմը

Արշալույս Մարտիկանյանը ծնվել է Խարբերդի նահանգի Չմշկածագ քաղաքում։ Նրա հայրը հարուստ դրամագործ էր և ճանաչված անձնավորություն։ Հուշագրությունում նկարագրված դեպքերը սկիզբ են առնում 1915 թվականի ապրիլից։ Արշալույսը, որ ընդամենը 14 տարեկան աղջնակ էր, տեսել է իր սեփական մոր, հոր, եղբայրների և քույրերի սպանությունը։ Նրա ծնողներին դաժանաբար սպանել էին իր աչքի առջև Տիրոջն ապավինելու և Նրան հավատարիմ մնալու համար։ Անցնելով տարբեր թուրք փաշաների և քուրդ ելուզակների ձեռքի տակով, ընկնելով հարեմներ և ենթարկվելով տանջանքների` փոքրիկ Արշալույսը մինչև վերջ հավատարիմ է մնում իր հավատքին։

Երկարատև չարչարանքներից հետո նա ապաստան է գտնում մի ամերիկացու տանը։ Հետագայում պարզվում է, որ ամերիկացին ճանաչված միսիոներ-բժիշկ Ֆրեդերիկ Մակքալըմն է։ Վերջինս գտնվում էր Կոստանդնուպոլսում, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Նա առաջիններից մեկն էր, ով վերադառնալով Էրզրում, օգնություն ցուցաբերեց հայ ժողովրդին։ Այդ ժամանակ ռուսական բանակն արդեն մուտք էր գործել Էրզրում։

Արշալույսը Զորավար Անդրանիկի միջնորդությամբ և Մեծ դուքսի` Կովկասի ռազմաճակատի ընդհանուր հրամանատարի հրամանով տեղափոխվում է Ամերիկա: Նա մեկնեց այդ երկիր` ոչ միայն փրկվելու, այլև փրկություն հայցելու իր ժողովրդին, հասցնելու մեծն Զորավարի հայտնի ուղերձը ամերիկացիներին`

«Մեծ դուքսը կարգադրել է քեզ ուղարկել Ամերիկա, որտեղ մեր խեղճ ժողովուրդը շատ բարեկամներ ունի։ Երբ հասնես այդ սիրելի երկիրը, նրա ժողովրդին ասա, որ Հայաստանը հյուծված է, հոշոտված և արյունաքամ, բայց նորից կբարձրանա, միայն եթե Ամերիկան օգնություն տրամադրի մեզ, սնունդ ուղարկի մեր սովյալներին, դրամ` նրանց վերադարձնելու իրենց տները, երբ պատերազմն ավարտվի»:

Արշալույս Մարտիկանյանը վախճանվել է 1996 թվականին ԱՄՆ-ում։ Ցավոք այսօր նրա շիրիմի տեղն անհայտ է։

Ֆիլմ

Հոշոտված Հայաստան

Հուշագրության լույս տեսնելուց կարճ ժամանակ հետո նկարահանվում է Հայոց ցեղասպանության մասին առաջին կարճամետրաժ ֆիլմը «Հոգիների աճուրդ» խորագրով։ Ֆիլմը նկարահանվել է 1918 թվականին և ցուցադրվել Նյու Յորքում 1919-ին։

Աղբյուրներ