«Ավստրալիա (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆիլմ | հայերեն անվանում = Ավստրալիա | բնօրինակ անվանում = Australia | պատկեր = Australia ver4.jpg |...»: |
No edit summary |
||
Տող 2. | Տող 2. | ||
| հայերեն անվանում = Ավստրալիա |
| հայերեն անվանում = Ավստրալիա |
||
| բնօրինակ անվանում = Australia |
| բնօրինակ անվանում = Australia |
||
| պատկեր = |
| պատկեր = australia-poster.jpg |
||
| լայնություն = |
| լայնություն = |
||
| նկարագրում = '''«Նրանց միությունը չի ենթարկվում կանոններին: Նրանց սերը չի ենթարկվում ճակատագրին:»''' |
| նկարագրում = '''«Նրանց միությունը չի ենթարկվում կանոններին: Նրանց սերը չի ենթարկվում ճակատագրին:»''' |
10:36, 19 Հուլիսի 2014-ի տարբերակ
Ավստրալիա անգլ.՝ Australia | |
---|---|
Պատկեր:Australia-poster.jpg «Նրանց միությունը չի ենթարկվում կանոններին: Նրանց սերը չի ենթարկվում ճակատագրին:» | |
Երկիր | Ավստրալիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա |
Ժանր | Դրամա, Մելոդրամա |
Թեմա | Խաղաղօվկիանոսյան պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 2008 |
Պրեմիերա | Նոյեմբերի 18, 2008 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բազ Լուրման |
Պրոդյուսեր | Ջեյ Մակ Բրաուն, Քեթրին Նեփման, Բազ Լուրման և ուրիշներ |
Սցենարի հեղինակ | Բազ Լուրման, Ստյուարտ Բիտտի, Ռոնալդ Հորվուդ |
Դերակատարներ | Նիկոլ Քիդման, Հյու Ջեքման, Բրենդան Ուոլթերս, Բրայան Բրաուն, Դեյվիդ Ուենեմ |
Օպերատոր | Մենդի Ուոքեր |
Երաժշտություն | Դեվիդ Հիրշֆելդեր |
Մոնտաժ | Դոդի Դորն, Մայքլ ՄակՔասկեր |
Նկարիչներ | Քեթրին Մարթին, Յեն Գրեյսի, Քերին Մերֆի և ուրիշներ |
Պատմվածքի վայր | Ավստրալիա |
Նկարահանման վայր | Սիդնեյ և Ավստրալիա |
Կինոընկերություն | 20th Century Fox |
Տևողություն | 159 րոպե |
Բյուջե | $ 130 000 000 |
Շահույթ | $ 211 342 221 |
IMDb | ID tt0455824 |
Թրեյլեր | [1] |
Australia (2008 film) Վիքիպահեստում |
«Ավստրալիա» (անգլ.՝ Australia) - պատերազմական դրամա աշխարհահռչակ ավստրալացի կինոռեժիսոր՝ Բազ Լուրմանի կողմից՝ Նիկոլ Քիդմանի և Հյու Ջեքմանի մասնակցությամբ: Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2008 թվականի մարտին, ավստրալական Քիմբերլին քաղաքում, և ավարտվել են նույն թվականի նոյեմբերին: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2008-ի նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ում: Հետո ցուցադրվեց նաև այլ երկրներում:
Սյուժեն
Ֆիլմի սյուժեյի հիմքում ընկած է անգլիացի մի արիստոկրատ տիկնոջ պատմությունը: Ամուսնու մահվանից հետո ժառանգաբար նրան անցավ հսկայական ռանչո` «Հեռավոր դաշտավայրեր» անունով: Այն գտնվում էր Ավստրալիա մայր ցամաքի հյուսիսում: Երկրորդ համաշխարհայինի սկսվելուց առաջ նա գնում է իր կալվածք, որպեսզի պաշտպանի այն հովիվներից, որոնք ցանկանում էին ռանչոն իրենց տիրապետության տակ վերցնել: Նրան օգնության են հասնում նախրապան Դրովերն ու մի քանի կամավոր ծառաներ: Նրանք ստիպված էին 1500 գլուխ անասուններին ոտքով տանել դեպի Դարվին, որը հազարավոր մղոնների հեռավորության վրա էր: Նեյլ Ֆլեթչերը, մի խումբ նախրապանների հետ փորձում է խանգարել նրանց:
Դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Նիկոլ Քիդման | Սառա Էշլի, |
Հյու Ջեքման | Դրովեր, |
Բրենդան Ուոլթերս | Նուլլա |
Բրայան Բրաուն | Քինգ Քորնի |
Դեվեդ Ուենեմ | Նեյլ Ֆլեթչեր |
Դեվիդ Գալփիլիլ | Քինգ Ջորջ |
Էդդի Բարու | Բուլլ |
Ռեյ Բարրեթ | Ռեմսդեն |
Տոնի Բերրի | Սերժանտ Կալլահան |
Բեն Մենդելսոն | Կապիտան Դաթթոն |
Ջեք Թոմփսոն | Քլիփլինգ Ֆլին |
Արտադրություն
Ֆիլմը հանդիսանում է էպիկական արկածային դրամա՝ արծարծելով սոցիալական բազմաթիվ պրոբլեմներ: Ֆիլմն այնքան ժամանակ վերնագիր չի ունեցել, մինչև 2006թ․ նոյեմբերի 23-ին ռեժիսոր Բազ Լուրմանը ավստրալական ռադիոշոուներից մեկում չհայտարարեց «Ավստրալիա» վերնագիրը: Ինչպես հենց ինքն է ասում, ֆիլմի վերնագիր կարող էր ընտրվել «Հսկայական հյուսիսային հողեր», կամ «Հեռավոր դաշտավայրեր» վերնագրերը: Լուրմանը մտածում էր «Ավստրալիան» դարձնել իր պատմաէպիկական տրիլոգիայի առաջին մասը: Երկրորդ մասը լինելու է «Ալեքսանդր Մեծ» պրոեկտը, որը ժամանակավորապես կասեցվել է: Իսկ երրորդ մասը դեռ վերնագիր չունի, բայց արդեն պարզ է, որ լինելու է պատմական կինոպրոեկտ Ռուսաստանի մասին:
Քասթինգ
Պրոեկտի սկզբում պլանավորվել էր, որ գլխավոր դերակատարը լինելու է Ռասսել Քրոուն, սակայն 2006թ․ ամռանը ավստրալացի դերասանը, այն բանից հետ, որ հրաժարվեց իր կերպարը փոփոխությունների ենթարկել, հայտարարեց, որ՝ «չի պատրաստվում մասնակցել այդ պրոեկտին՝ ֆինանսի հետ կապված»: «Ավստրալիան» դարձավ երկրորդ կինոպրոեկտը, որում Քիդմանին ու Քրոուին չհաջողվեց աշխատել միասին: Նրանք «հին ընկերներ» են: 2005թ․ սկսվեց «Էկվապիպտ» ֆիլմի նկարահանումները, որը կասեցվեց Ռասսելի պահանջով՝ սցենարի ոչ բավարար լինելու պահանջով: Հետո նույն դերն առաջարկվեց Հիթ Լեդջերին, սակայն նա նույնպես ստիպված էր հրաժարվել պրոեկտին մասնակցելուց, քանի որ արդեն մասնակցում էր «Մռայլ ասպետը» ֆիլմիի նկարահանումներին:
2007թ․-ի հունվարի 25-ին հայտարարվեց, որ հանրահայտ ավստրալացի դերասան՝ Դեվիդ Ուենեմը, որը հայտնի է Մատանիների տիրակալը ֆիլմից, ֆիլմում կերտելու է Նեյլ Ֆլեթչերի կերպարը: