«Վան Ման»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Վան Ման''' (մ․թ․ա․ 45-մ․թ․ 23), հին չինական պետական գործիչ, կայսր մ․թ․ 9-ից։ Մ․թ․ա․ 8-ին...»:
(Տարբերություն չկա)

11:29, 18 Հուլիսի 2014-ի տարբերակ

Վան Ման (մ․թ․ա․ 45-մ․թ․ 23), հին չինական պետական գործիչ, կայսր մ․թ․ 9-ից։ Մ․թ․ա․ 8-ին դարձել է Հան կայսրության բարձրագույն աստիճանավոր, իսկ մ․թ․ 8-ի դետեմբերին, կատարելով պալատական հեղաշրջում, իրեն հռչակել է կայսր։ Անցկացրել է մի շարք ռեֆորմներ, վերացրել է հողի մասնավոր սեփականությունը, արգելել հողի և ստրուկների առևտուրը, յուրաքանչյուր ընտանիքի հատկացրել վարելահող, մտցրել է դրամ հավաք ելու մենաշնորհ և այլն։ Սակայն մ․թ․ 12-ին խոշոր հողատերերի ճնշման տակ հարկադրված վերացրել է հողային ռեֆորմը և հողի ու ստրուկների առուծախի արգելքը։ Վան Մանի ռեֆորմները չեն թուլացրել դասակարգային հակասությունները։ Մ․թ․ 15-ին երկրում բռնկել է ժողովրդական ապստամբություն։ Մ․թ․ 23-ին, երբ ապստամբական ջոկատները գրավել են մայրաքաղաք Չանյանը, Վան Մանը սպանվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։