«Վասիլի Ստասով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 3. Տող 3.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Ստասով, Վասիլի}}
[[Կատեգորիա:Ռուս ճարտարապետներ]]
[[Կատեգորիա:Ռուս ճարտարապետներ]]

10:15, 15 Հուլիսի 2014-ի տարբերակ

Վասիլի Ստասով

Վասիլի Պետրովիչ Ստասով (1769-1848 թթ.), ռուս ճարտարապետ, ուշ կլասիցիզմի ներկայացուցիչ։ 1811 թվականից՝ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։ 1816 թվականից՝ Պետերբուրգի կառուցման և ջրաբաշխական աշխատանքների կոմիտեի հիմնական անդամներից։ Զարգացնելով ամպիրի հիմնական գաղափարներն ու կոմպոզիցիոն հնարքները, հատկապես կիրառել է դորիական օրդերի խիստ ձևերը, ձգտել ճարտարապետական կերպարի հանդիսավորության։ Բազմաթիվ կառույցներից նշանավոր են Պետերբուրգում՝ Պավլովյան գնդի զորանոցը (1817-1820 թվականներ), որը Սարսյան դաշտի անսամբլի կարևոր բաղկացուցիչն է, Ախոռային գերատեսչությունը (1817-1823 թվականներ, այժմ՝ գարաժ), «Ցամսկոյ» շուկան (1817-1819), Պայծառակերպության (Պրեոբրաժենսկի) տաճարը (1827-1829), ճարտարապետ Ստասով) Լենինգրադում Պրեոբրաժենսկի (1827-1829) և Տրոիցկի (1828-1835) տաճարները, Նարվայի (1833-1835) և Սոսկովյան (1834-1838) հաղթակամարները։ 1837 թվականի հրդեհից հետո վերականգնել է Ձմեռային պալատի ճակատներն ու շքադահլիճները (1838-1839):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։