«Պրիմատներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ « '''Պրիմատները (Primates)''' միջին մեծության կենդանիներ են, կաթնասունների առավել զարգացած խումբն է, որին...»:
 
Տող 74. Տող 74.
''Սննդառություն և մարսողություն'' - Պրիմատները սնվում են տարբեր տեսակի սննդով: Նրանց մեծ մասը սնվում է բազմատեսակ պտուղներով, ինչպես նաև տերևներով, անողնաշարավոր և մանր ողնաշարավոր կենդանիներով: Մարսողական համակարգի առանձնահատկությունները կախված են սննդի տեսակից: Ընդհանուր առմամբ բոլոր պրիմատներին բնորոշ է պարզ, միախցիկ ստամոքսի, կույր աղիքի, որտեղ ճեղքվում է բուսական սնունդը, և համեմատաբար կարճ բարակ աղիքի առկայությունը: Ատամների ձևը ևս կախված է սնման եղանակից: Ժանիքները հաճախ լավ արտահայտված չեն, մեծ և փոքր աղորիքներն ունեն կաթնասուններին բնորոշ բրգային մակերևույթ, հարմարված են միջատներին ու փափուկ մրգերը մշակելուն և ունակ չեն ճյուղեր, խոտ կամ այլ կոշտ բուսական զանգվածներ ծամելու: Որոշ տերևակեր լեմուրների բարակ աղիքը բավականին երկար է, քանի որ այն անհրաժեշտ է նման տեսակի սննդի նորմալ մարսման, մանրացված մասնիկների ներծծման համար: Մանգոբեյների ատամների էմալը բավականին հաստ շերտ է կազմում և դա նրանց տալիս է կոշտ պտուղները, օրինակ` պնդուկը, կրծելու հնարավորություն: Երկարակրունկներ անցել են գիշատիչ կենսակերպի և սնվում են միայն միջատներով, խեցգետնակերպերով, ինչպես նաև մանր ողնաշարավորներով: Կապուցիններն ամենակեր են, սնվում են պտուղներով, տերևներով, նեկտարով, անողնաշարավորներով, թռչունների ձվերով, ինչպես նաև թռչուններով, մողեսներով, չղջիկներով: Շիմպանզեների սննդաբաժնի մասն են կազմում նաև այլ պրիմատները:[3]
''Սննդառություն և մարսողություն'' - Պրիմատները սնվում են տարբեր տեսակի սննդով: Նրանց մեծ մասը սնվում է բազմատեսակ պտուղներով, ինչպես նաև տերևներով, անողնաշարավոր և մանր ողնաշարավոր կենդանիներով: Մարսողական համակարգի առանձնահատկությունները կախված են սննդի տեսակից: Ընդհանուր առմամբ բոլոր պրիմատներին բնորոշ է պարզ, միախցիկ ստամոքսի, կույր աղիքի, որտեղ ճեղքվում է բուսական սնունդը, և համեմատաբար կարճ բարակ աղիքի առկայությունը: Ատամների ձևը ևս կախված է սնման եղանակից: Ժանիքները հաճախ լավ արտահայտված չեն, մեծ և փոքր աղորիքներն ունեն կաթնասուններին բնորոշ բրգային մակերևույթ, հարմարված են միջատներին ու փափուկ մրգերը մշակելուն և ունակ չեն ճյուղեր, խոտ կամ այլ կոշտ բուսական զանգվածներ ծամելու: Որոշ տերևակեր լեմուրների բարակ աղիքը բավականին երկար է, քանի որ այն անհրաժեշտ է նման տեսակի սննդի նորմալ մարսման, մանրացված մասնիկների ներծծման համար: Մանգոբեյների ատամների էմալը բավականին հաստ շերտ է կազմում և դա նրանց տալիս է կոշտ պտուղները, օրինակ` պնդուկը, կրծելու հնարավորություն: Երկարակրունկներ անցել են գիշատիչ կենսակերպի և սնվում են միայն միջատներով, խեցգետնակերպերով, ինչպես նաև մանր ողնաշարավորներով: Կապուցիններն ամենակեր են, սնվում են պտուղներով, տերևներով, նեկտարով, անողնաշարավորներով, թռչունների ձվերով, ինչպես նաև թռչուններով, մողեսներով, չղջիկներով: Շիմպանզեների սննդաբաժնի մասն են կազմում նաև այլ պրիմատները:[3]


''Նյարդային համակարգի և զգայարանների առանձնահատկությունները'' – Պրիմատների նյարդային համակարգը բնորոշվում է լավ զարգացած կիսագնդերի կեղևով, մեծ թվով ակոսների և գալարների առկայությամբ: Այս ամենը բնորոշ է հատկապես բարձրագույն պրիմատներին, մասնավորապես` մարդանման կապիկներին: Օրանգուտանների ուղեղի ծավալը կազմում է 397սմ3, շիմպանզեինը` 400սմ3, գորիլայինը` 469սմ3, մարդունը` 1200սմ3: Քիչ կազմավորված տեսակների գլխուղեղը համեմատաբար հարթ է, փոքր, պարունակում է քիչ քանակությամբ ակոսներ և գալարներ: Հատկապես լավ է զարգացած §նոր կեղևը¦, որը ապահովում է շրջակա միջավայրի ընկալումը, նուրբ և ճշգրիտ շարժումները և հաղորդակցության տարբեր եղանակները, այդ թվում նաև մարդու խոսքը:
''Նյարդային համակարգի և զգայարանների առանձնահատկությունները'' – Պրիմատների նյարդային համակարգը բնորոշվում է լավ զարգացած կիսագնդերի կեղևով, մեծ թվով ակոսների և գալարների առկայությամբ: Այս ամենը բնորոշ է հատկապես բարձրագույն պրիմատներին, մասնավորապես` մարդանման կապիկներին: Օրանգուտանների ուղեղի ծավալը կազմում է 397սմ³, շիմպանզեինը` 400սմ³, գորիլայինը` 469սմ³, մարդունը` 1200սմ³: Քիչ կազմավորված տեսակների գլխուղեղը համեմատաբար հարթ է, փոքր, պարունակում է քիչ քանակությամբ ակոսներ և գալարներ: Հատկապես լավ է զարգացած նոր կեղևը, որը ապահովում է շրջակա միջավայրի ընկալումը, նուրբ և ճշգրիտ շարժումները և հաղորդակցության տարբեր եղանակները, այդ թվում նաև մարդու խոսքը:
Զգայարաններից հատկապես լավ է զարգացած տեսողությունը: Նրանք կարողանում են տարբերել 3 հիմնական գույները (կարմիր, կանաչ, կապույտ), ի տարբերություն մյուս բոլոր ընկերավոր կաթնասունների, որոնք տարբերում են միայն երկու գույն, կամ ընդհանրապես չեն տարբերում գույները: Այդպիսին են նաև որոշ գիշերային կենսակերպ վարող պրիմատներ: Դիտվում են տարբերություններ նաև սեռերի միջև. Որոշ տեսակների էգերը տարբերում են 2 կամ 3, իսկ արուները` միայն երկու գույն: Դա պայմանավորված է համապատասխան գեներով, որոնք տեղակայված են
Զգայարաններից հատկապես լավ է զարգացած տեսողությունը: Նրանք կարողանում են տարբերել 3 հիմնական գույները (կարմիր, կանաչ, կապույտ), ի տարբերություն մյուս բոլոր ընկերավոր կաթնասունների, որոնք տարբերում են միայն երկու գույն, կամ ընդհանրապես չեն տարբերում գույները: Այդպիսին են նաև որոշ գիշերային կենսակերպ վարող պրիմատներ: Դիտվում են տարբերություններ նաև սեռերի միջև. Որոշ տեսակների էգերը տարբերում են 2 կամ 3, իսկ արուները` միայն երկու գույն: Դա պայմանավորված է համապատասխան գեներով, որոնք տեղակայված են
X քրոմոսոմում, որը արուների մոտ միշտ ներկայացված է մեկ օրինակով: Տարբեր գույներ տեսնելու կարողության զարգացումը ինչ-որ չափով պայմանավորված է սննդի բնույթով: Գունավոր պտուղներով սնվող տեսակների համար պտղի գույները տարբերելու անհրաժեշտություն է առաջանում, իսկ այն տեսակները, որոնք սնվում են միայն տերևներով, այլ գույներ տարբերելու անհրաժեշտություն չունեն, նրանք տարբերում են հիմնականում կանաչ գույնը: Մյուս գործոնը օրվա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում կենդանին ակտիվ է: Գիշերային կենսակերպ վարող տեսակները չեն կարող մթության մեջ տեսնել գույները, այդ իսկ պատճառով նրանք լուսազգայուն չեն: Նրանց աչքը, ինչպես կատուներինը, ունի հայելային թաղանթ;
X քրոմոսոմում, որը արուների մոտ միշտ ներկայացված է մեկ օրինակով: Տարբեր գույներ տեսնելու կարողության զարգացումը ինչ-որ չափով պայմանավորված է սննդի բնույթով: Գունավոր պտուղներով սնվող տեսակների համար պտղի գույները տարբերելու անհրաժեշտություն է առաջանում, իսկ այն տեսակները, որոնք սնվում են միայն տերևներով, այլ գույներ տարբերելու անհրաժեշտություն չունեն, նրանք տարբերում են հիմնականում կանաչ գույնը: Մյուս գործոնը օրվա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում կենդանին ակտիվ է: Գիշերային կենսակերպ վարող տեսակները չեն կարող մթության մեջ տեսնել գույները, այդ իսկ պատճառով նրանք լուսազգայուն չեն: Նրանց աչքը, ինչպես կատուներինը, ունի հայելային թաղանթ;

16:07, 11 Հուլիսի 2014-ի տարբերակ

Պրիմատները (Primates) միջին մեծության կենդանիներ են, կաթնասունների առավել զարգացած խումբն է, որին պատկանում է նաև մարդը: Հայտնի է 190 տեսակ: [1]

Պատկեր:Գորիլլա.jpg
գորիլլա

Պրիմատների կառուցվածքային առանձնահատկությունները

  • ՈՒսագոտու կազմում անրակի առկայությունը
  • Լավ զարգացած ուսահոդը, որը կարող է շարժվել բոլոր ուղղություններով
  • Վերին վերջույթների առաջին մատի` մյուս մատների նկատմամբ հակադիր տեղադրվածությունը
  • Մատներն ունեն եղունգներ, ոմանք` ճանկեր
  • Մատների ծայրերին զգայական բարձիկների առկայություն
  • Ոսկրով շրջապատված ակնագունդ
  • Ավելի հարթ դեմքի ձևավորման միտում
  • Տեսողական ապարատի նշանակության մեծացում` հոտառականի թուլացման հետևանքով
  • Բարդ, տարածական Տեսողական ապարատ, շատ հստակ, գունավոր տեսողություն
  • Ակնաբներն ուղղված են դեպի մարմնի կողմերը կամ դեպի առաջ
  • Ուղեղ` լավ զարգացած ուղեղիկով
  • Մարմնի չափերի համեմատ մեծ գլխուղեղի առկայություն` հատկապես մարդանման կապիկների մոտ
  • Լավ զարգացած կիսագնդերի կեղև` բազմաթիվ ծալքերով
  • Ատամների ավելի փոքր թիվ, քան ավելի պարզունակ կաթնասունների մոտ
  • երեք տեսակի ատամներ
  • Լավ զարգացած կույր աղիք
  • Երկու կաթնագեղձ
  • Միապտուղ հղիություն
  • Երկարատև ներարգանդային զարգացում
  • մարմինը ուղղաձիգ պահելու ձգտում, բիպեդալիզմ
  • Վերջույթներն ունեն հինգ մատ, թաթաքայլ են: [2]

Բազմազանությունը և տարածվածությունը

Կարգը բաժանվում է երկու ենթակարգի.

Ստորակարգ պրիմատներ կամ կիսակապիկներ (Prosimii)

Շուրջ 90 տեսակի մանր և միջին չափի կաթնասուններ են: Մատների ծայրին կան ճանկեր, հազվադեպ` եղունգներ: Ներառում է երեք ընտանիք.

Տուպայներ (Tupaiidae), մի շարք հատկանիշներով նման են միջատակերներին: Արտաքին տեսքով նման են սկյուռներին, բայց դունչը երկարացված է: Գլխուղեղը փոքր է, վերջույթների առաջին մատը հակադրված չէ մյուս մատներին: Պոչը երկար է, նրա ծայրին կա վրձին: Անտառի բնակիչներ են, լավ մա•լցում են ծառերի վրայով: Սնվում են պտուղներով, միջատներով: Տարածված են Հնդկաստանում, Հնդկաչինում, Չինաստանում, Մալայան և Զոնդյան արշիպելա•ներում: Ներկայացուցիչներից են սովորական տուպայը (Tupaia glis), Փետրապոչ տուպայը (Ptilocercus lowii), Դաշտային տուպայը (Tupaia javanica) և այլն:

Պատկեր:Լեմուր.jpg
լեմուր

Լեմուրներ (Lemuridae), մանր և միջին չափի կաթնասուններ են, մարմնի երկարությունը հասնում է 12-46սմ: Գլխի դիմային մասը կարճ է, ուղեղատուփը` մեծ: Վերին ծնոտի կտրիչները բաժանված են 2 մասի, որոնց միջև կա տարածք: Պոչը երկար է, փոփուլավոր: Ունեն գիշերային կենսակերպ, ծառաբնակ ձևեր են: Մանր տեսակները չորային սեզոնին ընկնում են քնափության մեջ: Սնվում են բույսերով, միջատներով: Կան ամենակերներ: Տարածված են Մադագասկար և Կոմորյան կղզիներում: Ներկայացուցիչներից են` բարակ լորին (Loris tardigradus), կատվային լեմուրը (Lemur catta), լեմուր վարին(Lemur varis) և այլն:

Պատկեր:Երկարակրունկ.jpg
Բանկանյան երկարակրունկ

Երկարակրունկներ (Tarsioidae), մանր, առնետներից փոքր կենդանիներ են, երկարությունը 9-16սմ է: Հետին ոտները շատ երկար են, առջևինները` կարճ: Մատների վրա կան ծծող բարձիկներ: Ծառաբնակ, գիշերային կենսակերպով գազաններ են, սնվում են միջատներով: Սրանք կարողանում են շրջել գլուխը գրեթե 360° անկյան տակ: Սովորաբար ունենում են շագանակագույն կամ մոխրագույն գունավորում: Տարածված են հարավ-արևելյան Ասիայում, հատկապես Սումատրա, Բորնեո, Սուլավեսի կղզիներում, Ֆիլիպիններում և հարակից կղզիներում: Ներկայացուցիչներից է մակի կամ երկարակրունկ տեսակը (Tarsius tarsius), Ֆիլիպինյան երկարակրունկը (Tarsius syrichta), Բանկանյան երկարակրունկը (Tarsius bancanus):

Մադագասկար կղզում հանդիպում են նաև այլ ընտանիքներ` Ինդրիների (Indridae), որին պատկանում են խոշոր լեմուրները, Ձեռաոտների (Daubentoniidae), որի ներկայացուցիչներից է ձեռնաոտը (Daubentonia madagascarensis) և այլն:

Բարձրակարգ պրիմատներ կամ կապիկներ (Simiae seu Primates)

Հայտնի է շուրջ 100 տեսակ, որոնց մարմնի երկարությունը կազմում է 15-200սմ: Գլխուղեղը համեմատաբար մեծ է, ունի գալարներ: Պոչը կամ զարգացած է տարբեր աստիճանի կամ բացակայում է: Հարավամերիկյան տեսակները լայնաքիթ են և ունեն կառչող պոչ: Առաջին մատը հակադրված է մյուս մատներին: Բոլոր մատների ծայրերին կան եղունգներ: Ակտիվ են ցերեկը: Այս ենթակարգին պատկանում են հետևյալ ընտանիքները.

Պատկեր:Սարդանման կապիկ.jpg
Սարդանման կապիկ

Բռնապոչավոր կապիկներ կամ կապուցիններ (Cebidae), ունեն լավ զարգացած, կառչուն պոչ: Լայնաքիթ կապիկներ են, քթանցքներն ուղղված են դեպի կողմերը: Ունեն 36 ատամ: Մարմնի երկարությունը կազմում է 24-91սմ: Ծառաբնակ, ծառերի վրայով ակտիվ տեղաշարժվող, ծառից ծառ ցատկող կապիկներ են: Սնվում են պտուղներով, տերևներով, մանր կենդանիներով, թռչունների ձվերով: Ապրում են խմբերով, որոնք կազմված են մի քանի տասնյակ առանձնյակներից: Բարձր աստիճանի կազմավորված կաթնասուններ են: Ներկայացուցիչներից է սարդանման կապիկը (Ateles paniscus), որն ունի շատ երկար վերջույթներ և կառչուն պոչ: Տարածված է Հարավային Ամերիկայում: Ներկայացուցիչներից են նաև սովորական կապուցինը (Cebus capucinus), Սպիտակաճակատ կապուցինը (Cebus albifrons), Դարչնագույն կապուցինը (Cebus nigritus), ինչպես նաև Սև սայմիրին (Saimiri vanzolini), Բոլիվիական սայմիրին (Saimiri boliviensis) և այլն:

Պատկեր:Իգրունկա.jpg
Թզուկ իգրունկա

Իգրունկաներ կամ մարմոզետկաներ (Callitrichidae): Բոլոր մատները կրում են ճանկեր: Սեղանատամները յուրաքանչյուր կողմում երկուսն են, հայտնի է 20 տեսակ: Բարձրակարգ կապիկների մեջ ամենափոքր ձևերն են: Կազմում են խմբեր, որոնք բաղկացած են ընտանիքներից: Ծառաբնակ, բուսակեր կաթնասուններ են: Մարմնի զանգվածը կազմում է 70-1000գ, իսկ երկարությունը` մինչև 45սմ: Տարածված են Հարավային Ամերիկայի Հյուսիսային մասում և Կենտրոնական Ամերիկայում: Ներկայացուցիչներից են` թզուկ իգրունկան (Cebuella pygmaea), Մարմոզետկան (Callimico goeldii), Սևականջ իգրունկան (Callithrix penicillata), Առյուծային իգրունկաները (Leontopithecus) և այլն:

Ստորակարգ նեղքիթ կապիկներ կամ կզակապիկներ (Cercopithacidae) , առավել բազմաթիվ խումբ է, ունեն երկար պոչ և նստելատեղի կոշտուկներ, լավ զարգացած հետայտային պարկեր: Ունեն 32 ատամ: Բուսակեր կամ ամենակեր են: Ապրում են մեծ, մի քանի հարյուր առանձնյակներից բաղկացած խմբերով, որոնց մեջ կա առաջնորդ` դոմինանտ, որին ենթարկվում է էգերից և երիտասարդներից բաղկացած խումբը: Ներկայացուցիչներից են Իսկական կզակապիկները (Cercopithecus), որոնք ապրում են խմբերով, ծառաբնակ են, տարածված են հիմնականում Աֆրիկայի արևադարձային անտառներում; Պավիանները (Papio), որոնք բնակվում են քարքարոտ լեռներում, բները կառուցում են քարանձավներում: Սննդառությունը խառը տիպի է: Տարածված են Աֆրիկայում; Մակակները(Macacus), որոնք հարավասիական կապիկներ են: Ունեն ծառաբնակ, վերգետնյա կենսակերպ, ապրում են նաև քարքարոտ լեռներում, կազմում են խմբեր: Ներկայացուցիչներից է Ռեզուս Մակակը (Macacus mulatta):

Պատկեր:Կզակապիկ.JPG
կզակապիկ

Բարձրակարգ նեղքիթ կամ մարդանման կապիկներ (Pongidae Anthropomorphidae) , ընդգրկում է մարդուն մոտ 11 տեսակի կաթնասուններ: Այս կապիկներն ունեն կլոր գլուխ, բարդ կառուցված գլխուղեղ իր գալարներով ու ակոսներով: Երկար հետին և համեմատաբար կարճ առջևի վերջույթներ: Դեմքի վրա կան քիչ քանակությամբ մազեր: Դաստակի ափը և ոտների հատակը մերկ են: Ընդգրկում է հետևյալ ցեղերը` ա. Գիբոններ (Hylobatidae), ընդգրկում է 7 տեսակ: Առջևի վերջույթները հետինների հետ համեմատած շատ երկար են, նրանք չեն ծառայում որպես հենարան մարմնի համար: Նրանց օգնությամբ գիբոնները բռնում են ճյուղերը և տեղաշարժվում ծառից ծառ: Ներկայացուցիչներից է Գիբոն Խուլոկը (Hylobates hoolock), թզուկ գիբոնը (Hylobates klossii), արծաթագույն գիբոնը (Hylobates moloch) և այլն: բ. Օրանգուտաններ (Pondo), խոշոր, մինչև 1,5մ երկարությամբ կապիկներ են, ունեն խիտ մազածածկույթ, կարմրաշեկ գույն, ծնոտները ցցված են դեպի առաջ: Առջևի վերջույթները նույնպես երկար են: Ականջախեցիները փոքր են: Ծառաբնակ, մենակյաց կյանք վարող կենդանիներ են: Ներկայացուցիչներից են Բորնեյան օրանգուտանը (Pongo pygmaeus), Սումատրայի օրանգուտանը (Pongo abelii): գ. Գորիլաներ (Gorilla), ամենախոշոր մարդանման կապիկներն են, մարմնի երկարությունը հասնում է 2 մետրի: Առջևի վերջույթները, հետինների հետ համեմատած, շատ երկար են, գետնի վրա քայլում են կորացած, հենվում են բոլոր վերջույթների վրա: Ապրում են ծառերի և գետնի վրա: Սնվում են պտուղներով, ընկույզով, արմատապտուղով:Տարածված են Աֆրիկայի արևադարձային գոտու անտառներում: Ներկայացուցիչներից է սովորական գորիլլան (Gorilla- gorilla):

Պատկեր:Շիմպանզե.jpg
Շիմպանզե

դ. Շիմպանզեներ (Pan troglodytes), մինչև 1,5մ երկարությամբ սև գույնի կապիկներ են, դեմքը չունի մազածածկույթ, ակնջախեցիները մեծ են, նման են մարդու ականջախեցիներին: Առջևի վերջույթները, օրանգուտանների վերջույթների հետ համեմատած, կարճ են: Բուսակեր են, ապրում են ծառերի և գետնի վրա: Կազմում են ընտանիքներ, երբեմն ոչ մեծ խմբեր: Ներկայացուցիչն է սովորական շիմպանզեն (Anthropopithecus troglodytes):

ե. Մարդու ցեղը (Homo) ներկայացված է մեկ` բանական մարդու (Homo sapiens) տեսակով: Ունեն հսկա գլխուղեղ, լավ զարգացած կիսագնդերի կեղև: Մարդու գլխուղեղն ավելի քան երեք անգամ մեծ է մարդանման կապիկների գլխուղեղից: Առջևի վերջույթները կարճ են, մազածածկույթը խիստ կրճատվել է: Մարմնի ուղղահայաց դիրքի անցնելու կապակցությամբ կատարվել են մի շարք փոփոխություններ` առջևի վերջույթները` ձեռքերը, լրիվ ազատվել են հենարանային ֆունկցիա կատարելուց, լայնացել է կոնքը, որը դարձել է ներքին օրգանների հենարան, ուղղվել են ստորին վերջույթների` ոտքերի ծնկային հոդերը: Մարդու ձեռքերը դարձել են աշխատանք կատարող օրգաններ: Զարգացել է բաժանահնչյուն խոսքը, հոտայնությունը, որը փոխարկվել է նոր որակի երևույթի` հասարակայնության: [1]

Արտաքին կառուցվածքը

Պրիմատների չափերը խիստ տարբեր են. Հայտնի են ինչպես շատ փոքր (մինչև 10սմ` թզուկ լեմուրներ, քաշը` 30գ.), այնպես էլ խոշոր տեսակներ (օր` գորիլաները` մինչև 180սմ երկարությամբ և 200կգ քաշով): Սրանց բնորոշ է լավ զարգացած, հնգամատ վերջույթների առկայությունը, որոնք ծառայում են ծառերից կառչելու, ծառից ծառ թռչելու, իսկ ավելի զարգացած տեսակների մոտ` աշխատանքային գորձիքներ բռնելու համար: Ցածրակարգ տեսակների միայն ֆալանգների ներքին մակերևույթի և բարձրակարգ տեսակների ամբողջ ափի վրա առկա են մաշկային բարձիկներ, որոնք ունեն անհատական նախշեր (մատնահետքեր) ինչպես նաև ապահովում են շոշափական զգայունությունը: Պրիմատների գլուխը տարբերվում է աչքերի` շատ կամ քիչ դեպի առաջ տեղադրվածությամբ` վերևում վերհոնքային աղեղներով, ինչ-որ չափով ուղղված դնչով, հոտառական զգայարանի թերզարգացվածությամբ, ատամների քիչ քանակով: Սրանց մի մասն ունի բավականին երկար պոչ (երբեմն` փաթաթվող), իսկ մյուսների մոտ պոչը բացակայում է: Ունեն խիտ մազածածկույթ, տարբեր աստիճանի զարգացած ենթամաշկային շերտ: Մեծ թվով տեսակների մաշկը և մորթին վառ գունավորված են: Աչքերը, սովորաբար, շագանակագույն կամ դեղին են: Շատ տեսակներ ունեն բաշ, թիկնոց, մորուք, վրձիններ ականջի կամ պոչի ծայրին: Սեռական դիմորֆիզմը լավ է արտահայտված:[3]

Ներքին կառուցվածքը

Կմախքը - Պրիմատների գանգը բնորոշվում է մեծացած ուղեղային բաժնով, հատկապես բարձրակարգ տեսակների մոտ, որոնց ուղեղի ծավալն ավելի մեծ է: Դիմային գանգը ինչ-որ չափով տափակած է: Ատամների (կտրիչների և աղորիքների) թվաքանակը կրճատվել է, իսկ ժանիքները լավ են զարգացած: Ուսագոտու կմախքը առանձնանում է լավ զարգացած անրակով, որը, նախաբազկի երկու ոսկրերի` արմունկոսկրի և ճաճանչոսկրի հետ ապահովում է վերին վերջույթի բարձր շարժունակությունը: Ստորին վերջույթների գոտու կամ կոնքագոտու կառուցվածքը որոշ տեսակների մոտ փոխվել է` երկու ոտքով քայլելուն անցնելու հետ կապված: Բոլոր պրիմատները, առանց բացառության, թաթաքայլ են, սակայն քայլելու ձևերը տարբեր տեսակների մոտ տարբեր են. Որոշ տեսակներ քայլելիս օգտագործում են բոլոր 4 ոտքերը, սարդանման կապիկները մագլցելու համար օգտագործում են նաև պոչը, լեմուրները տեղաշարժվում են հետին ոտքերով` ցատկելու եղանակով, գիբոնների շարժման ձևը կոչվում է բրախիացիա, որի ժամանակ նրանք հաջորդաբար շրջանցում են ծառի ճյուղերը, լիանաները` առջևի վերջույթներով դրանցից կառչելու եղանակով: Նման եղանակով են շարժվում նաև օրանգուտանները, սակայն նրանք օգտագործում են բոլոր 4 ոտքերը: Շիմպանզեները և գորիլաներն ունակ են որոշ ժամանակ քայլել երկու ոտքով` մարդու նման, սակայն նրանք շատ հաճախ հենվում են ձեռքերի վրա, ընդ որում ձեռքերը հենում են հակառակ կողմով:[3]

Սննդառություն և մարսողություն - Պրիմատները սնվում են տարբեր տեսակի սննդով: Նրանց մեծ մասը սնվում է բազմատեսակ պտուղներով, ինչպես նաև տերևներով, անողնաշարավոր և մանր ողնաշարավոր կենդանիներով: Մարսողական համակարգի առանձնահատկությունները կախված են սննդի տեսակից: Ընդհանուր առմամբ բոլոր պրիմատներին բնորոշ է պարզ, միախցիկ ստամոքսի, կույր աղիքի, որտեղ ճեղքվում է բուսական սնունդը, և համեմատաբար կարճ բարակ աղիքի առկայությունը: Ատամների ձևը ևս կախված է սնման եղանակից: Ժանիքները հաճախ լավ արտահայտված չեն, մեծ և փոքր աղորիքներն ունեն կաթնասուններին բնորոշ բրգային մակերևույթ, հարմարված են միջատներին ու փափուկ մրգերը մշակելուն և ունակ չեն ճյուղեր, խոտ կամ այլ կոշտ բուսական զանգվածներ ծամելու: Որոշ տերևակեր լեմուրների բարակ աղիքը բավականին երկար է, քանի որ այն անհրաժեշտ է նման տեսակի սննդի նորմալ մարսման, մանրացված մասնիկների ներծծման համար: Մանգոբեյների ատամների էմալը բավականին հաստ շերտ է կազմում և դա նրանց տալիս է կոշտ պտուղները, օրինակ` պնդուկը, կրծելու հնարավորություն: Երկարակրունկներ անցել են գիշատիչ կենսակերպի և սնվում են միայն միջատներով, խեցգետնակերպերով, ինչպես նաև մանր ողնաշարավորներով: Կապուցիններն ամենակեր են, սնվում են պտուղներով, տերևներով, նեկտարով, անողնաշարավորներով, թռչունների ձվերով, ինչպես նաև թռչուններով, մողեսներով, չղջիկներով: Շիմպանզեների սննդաբաժնի մասն են կազմում նաև այլ պրիմատները:[3]

Նյարդային համակարգի և զգայարանների առանձնահատկությունները – Պրիմատների նյարդային համակարգը բնորոշվում է լավ զարգացած կիսագնդերի կեղևով, մեծ թվով ակոսների և գալարների առկայությամբ: Այս ամենը բնորոշ է հատկապես բարձրագույն պրիմատներին, մասնավորապես` մարդանման կապիկներին: Օրանգուտանների ուղեղի ծավալը կազմում է 397սմ³, շիմպանզեինը` 400սմ³, գորիլայինը` 469սմ³, մարդունը` 1200սմ³: Քիչ կազմավորված տեսակների գլխուղեղը համեմատաբար հարթ է, փոքր, պարունակում է քիչ քանակությամբ ակոսներ և գալարներ: Հատկապես լավ է զարգացած նոր կեղևը, որը ապահովում է շրջակա միջավայրի ընկալումը, նուրբ և ճշգրիտ շարժումները և հաղորդակցության տարբեր եղանակները, այդ թվում նաև մարդու խոսքը: Զգայարաններից հատկապես լավ է զարգացած տեսողությունը: Նրանք կարողանում են տարբերել 3 հիմնական գույները (կարմիր, կանաչ, կապույտ), ի տարբերություն մյուս բոլոր ընկերավոր կաթնասունների, որոնք տարբերում են միայն երկու գույն, կամ ընդհանրապես չեն տարբերում գույները: Այդպիսին են նաև որոշ գիշերային կենսակերպ վարող պրիմատներ: Դիտվում են տարբերություններ նաև սեռերի միջև. Որոշ տեսակների էգերը տարբերում են 2 կամ 3, իսկ արուները` միայն երկու գույն: Դա պայմանավորված է համապատասխան գեներով, որոնք տեղակայված են X քրոմոսոմում, որը արուների մոտ միշտ ներկայացված է մեկ օրինակով: Տարբեր գույներ տեսնելու կարողության զարգացումը ինչ-որ չափով պայմանավորված է սննդի բնույթով: Գունավոր պտուղներով սնվող տեսակների համար պտղի գույները տարբերելու անհրաժեշտություն է առաջանում, իսկ այն տեսակները, որոնք սնվում են միայն տերևներով, այլ գույներ տարբերելու անհրաժեշտություն չունեն, նրանք տարբերում են հիմնականում կանաչ գույնը: Մյուս գործոնը օրվա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում կենդանին ակտիվ է: Գիշերային կենսակերպ վարող տեսակները չեն կարող մթության մեջ տեսնել գույները, այդ իսկ պատճառով նրանք լուսազգայուն չեն: Նրանց աչքը, ինչպես կատուներինը, ունի հայելային թաղանթ; Պրիմատների շոշափելիքի զգայությունը ևս լավ է զարգացած: Ցածրակարգ տեսակների մոտ այն ապահովում են զգայական մազիկները (վիբրիս), որոնք որոշ տեսակների մոտ տեղադրված են դնչի վրա, բերանի և աչքերի շուրջը: Բարձրակարգ պրիմատների մոտ վիբրիսների թիվը զգալի կրճատվելէ, իսկ որոշ տեսակների մոտ դրանք բացակայում են: Նրանց մոտ շոշափական ֆունկցիան կատարում է մաշկը, հատկապես մատների վրա գտնվող բարձիկները: Ի տարբերություն մյուս կաթնասունների, որոնց համար հոտառությունն ունի առաջնային նշանակություն և լավ է զարգացած, պրիմատների մոտ այն դարձել է երկրորդային: Սա ևս վերաբերվում է զարգացած պրիմատներին, իսկ ցածրակարգ տեսակների մոտ այն զարգացած է, այդ պատճառով էլ սրանք ունեն երկարացած դունչ և խոնավ, ինչպես շների և կատուների մոտ, քիթ, ինչպես նաև նրանց գլխուղեղի համապատասխան բաժինը ավելի մեծ է:[3]

Շնչառությունը և արյան շրջանառությունը – Ունեն լավ զարգացած թոքեր, շնչափող, բրոնխներ, որոնք թոքերում ճյուղավորվում են: Այդ ճյուղավորումներն ավարտվում են թոքաբշտերով, որտեղ տեղի է ունենում գազափոխանակություն թոքերի և արյան միջև: Արյունատար համակարգը բաղկացած է սրտից և արյունատար անոթներից: Սիրտը քառախորշ է, ունեն աորտայի միայն ձախ աղեղ, որը դուրս է գալիս ձախ փորոքից: Արյունը շրջանառություն է կատարում երկու շրջանով:[3]

Արտաթորության համակարգը – կազմված է երկու երիկամներից, որոնք տեղադրված են ողնաշարի գոտկային բաժնի երկու կողմերում: Այստեղ զտվում են նյութափոխանակության ավելորդ արգասիքները, միզատարներով լցվում միզափամփուշտի մեջ և հեռանում օրգանիզմից: Արտաթորությանը մասնակցում են նաև քրտնագեղձերը: [3]

Բազմացում - Արուի սերմնարաններն օվալաձև են, զույգ սերմնատարները բացվում են միզասեռական խողովակի մեջ: Էգի ձվարանները գտնվում են որովայնի խոռոչում: Ունեն արգանդ, որը բացվում է հեշտոցով: Բեղմնավորումը կատարվում է ձվատարներում: Սաղմի զարգացման ժամանակ նրանց արգանդու ձևավորվում է ընկերք, որի միջոցով կապ է հաստատվում սաղմի և մոր արյան միջև: [5] Սրանք հիմնականում ծնում են մեկ ձագ, որին սնում են մեկ զույգ կաթնագեղձերի միջոցով: Հղիության տևողությունը կախված է կենդանու չափերից և տևում է 4-10 ամիս: Ձագերը ծնվում են անօգնական և երկար ժամանակ սնվում են մայրական կաթով: Մանկությունը բավականին երկար է տևում, դրա հետ կապված երկար է նաև նրանց կյանքի տևողությունը: Խոշոր պրիմատներն ապրում են 30-35 տարի, ընդ որում էգերի կյանքի տևողությունն ավելի մեծ է քան արուներինը: [3]

Ընտանեկան հարաբերությունները

Պրիմատները կարող են ապրել մենակ, զույգերով կամ ընտանիքներով` կազմված տարբեր սեռերի և սերունդներ բազմաթիվ առանձնյակներից: Միայնակ կենսակերպի դեպքում մեկ արուին պատկանում է որոշակի տարածք, որտեղ կարող են լինել տարբեր քանակությամբ էգ առանձնյակներ: Այսպիսի կենսակերպ են վարում մանր պրիմատները, ինչպես նաև օրանգուտանը, որը իր տարածքը չի նշում ոչ մի ձևով և չի պահպանում այլ արուներից: Զույգերով ապրում են գիբոնները, որոնք իրենց ձագերին խնամում են մինչև սեռահասուն դառնալը, որից հետո վերջիններս հեռանում են և ստեղծում իրենց ընտանիքները: Շիմպանզեն, սարդանման կապիկները, ինչպես նաև մի քանի այլ տեսակներ ապրում են բազմանդամ ընտանիքներով, որտեղ արուները միջև առկա են ազգակցական կապեր, իսկ էգերը գալիս են այլ ընտանիքներից: Որոշ լեմուրների և կապուցինների ընտանիքը կազմվում է հակառակ սկզբունքով` էգերը մնում են այնտեղ, որտեղ ծնվել են, իսկ արուները հեռանում են այլ ընտանիք: Ընտանիքներում դիտվում է պոլիգինիայի, պոլիանդրիայի, ինչպես նաև պոլիգինանդրիայի երևույթները:

Պատկեր:Պրիմատներ.jpg
Պրիմատների ընտանիքը

Ընտանիքներում հաճախ առաջանում է հիերարխիա գլխավոր արուի կամ էգի, ենթակա առանձնյակների և երեխաների ձևավորման ժամանակ: Ընդ որում դոմինանտության հասնելու համար շատ հաճախ դիտվում է ագրեսիվ պահվածք: Ընտանիքի ներսում բոլոր առանձնյակները մշտապես հաղորդակցվում են: Նրանք իրականացնում են համատեղ գործողություններ երեխաներին դաստիարակելիս, սնունդ փնտրելիս կամ թշնամիներից պաշտպանվելիս, ինչպես նաև տարածքը այլ ընտանիքներից կամ առանձնյակներից պաշտպանելիս: Որոշ ընտանիքներ կարող են ներառել նաև այլ տեսակի առանձնյակների: Կարգի ցածրակարգ ներկայացուցիչները միմյանց հետ կապ են հաստատում հոտառության միջոցով: Նրանք իրենց տարածքը նշում են հատուկ նյութերի` ֆերոմոնների միջոցով, որոնք ընկալվում են Յակոբսոնի օրգանի կողմից: Բարձրակարգ պրիմատների մոտ հաղորդակցման գործում հիմնական դերը խաղում են զանազան ձայները, դիրքերը, ժեստերը, դնչի արտահայտությունները և այլն: Հաղորդակցման յուրահատուկ եղանակ է համարվում գրումինգը, որի դեպքում ընտանիքի անդամները միմյանց վրա մակաբույծներ են փնտրում և հետո ուտում դրանց: [3]

Պրիմատների ծագումը և էվոլյուցիան

Պրիմատների ամենամոտ ազգականներն են հանդիսանում տուպայանմանները (Scandentia) և մաշկաթևայինները (Dermoptera): Չնայած տուպայներին դասում են պրիմատների մեջ, գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ այս կենդանիները ավելի քիչ նմանություն ունեն պրիմատների հետ, քան մաշկաթևայինները: Ամենահին բրածո պրիմատանման արարածները պլեզիադապիսներն են (Plesiadapiformes), որոնք տարածված են եղել հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում պալեոգենի սկզբում (55-58մլն տարի առաջ): Այս կենդանիները արտաքին տեսքով և ատամների կառուցվածքով նման են եղել սկյուռներին, նրանց աչքերը տեղադրված են եղել գլխի կողքերին, այլ ոչ թե առջևում, ինչպես ժամանակակից պրիմատների մոտ է: Սրանք ապրում էին ծառերի վրա և կարողանում էին մագլցել կոճղերի, ճյուղերի վրայով: Գենետիկական հետազոտությունների համաձայն պրիմատների առանձնացումը պլեզիադապիսներից տեղի է ունեցել կավճի ժամանակաշրջանում` մոտ 80մլն տարի առաջ, իսկ դրանից 10-15մլն տարի հետո տեղի է ունեցել պրիմատների դիվերգենցիան, որի հետևանքով առաջացել են Խոնավաքիթ (Strepsirhini) և չորաքիթ (Haplorhini) պրիմատների ենթակարգերը: Խոնավաքիթ պրիմատների հնագույն ներկայացուցիչներն են հանդիսանում Ադապիանմանները (Adapiformes), որոնք առանձնացել են են մեզոզոյի և կայնոզոյի սահմանում ու ներկայացված են եղել 3` Adapidae, Sivaladapidae, Notharctidae ընտանիքներով: Այս կենդանիները բնակվել են Եվրասիայում, հս. Ամերիկայում, ինչպես նաև Աֆրիկայի հյուսիսում: Վերջին ընտանիքին են պատկանում Notharctus և Darwinius ցեղերը, որոնք հիշեցնում են ժամանակակից լեմուրներին, ունեին ճկուն մեջք, երկար, մագլցելուն հարմարված ձեռքեր և ոտքեր: Սրանք հավանաբար սնվում էին պտուղներով և անողնաշարավորներով: Միևնույն ժամանակահատվածում է տեղի ունեցել նաև ներկայիս լեմուրների (Lemuriformes) և լորիների (Lorisiformes) բաժանումը: Սրանք պահպանել են գիշերային կենսակերպը և շրջակա աշխարհի ընկալման հոտառական եղանակը: Աֆրիկայում և Ասիայիում բնակվող Լորիների (Loridae) և գալագոների (Galagidae) ընտանիքների բրածո տեսակները հայտնի են եղել միոգենի ժամանակ: Վաղ միոցենի ընթացքում Լեմուրանմաններից առաջացել են դաուպոբենտոնիդները (Daupobentoniidae), իսկ ուշ միոգենում նաև մկնային լեմուրները (Cheirogaleidae), լեպիլեմուրները (Lepilemuridae), պատմության ընթացքում ոչնչացած մեգալոպոդները (Megalapadidae), որոնք արտաքինից նման էին կոալաներին և լեմուրները (Lemuridae), իսկ սրանցից ավելի ուշ ձևավորվել են Ինդրիները (Indriidae): Լեմուրների գենոմի ուսումնասիրությունը ցույց է տալիս նրանց մեծ տարբերությունը մյուս խոնավաքիթներից, որը պայմանավորված է Մադագասկար կղզու մեկուսացման հետ: Հավանաբար կղզին բնակեցվել է միայն մեկ միգրացիայի ժամանակ, որից հետո այստեղ տարածված տեսակները լրիվ մեկուսացել են մայրցամաքից: Պրիմատների երկրորդ ճյուղը` Չորաքիթները, ևս սկզբնական շրջանում տարածված է եղել Լավրազիայում: Գրեթե 60մլն. տարի առաջ` Պալեոգենի սկզբում, առաջացել են Երկարակրունկանմանները (Tarsiiformes), որոնք այժմ ներկայացված են մեկ` երկարակրունկների (Tarsiidae) ընտանիքով: Նույն ժամանակում են առաջացել նաև չորաքիթների երկրորդ ճյուղի` կապիկների (Simiiformes) առաջին ներկայացուցիչները: Սրանք դեռևս վարում էին գիշերային կենսակերպ, սակայն հետզհետե անցնում էին ցերեկայինի: Այս անցումը ուղեկցվում էր նախնիների կորցրած եռագույն տեսողության վերականգնմամբ, որը հնարավորություն էր տալիս հեռավորության վրա գնահատել պտուղների ուտելիությունը: Շփման եղանակների (ժեստեր, միմիկա, դիրքեր և այլն) զարգացման հետևանքով սրանց մոտ թուլացել է հոտառությունը, հետևաբար փոքրացել է նաև ուղեղի համապատասխան բաժինը, իսկ տեսողության համար պատասխանատու ծոծրակային բիլթը` հակառակը, մեծացել է: Բնակության միջավայրը աստիճանաբար տեղափոխվել է դեպի հարավ` ընգրկելով հարավ-արևելյան Ասիան և Աֆրիկան:

Պատկեր:Eosimias.jpg
էոսիմիաս

Հնագույն կապիկները Էոսիմայիններն են (Eosimiidae), որոնց բրածո մնացորդները հայտնաբերվել են Հնդկաստանում և Չինաստանում և գնահատվում են 35-55մլն տարեկան: Ավելի ուշ` մոտ 40մլն տարի առաջ, տեղի է ունեցել կապիկների մի մասի վերաբնակեցում Հարավային Ամերիկայում: Տեղափոխությունը հավանաբար կատարվել է Ատլանտյան օվկիանոսով: Ինչպես լեմուրները, սրանք նույնպես տեղափոխվել են ընդամենը մեկ անգամ և փոխադրված առանձնյակները կորցրել են իրենց կապը Հին Աշխարհի իրենց հարազատների հետ: Նրանք սկիզբ են տվել Լայնաքիթ կապիկների (Plathyrhini) մի քանի ընտանիքների: Այս խմբի ամենահին բրածոն հանդիսանում է Բրանիզելլան (Branisella, մոտ 26մլն տարեկան), այնուհետև տեղի է ունեցել ներկայումս հայտնի ընտանիքների դիվերգենցիան: Հին աշխարհում մնացած տեսակները հիմք տվեցին Նեղքիթ կապիկներին (Catarhini): Այս խմբի առաջին ընտանիքը Օլիգոպիթեկներն էին, որոնք բնակվում էին ներկայիս Եգիպտոսի տարածքում` մոտ 37մլն տարի առաջ: Նեղքիթների հետագա տարամիտումը տեղի է ունեցել Աֆրիկայի և Հարավ-արևելյան Ասիայի տարածքում: Անհետացած ընտանիքներից են Պրոկոնսուլները (Proconsulidae, 23-17մլն տարի առաջ), Դենդրոպիթեկները (Dendropithecidae, 20-17մլն տարի առաջ) և այլն: Օլիգոցենում տեղ է ունեցել Կզակապիկանմանների (Cercopithecoidea) առանձնացումը: Նրանք այժմ ներկայացված են մեկ` Կզակապիկների (Cercopithecidae) ընտանիքով: Ավելի ուշ առաջացել են նաև Մարդանմանները (Hominoidea): Մոտ 18մլն տարի առաջ տեղի է ունեցել Գիբոնների (Hylobatidae) և Հոմինիդների (Hominidae) բաժանումը: Վերջիններիս բրածո մնացորդների տարիքը գնահատվում է 7մլն տարի: Սրանց զարգացումը տեղի է ունեցել աստիճանաբար, պոչը կորցնելու, մազածածկույթի կրճատման, գլխուղեղի կառուցվածքի և պահվածքի բարդացման, միայն հետին ոտքերով քայլելուն անցնելու ուղղությամբ: Վերջինը հնարավորություն է տվել ձեռքերը` որպես աշխատանքային օրգան օգտագործելու համար: Այս փոփոխություններն ի վերջո բերել են մարդու առաջացմանը: Միևնույն ժամանակ տեղի է ունեցել նաև նեղքիթ կապիկների տեղաշարժը դեպի հյուսսային Աֆրիկա, ապա` Եվրոպա, որտեղ, սակայն, նրանք անհետացել են. Վերջին եվրոպական կզակապիկների տարիքը գնահատվում է 1,8-2մլն տարի, որից հետո, մինչև մարդու ի հայտ գալը, Եվրոպան չի իմացել պրիմատներին: [3]

Գրականություն

[1] - Մ.Ե. Համբարյան «Ողնաշարավորների կենդանաբանություն», հատոր 4, Երևան-2002թ.

[2] - Համացանց` ru.Wikipedia.org

[3] - Համացանց` enc.elgeran.ru

[4] - Համացանց` www.zooeco.com