«Իգական սեռական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «[Պատկեր:Female reproductive system lateral nolabel.png|thumb|300px|''Կնոջ կոնքի ներքան օրգանները''<br /> 1 — ֆալոպյան խողովակն...»:
(Տարբերություն չկա)

18:35, 15 Հուլիսի 2014-ի տարբերակ

[Պատկեր:Female reproductive system lateral nolabel.png|thumb|300px|Կնոջ կոնքի ներքան օրգանները
1 — ֆալոպյան խողովակներ; 2 — միզապարկ; 3 — ցայլոսկր; 4 — G-կետ; 5 — ծլիկ; 6 — միզանցք; 7 — հեշտոց; 8 — ձվարան; 9 — սիգմայաձև աղի; 10 — արգանդ; 11 — հեշտոցի հետին կամար; 12 — արգանդի վզիկ; 13 — ուղիղ աղի; 14 — հետանցք]]

Կնոջ և տղամարդու սեռական օրգանները

Իգական սեռական համակարգի օրգաններն են ձվարանները,արգանդափողերը,արգանդը,հեշտոցը և ամոթույքը:

Ձվարանները զույգ խառը գեղձեր են,տեղավորված են որովայնի խոռոչում:Նրանցում զարգանում են իգական սեռական բջիջներ՝ ձվաբջիջներ և սինթեզվում սեռական հորմոններ:Վերջիններս ապահովում են իգական օրգանիզմին բնորոշ երկրորդային սեռական հատկանիշները (բարձր ձայն,կաթնագեղձերի մեծացում,մարմնի որոշ մասերում ճարպի կուտակում,մարմնակազմվածքի ձևավորում) և սեռական ֆունկցիաները:Ձվարանը կազմված է կեղևային և միջուկային շերտից:Կեղևային շերտում կան ձվարանային բշտեր՝ պարկուճներ (ֆոլիկուլներ),որոնց մեջ զարգանում են ձվաբջիջներ:Նորածին աղջկա ձվարանում կա 400000 չհասունացած ձվաբջիջ,որոնցից կյանքի ընթացքում հասունանում են 300-500-ը:Մնացածներն ապաճում են:Հասունացած ձվաբջիջը կենդանական աշխարհի ամենամեծ բջիջն է և երևում է անզեն աչքով:Ձվարանի միջուկային շերտը կազմված է շարակցական հյուսվածքից և պարունակում է արյունատար անոթներ,նյարդեր:

Արգանդափողերը (ձվատար փողերը) սկսվում են արգանդից և մոտենում ձվարաններին:Նրանք ճկույթի հաստությամբ խողովակներ են,ձվարանին մոտեցնող ծայրը ձագարաձև է,ծոպավոր,որի մեջ ձվարանից անցնում է հասունացած ձվաբջիջը:Արգանդափողի խոռոչը ծածկված է թարթչավոր էպիթելային հյուսվածքով:Թարթիչների տատանողական շարժումների ու փողերի գալարակծկումների շնորհիվ ձվաբջիջը մղվում է արգանդի խոռոչ:

Արգանդը մկանակազմ տանձաձև օրգան է,որի խոռոչը ծածկված է լորձաթաղանթով:Խոռոչում զարգանում է պտուղը,ապահովվում է նրա սնուցումն ու պաշտպանումը:Արգանդի ստորին նեղ մասը՝ վզիկը,տեղավորված է հեշտոցում:Հեշտոցը մկանաշարակցահյուսվածքային խողովակ է,որն իր ծայրով ընդգրկում է արգանդի վզիկը,իսկ ստորին ծայրով բացվում է ամոթույքային ճեղքի մեջ:Նրա խոռոչը ծածկված է լորձաթաղանթով:Հեշտոցով սպերմատոզոիդները թափանցում են արգանդի խոռոչ,ապա արգանդափողերի մեջ:Հեշտոցը ծննդաբերական ուղու բաղկացուցիչ մասն է:

Կույսերի հեշտոցի ստորին բացվածքը ծածկված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ կուսաթաղանթով:Նրա վրա կա փոքր անցք դաշտանային արյունը դուրս գալու համար:Հեշտոցի մուտքի մոտ գտնվում է միզուկի արտաքին բացվածքը:Սեռահասուն օրգանիզմում յուրաքանչյուր ամիս պարբերաբար ձվարաններից մեկում հիպոֆիզի հորմոնի ազդեցությամբ հասունանում է մեկ ձվաբջջով ֆոլիկուլ:Ձվաբջջի հասունացումից հետո ֆոլիկուլի արտաքին շերտը խիստ բարակում է,երկրորդ շաբաթվա վերջում պատռվում,և ձվաբջիջն արտամղվում է ֆոլիկուլից,որը կոչվում է ձվազատում:Այդ պահին արգանդափողի ծոպերը դասավորվում են ձվարանի շուրջը,և արտամղված ձվաբջիջն ընկնում է արգանդափողի մեջ,որտեղ ավարտվում է նրա հասունացումը և կարող է բեղմնավորվել:7 օրվա ընթացքում այն մղվում է արգանդի մեջ:Պատռված ֆոլիկուկի խոռոչը լցվում է դեղնավուն ճարպանման նյութ պարունակող բջիջներով ու վերածվում դեղին մարմնի,որը ժամանակավոր ներզատական գեղձի դեր է կատարում:Նրա արտազատված հորմոնը կասեցնում է հաջորդ ֆոլիկուլի հասունացումը,արգանդի լորձաթաղանթը նախապատրաստում ընդունելու բեղմնավորված ձվաբջջից զարգացող սաղմին:Արգանդի արյան մազանոթներն արյունալեցվում են սաղմի սնուցումն ապահովելու համար:Եթե ձվաբջիջը չի բեղմնավորվել,ձվազատման 13-14-րդ օրը դեղին մարմինը դադարում է արտազատել հորմոն,արգանդի լորձաթաղանթը պոկվում է և պատռված մազանոթների արյան ու քայքայված ձվաբջջի հետ արտամղվում դեպի հեշտոց և հեռանում օրգանիզմից:Դա տևում է 3-5 օր և կոչվում է դաշտանային շրջան:Դրանից հետո արգանդի լորձաթաղանթը վերականգնվում է:Դաշտանային փուլը կրկնվում է յուրաքանչյուր 28-30-րդ օրը և կապված է ֆոլիկուլի և ձվաբջջի հասունացման հետ:

Տես նաև