«Անդրես Ինիեստա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 52. Տող 52.
[[pt:Andrés Iniesta]]
[[pt:Andrés Iniesta]]
[[ro:Andrés Iniesta]]
[[ro:Andrés Iniesta]]
[[ru:Иньеста, Андрес]]
[[simple:Andrés Iniesta]]
[[simple:Andrés Iniesta]]
[[sk:Andrés Iniesta]]
[[sk:Andrés Iniesta]]

16:48, 26 հունվարի 2010-ի տարբերակ

Անդրես Ինեստա
Andrés Iniesta Luján
Դիմանկար
(ֆուտբոլիստ,կենտրոնական կիսապաշպան)
Ծնվել էմայիսի 11, 1984
ԾննդավայրԱլբասետե (Իսպանիա)
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունCentre educatiu privat Jesuïtes Sarrià - Sant Ignasi?
Մասնագիտությունֆուտբոլիստ
Պարգևներ և
մրցանակներ
Սպորտային նվաճումների թագավորական շքանշանի ոսկե մեդալ
Կայքandresiniesta.es
andresiniesta.es/en/
andresiniesta.es/ja/
 Andrés Iniesta Վիքիպահեստում

Ինիեստա (Iniesta) կամ Անդրես Ինիեստա Լուխանը (Andres Iniesta Lujan) - ծնվել է 1984 թվականի մայիսի 11-ին Իսպանական Ալբասետե քաղաքում: Նա Բարսելոնայի կենտրոնական կիսապաշտպաններից է, կրում է 8 համարի մարզաշապիկը, տիրապետում է հիանալի տեխնիկայի:

Տասներկուամյա Ինիեստային Բարսելոնայի մասնագետները հայտնաբերել են Ալբասետեի համանուն թիմի կազմում, և շուտով Անդրեսը տեղափոխվել է Բարսելոնա: Ինիեստան Բարսայի հիմնական կազմում իր դեբյոտը նշել է 2002 թվականի հոկտեմբերի 29-ին Չեմպիոնների Լիգայի խաղում, որտեղ նրա թիմը խաղում էր Բրյուգգեի դեմ: 2003/04-ի մրցաշրջանում Ինիեստան արդեն անցկացրեց տասնմեկ հանդիպում և խփեց մեկ գոլ: Այդ ժամանակ նա հիմնականում փոխարինում էր Բարսելոնայի գլխավոր աստղին` Ռոնալդինյոյին: Իսկ հաջորդ` 2004/05 մրցաշրջանում, Անդրես Ինիեստան ամրապնդեց իր տեղը թիմի հիմնական կազմում` խաղալով Իսպանիայի առաջնությաունում 37 խաղ: Ինիեստան այդ տարիներին իրեն դրսևորեց որպես բարձրակարգ և տաղանդավոր ֆուտբոլիստ, և նրա հայտնվելը նաև Իսպանիայի ազգային հավաքականի կազմում ոչ ոքի համար անակնկալ չեղավ: 2006-ին նա Իսպանիայի ընտրանու կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը,իսկ 2008-ին դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Ինիեստան Բարսելոնայի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է: Նրա կարիերայի ամենակարևոր գոլը դարձավ 2008/09 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում հանդիպման 90+3-րդ րոպեին Չելսիի դարպասը խփած գնդակը: Այդ գոլի շնորհիվ Բարսելոնան եզրափակիչի ուղեգիր նվաճեց և հետագայում էլ նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը` հաղթելով Մանչեստեր Յունայթեդին: Յունայթեդի դեմ եզրափակիչից առաջ Ինիեստայի մասնակցությունը խաղին կասկածի տակ էր: Սակայն Անդրեսը արագացված վերականգնողական կուրս անցավ և կարողացավ մանսակցել այդ կարևորագույն խաղին ու օգնեց Բարսելոնային նվաճել Եվրոպայի լավագույ ակումպի կոչումը:

Մրցանակները

  • Եվրոպայի չեմպիոն 2008
  • Չեմպիոնների Լիգայի գավաթակիր: 2005/06, 2008/09
  • Իսպանիայի չեմպիոն: 2004/05, 2005/06, 2008/09
  • Իսպանիայի գավաթակիր: 2008/09
  • Իսպանիայի սուպերգավաթակիր: 2005/06, 2006/07
  • Մինչև 16 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
  • Մինչև 19 տարեկանների Եվրոպայի չեմպիոն