«Արտազատական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 49. Տող 49.
* [[Միզածորան]]
* [[Միզածորան]]
* [[Միզուկ]]
* [[Միզուկ]]
* [[Արտազատական համակարգ]]





17:18, 11 Հուլիսի 2014-ի տարբերակ

Արտազատական համակարգի օրգանները
8 միլիմետրանոց միզաքար

Արտազատման նշանակությունը

Օրգանիզմի կենսագործունեության ընթացքում յուրաքանչյուր բջիջում առաջանում են նյութափոխանակության արգասիքները ( միզանյութ, ֆոսֆորական և ծծմբական թթվի աղեր, ջուր, ածխաթթու գազ և այլն)։

Այդ նյութերի կուտակումն օրգանիզմում կարող է բերել կենսագործունեության զանազան խանգարումների ընդհուպ մինչև մահվան։ Օրվա ընթացքում առաաջացած 600-700 լ ածխաթթու գազը և որոշ քանակությամբ ջուր հեռացվում են թոքերի միջոցով։ Արտազատման գլխավոր օրգանները երիկամներն են, որոնք մեզի հետ հեռացնում են միզանյութը, միզաթթուն, հանքային աղերի և ջրի ավելցուկը։ Դրանով պահպանվում է ջրաաղային փոխանակության կայուն մակարդակը։ Այդ նյութերն աննշան չափով հեռանում են նաև մաշկի միջոցով։ Այսպիսով՝ թոքերը, երիկամները, մաշկը այն օրգաններն են, որոնց միջոցով հեռանում են նյութափոխանակության արգասիքները և պահպանվում օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը։ Ի դեպ, հաստ աղին նույնպես ունի արտազատման գործառույթ, սակայն նյութափոխանակության հեղուկ արգասիքները հիմնականում հեռացվում են երիկամների միջոցով։

Արտազատման օրգաններ և դրանց դերը

1. Արտազատական համակարգի օրգանների կառուցվածքը, 2.երիկամներ, 4. միզածորաններ, 5. միզապարկ, 6. միզատար խողովակ, 7. վերին երիկամ, 8. երիկամային երակ և զարկերակ, 9. ստորին սիներակ, 10. որովայնային զարկերակ, 12. լյարդ, 13. հաստ աղիք, 14. կոնք

Արտազատական համակարգի օրգաններն են երիկամները և միզուղիները՝ միզածորանները, միզապարկը, միզուկը։ Երիկամները զույգ են՝ տեղակայված են որովայնի խոռոչում, ողնաշարի աջ և ձախ կողմերում, գոտկատեղի մակարդակում։ Աջ երիկամը կես ողի չափով ցածր է ձախից։ Երիկամն ունի դրսային՝ կոր և միջային՝ գոգ եզրեր։ Միջային մասում գտնվում է երիկամի դրունքը, որով մտնում են զարկերակը, նյարդերը, դուրս են գալիս միզածորանը, երակը, ավշային անոթները։ Երիկամներն արտաքինից ծածկված են շարակցական հյուսվածքից կազմված պատյանով, որը նրանց պահում է անշարժ վիճակում։ Երիկամները լոբաձև են, նրանց երկարությունը 10-12 սմ է, իսկ լայնությունը՝ 5-6 սմ, զանգվածը ոչ ավելի, քան 200 գ։ Երիկամների ներս ընկած կողմից դուրս են գալիս միզածորանները, որոնք կոնքի խոռոչում մտնում են հաստ մկանապատերով օրգանի՝ մեջ։

Երիկամ է մտնում երիկամային զարկերակը և դուրս գալիս համանուն երակը։

Երիկամների կտրվածքի վրա առանձնացնում է 2 շերտ, որոնցից արտաքինն ավելի մուգ է և կոչվում է կեղևային, իսկ ներքին շերտը բաց գունավորում ունի, ավելի լայն է և կոչվում է միջուկային շերտ։ Միջուկային շերտը կազմված է բրգաձև կազմավորումներից։ Յուրաքանչյուր բուրգի լայն մասը (հիմքը) ուղղված է դեպի կեղևային շերտը, իսկ նեղ մասը (բուրգի գագաթը) ուղղված է դեպի երիկամային կենտրոնում գտնվող ավազանը։ Երիկամի կառուցվածքային և գործառական միավորը նեֆրոնն է։ Յուրաքանչյուր երիկամում կա մինչև մեկ միլիոն նեֆրոն։

Նեֆրոնները կազմված են երիկամի կեղևային շերտում տեղակայված՝ գավաթի տեսք ունեցող պատիճներից և մեզը հավաքող ոլորուն խողովակներից։ Յուրաքանչյուր պատիճի պատը կազմված է էպիթելային հյուսվածքի երկու շերտից, իսկ ներսում գտնվում է մազանոթային կծիկը։ Պատիճի երկշերտ պատից սկսվում է ոլորուն խողովակը, իջնում է միջուկային շերտ, որտեղից կրկին ծնկաձև ոլորվում և բարձրանում է կեղևային շերտ։ Այստեղ այն բացվում է, այսպես կոչված, մեզը հավաքող խողովակի մեջ։ Վերջինս միանալով նման խողովակների հետ, ընդհանուր ծորանով բացվում է բուրգի գագաթային մաս, իսկ այնտեղից՝ երիկամային ավազան։

Երիկամները չափազանց հարուստ են արյունատար անոթներով։ Երիկամային զարկերակը, մտնելով երիկամ, ճյուղավորվում է մանր անոթների, որոնք էլ աստիճանաբար դառնում են փոքր լուսանցքով զարկերակներ։ Յուրաքանչյուր զարկերակ պատիճի խոռոչում առաջացնում է մազանոթային կծիկ։ Մազանոթային կծիկից կրկին առաջանում է զարկերակ, որը դուրս է գալիս պատիճից։ Յուրաքանչյուր զարկերակ պատիճից դուրս գալուց հետո ճյուղավորվում է, առաջացնելով մազանոթներ, որոնք սերտորեն շրջապատվում են ոլորուն խողովակները։ Այդ մազանոթները միանալով վեր են ածվում փոքր լուսանցքով երակների, որոնք ի վերջո բացվում են երիկամային երակի մեջ։ Այսպիսով՝ երիկամներում զարկերակները կրկնակի մազանոթային ցանց են առաջացնում պատիճներում և ոլորուն խողովակների շուրջ։ Մեզի վերջնական ձևավորումը տեղի է ունենում ոլորուն խողովակներում։

Երիկամային մարմնիկները բարդ կենսաբանական ֆիլտրեր են, որոնց ֆիլտրող մակերեսը կազմում է մոտավորապես 5-6 մ2։ Երիկամների միջոցով յուրաքանչյուր րոպեում հոսում է օրգանիզմի ամբողջ արյան 1/5-ը։ Երիկամներն արյուն են ստանում որովայնային աորտայից։

Միզագոյացում

Միզագոյացումն իրականանում է երիկամային մարմնիկի պատիճում կծիկի մազանոթների և պատիճի պատերի միջև, որոնք ֆիլտրի դեր են կատարում: Պատիճի մազանոթներում արյան ճնշումն ավելի բարձր է, քան մարմնի մյուս մազանոթներում, որի պատճառով ֆիլտրման ուժն ավելի մեծ է, և պատիճի խոռոչի մեջ է անցնում արյան պլազման իր բաղադրամասերով, բացի սպիտակուցներից: Ֆիլտրված հեղուկը կոչվում է առաջնային մեզ: Օրական առաջանում է 150-170 առաջնային մեզ: Այն պատիճից անցնում է միզային խողովակի մեջ: Նրանց բարակ պատերն օժտված են ընտրողական թափանցելիությամբ, որի շնորհիվ առաջանային մեզից ջրի մեծ մասը և օրգանիզմի համար պիտանի նյութերը հետ են ներծծվում արյան մեջ: Որոշ նյութեր (օրինակ գլյուկոզը) ամբողջությամբ հետ են ներծծվում, որոշները՝ մասնակի, իսկ երրորդները (օրինակ միզանյութը) համարյա հետ չեն ներծծվում: Մնացած քիչ քանակով ջուրը և օրգանիզմի համար ոչ պիտանի նյութերը միասին կազմում են երկրորդային մեզը, որը հոսում է բրգի խողովակի մեջ և պտկիկների անցքով լցվում բաժակների և ապա՝ երիկամի ավազանի մեջ: Երիկամային մարմնիկի խողովակի մեջ կարող են արտազատվել նաև օրգանիզմ մտած դեղանյութեր, ներկեր և այլն: Մեկ օրվա ընթացքում առաջանում է 1,5-2 լ երկրորդային մեզ:

Մեզը թափանցիկ, դեղնավուն հեղուկ է, որի 96 %-ը ջուր է, իսկ 4 %-ը չոր նյութ: Մեզով հեռանում են ջրի, հանքային աղերի ավելցուկը, միզանյութ, միզաթթու, ֆոսֆատներ և ուրիշ նյութեր: Երբեմն մեզով կարող են հեռանալ նաև օրգանիզմի համար պիտանի նյութեր (օրինակ գլյուկոզ): Ուստի երիկամները մասնակցում են արյան քիմիական կազմի հաստատունության պահպանմանը:

Երիկամային ավազանը խոռոչ է, որից սկիզբ է առնում միզածորանը: Երիկամներից մեզը երկու միզածորաններով լցվում է միզապարկի մեջ:

Միզապարկը մկանային կառուցվածքով պարկանման օրգան է, տեղավորված է կոնքի խոռոչում: Ներսից մակերեսը ծածկված է լորձաթաղանթով: Միզապարկից սկիզբ է առնում միզուկը, որի վրա կան մկանային երկու հաստացումներ՝ սեղմաններ:

Միզագոյացման կարգավորումը

Երիկամների աշխատանքը կարգավորվում է վեգետատիվ նյարդային համակարգի միջոցով: Այդ համակարգի սիմպաթիկ բաժնի ազդեցությամբ ուժեղանում է ջրի հետ ներծծումը, որի հետևանքով մեզը պակասում է: Դա տեղի է ունենում երբ օրգանիզմում առկա է ջրի պակաս: Վեգետատիվ նյարդային համակարգի պարասիմպաթիկ բաժինը թողնում է հակառակ ազդեցություն: Միզագոյացման հումորալ կարգավորումը իրականացնում են մակուղեղը և մակերիկամի կեղևային շերտը:

Միզարձակում

Երիկամներում միզագոյացումը տեղի է ունենում անընդհատ, իսկ միզարձակումը ընդհատ պրոցես է, կատարվում է պարբերաբար: Միզապարկի մեջ 200-300 մլ մեզ լցվելու դեպքում ձգվում են նրա մկանային պատերը: Լորձաթաղանթում տեղավորված ընկալիչների գրգռումից ռեֆլեքսորեն կծկվում են նրա պատերի մկանները և թուլանում սեղմանների մկանները, որը հանգեցնում են միզարձակման: Միզարձակման ռեֆլեքսային կենտրոնը տեղավորված է ողնուղեղի սրբանային հատվածում, որի գործունեությունը գտնվում է կենտրոնական նյարդային համակարգի բարձրագույն բաժնի՝ գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի միզազատման կենտրոնի հսկողության ներքո: Այդ կենտրոնի գործունեության շնորհիվ մարդն ընդունակ է գիտակցորեն պահել կամ իրականացնել միզարձակումը: Միզարձակման ողնուղեղային կենտրոնի որոշ ախտահարումների դեպքում միզարձակումը խանգարվում է:

Միզային համակարգի օրգանների հիվանդությունների կանխումը

Երիկամներն օրգանիզմի կենսական կարևոր օրգաններից են:Միզագոյացումից բացի մասնակցում են օրգանիզմի ներքին միջավայրի հաստատունության պահպանմանը,սինթեզում են կենսաբանորեն ակտիվ նյութեր,որոնք խթանում են արյունաստեղծմանը,բարձրացնում արյան ճնշումը և օրգանիզմի դիմադրողականությունը:Երիկամների ֆունկցիաների խախտման կամ դադարի դեպքում նյութափոխանակության միջանկյալ և վերջնական արգասիքները կուտակվում են արյան մեջ,թունավորում օրգանիզմը,որը հաճախ հանգեցնում է մահվան:Երիկամները չափազանց զգայուն են վարակիչ հիվանդությունների հարուցիչների,սնդիկի,կապարի,բենզոլի,կենդանիների թույների նկատմամբ:Դրանք հեռանում են երիկամներով և թունավորում նրա բջիջներին,խախտում նրանց ֆունկցիան:Երիկամների ֆունկցիաների խանգարում կարող են առաջացնել նաև չչափավորված և առանց բժշկի նշանակման ընդունած դեղանյութերը:Հանքային փոխանակության խանգարումներից,դեղանյութերի կուտակումներից երիկամներում և միզային ուղիներում կարող են առաջանալ <<քարեր>>,որոնք միզագոյացման և միզարձակման խանգարումների պատճառ են դառնում:Առավել վնասակար ազդեցություն է թողնում ալկոհոլը:Այն քայքայում է երիկամի էպիթելային բջիջները և հանգեցնում նրա ֆունկցիաների խանգարման:

Երիկամների էպիթելի վրա վնասակար ազդեցություն ունեն նաև կծու կերակուրները,որոնք առաջացնում են երիկամների հիվանդություններ:Երիկամների և միզային համակարգի մյուս օրգանների հիվանդությունները կանխելու նպատակով անհրաժեշտ է պահպանել ընդհանուր և անձնական հիգիենայի կանոնները:

Տես նաև