«Դեկտեմբեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերէն|Դեկտեմբեր (արեւմտահայերէն)}}
{{Արևմտահայերէն|Դեկտեմբեր (արեւմտահայերէն)}}
{{անաղբյուր}}
{{ՕրացույցԱմիս|month=12|float=right|show_year=true}}
{{ՕրացույցԱմիս|month=12|float=right|show_year=true}}


Տող 37. Տող 36.
*Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օր- [[Դեկտեմբերի 7]](ՀՀ)
*Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օր- [[Դեկտեմբերի 7]](ՀՀ)
*Մայրերի տոնը [[Ինդոնեզիա]]յում-[[Դեկտեմբերի 22]]
*Մայրերի տոնը [[Ինդոնեզիա]]յում-[[Դեկտեմբերի 22]]
*[[Սուրբ Ծնունդը Հայաստանում|Սուրբ Ծննդյան տոներ]]- Դեկտեմբերի 31- հունվարի 6 (ՀՀ)
*[[Սուրբ Ծնունդը Հայաստանում|Սուրբ Ծննդյան տոներ]]- [[Դեկտեմբերի 31]]- [[հունվարի 6]] (ՀՀ)





11:30, 18 Հուլիսի 2014-ի տարբերակ

<< Դեկտեմբեր >>
Կի Եկ Եք Չո Հի Ու Շա
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
2024

Պատմությունը

Դեկտեմբեր (լատին․՝ December,decem - տասը ), օրացուցային տարվա տասներկուերորդ ամիսը (31 օր): Մինչև Հուլյան օրացույցի ընդունումը հա մարվել է տարվա տասներորդ ամիսը (հին հռոմեացիների տասներորդ ամիսը ըստ կարգի տասներկուերորդը դարձավ, երբ տարվա առաջին ամիսը մարտի փոխարեն հունվարը հաշվեցին և նրա անվան հիմքում մնաց հունարեն դեկտեմբրիս բառը, այսինքն՝ տասներորդ։) : ՀՀ-ում ջերմային ռեժիմով՝ ձմռանն անցման, օրացուցայինով՝ ձմռան առաջին ամիսն է:

Եղանակային տվյալները

ՀՀ-ում Դեկտեմբերին ցերեկվա տևողությունն ամենակարճն է՝ 9 ժամ 30 րոպեից (1-ին) 9 ժամ 20ր (31-ին), Երևանում՝ 8 ժամ 46 րոպե (22-ին): Արեգակի բարձրությունը հորիզոնից 28°12՝-ից (1-ին) 26°54՝ (31-ին) է: Արևափայլքի տևողությունը 84-ից (Հանքավան) 163 ժ է (Կապան): Արեգակնային գումարային ճառագայթումը 3.8-ից (Արտաշատ) 6,9 կկալ/սմ2 • ամիս է (Արագած բլկ): Այս երևույթը բացատրվում է Արեգակի՝ հորիզոնի նկատմամբ ունեցած բարձրության ամենացածր արժեքով: ՀՀ ամբողջ տարածքում դիտվում է ամսական միջին ջերմաստիճանների կտրուկ անկում՝ 3-ից -3.1°C: Նվազագույն ջերմաստիճանների բազմամյա միջինը -14.2-ից (Պաղակն գյուղ) -0.2°C է (Մեղրի), առավելագույն ջերմաստիճանը՝ -7.2-ից (Արագած բլկ) 9°C (Կապան), նվազագույնը՝ -19-ից (Մեղրի) -40°C (Պա ղակն գյուղ): Օդի հարաբերական խոնավությունը 59-80% է: Դեկտեմբերին նկատվում է ցիկլոնային ազդեցության հաճախականության և սաստկության նվազում, որի հետևանքով նվազում է մթնոլորտային տեղումների քանակը՝ 13-70 մմ: Քամու արագությունը 0.7-7.8 մ/վ է, գերակշռող ուղղությունները՝ հարավ-արևմտյան (ավելի հաճախ) և հյուսիս-արևմտյան:

Գետերն ու ջրերը Դեկտեմբեր ամսին

Դեկտեմբեր ըստ Les Très Riches Heures du duc de Berry

Դեկտեմբերը ձմեռային սակավաջուր փուլի առաջին ամիսն է, երբ գետերը հիմնականում սնվում են ստորերկրյա ջրերով: Գետերով հոսում է տարեկան հոսքի 1-6%-ը. Մեծամոր, Գավառագետ,Ազատ, Աշոցք և ստորերկրյա սնմամբ այլ գետերով՝ 3-6 %-ը, մակերևութային սնմամբ գետերով՝ 1-2 %-ը, Սևանա լճի ավազանի գետերով՝ 4,9 %-ը: Ստորերկրյա սնմամբ գետերի ջրի ջերմաստիճանը 2-2.5°C-ով բարձր է մակերևութային սնմամբ գետերի ջրի ջերմաստիճանից: Սևանա լճի մակերևութային շերտի ջրի միջին ջերմաստիճանը 5,8°C է, առավելագույնը՝ 8°C (1966 թ.): Բարձրլեռնային գետերում գոյանում է սառցածածկ, միջին բարձրության գետերի հիմնական մասոււՐ առափնյա սառցածածկ, ցածրադիր վայրերի գետերում՝ սղին, սառցաշարժ և այլն: Արփի լճի ջրամբարը և բարձրլեռնային լճերը լրիվ սառցակալած են: Սևանի թերակղզուն հարող մասում դեկտեմբերի 25-ից սկսվում են սառցային երևույթները:

Դեկտեմբերը տարբեր լեռնային գոտիներում

Դեկտեմբերի առաջին տասնօրյակը ցածրադիր գոտում, ի տարբերություն մյուս գոտիների, ձմեռնամուտ է: Օդի ջերմաստիճանը սկսում է իջնել 0°C-ից, Մեղրիում, Բագրատաշենում, Իջևանում օրվա միջին ջերմաստիճանները դեռևս 3-5°C են: Մինչդեռ լեռնային շրջաններում արդեն իսկական ձմեռ է. օդի միջին ջերմաստիճանն իջնում է -5°C-ից, ձնածածկույթի հաստ, հասնում է 10 սմ-ի: Դեկտեմբերին ՀՀ հարավային և հյուսիս-արևելյան ցածրադիր վայրերում ձմեռն անկայուն է. շատ տարիների հաստատուն ձնածածկույթ չի գոյանում, օդի միջին ջերմաս տիճանը 0°C է, որի պատճառով բույսերի վեգետացիայի դադարի շրջանը կարճատև է: Այգիներում գրեթե չի դադարում հողի մշակումը, անտառում թռչունները սնվում են պտուղներով, հատապտուղներով, սերմերով:

Տոներ և նշանավոր օրեր


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։