«Բժշկական զբոսաշրջություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ « '''Բժշկական զբոսաշրջությունը''' կամ '''առողջապահական զբոսաշրջությունը''' իրականացվում է բուժում ստ...»:
(Տարբերություն չկա)

09:16, 8 Հուլիսի 2014-ի տարբերակ

Բժշկական զբոսաշրջությունը կամ առողջապահական զբոսաշրջությունը իրականացվում է բուժում ստանալու նպատակով որևէ երկրում։ Ավանդաբար մարդիկ ճանապարհորդում էին ավելի քիչ զարգացած երկրներից դեպի խոշոր բժշկական կենտրոններ, որոնք գտնվում էին զարգացած երկրներում, ստանալու այն բժշկական օգնությունը, որը անհասանելի է իրենց երկրում։ [1][2] Վերջերս միտում կա զարգացած երկրների բնակչության շրջանակներում, ճանապարհորդել երրորդ աշխարհի երկրներ բժշկական նպատակներով, այնտեղ առկա համեմատաբար ցածր գների շնորհիվ, չնայած ավանդական օրինակը դեռ կիրառվում է։ Մյուս պատճառը այն է, որ իրենց երկրում միգուցե արգելված են բուժման որոշ ձևեր (օրինակ ծնելիության հետ կապված գործընթացներ)։ Որոշ մարդիկ ճանապարհորդում են բժշկական վիրահատություն ունենալու կամ այլ նպատակներով։ Մյուսները արտասահման են գնում ատամնաբուժական կամ ծնելիության հետ կապված գործընթացների համար։ [3] Հազվադեպ հանդիպող գենետիկական խանգարումներ ունեցող մարդիկ կարող են ճանապարհորդել այլ երկիր, որտեղ նման խանգարումների բուժումը ավելի ճանաչված է և արդյունավետ։ Այնուամենայնիվ, գործնականում առողջապահական ամեն տեսակ էլ, ներառյալ հոգեբուժական, այլընտրանքային բուժումները, ապաքինման խնամքը և նույնիսկ թաղման արարողության հետ կապված ծառայությունները հասանելի են։ Բժշկական ճանապարհորդությունը ենթակա է տարբեր ռիսկերի, որոնցից են խորը երակային թրոմբոզը, տուբերկուլյոզը, պարատիֆ և այլն։

Պատմություն

Առաջին արձանագրված դեպքերից է, երբ մարդիկ ճանապարհորդել են՝ բժշկական նպատակներով, ձգվում է մինչև հազարավոր տարիներ, երբ հույն ուխտավորները ճանապարհորդել են Միջերկրական ծովից մինչև Սարոնիկոս ծոց։ Այս տարածքը համարվում էր բժշկության աստված Ասկլեպիոսի սրբավայրը։ Սպա քաղաքները և առողջարանները կարելի է համարել բժշկական ճանապարհորդության վաղ ձևը։ Օրինակ, 18-րդ դարում Անգլիայում հիվանդները այցելում էին սպա կենտրոններ, քանի որ այնտեղ գոյություն ունեին ենթադրաբար առողջության համար դրական հանքային ջրեր, որոնց շնորհիվ բուժվում էր լերդացած արյունից մինչև թոքերի հետ կապված խանգարումները և բրոնխիտը։ [4]

Նկարագրություն

Գործոնները, որոնք հանգեցրել են բժշկական զբոսաշրջության մակարդակի աճին, ներառում են առողջապահության ոլորտում գների բարձրացումը, որոշակի գործընթացների համար երկար սպասելը, միջազգային ճանապարհորդության հեշտ և մատչելի հասանելիությունը և բուժման տեխնոլոգիաների և ստանդարտների բարելավումը մի շարք երկրներում։ [5] Սպասելու ժամանակից խուսափելը ՄԹ-ից կատարվող բժշկական զբոսաշրջության դեպքում առաջնային գործոն է, մինչդեռ ԱՄՆ-ում հիմնական պատճառը արտասահմանում գործող ցածր գներն են։ Վիրաբուժական մի շարք գործընթացների արժեքը(որոնք կատարվում են բժշկական զբոսաշրջության ընթացքում Առաջին Աշխարհում) մտնում է արժեքի մեջ։ Օրինակ լյարդի փոխպատվաստումը ԱՄՆ-ում արժե 300,000 ամն դոլլար, Թայվանում արժե 91,000 ամն դոլլար։ [6] Այն երկրները, որտեղ գործում է հասարակական առողջապահական համակարգը, հաճախ ունենում են երկարաժամկետ սպասելաժամանակ որոշակի գործընթացների համար։ Օրինակ բերելով Կանադան, մոտավորապես 782,936 կանադացիներ 2005 թվականին իրենց ժամանակը վատնել են բժշկական ցուցակում սպասելու վրա՝ սպասելով միջինում 9.4 շաբաթ։ [7] Բժշկական զբոսաշրջիկներ գալիս են տարբեր վայրերից՝ Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Ճապոնիայից, Միացյալ Նահանգներից և Կանադայից։ Գործոնները, որոնք պահանջարկ են առաջացնում բժշկական ծառայությունների համար արտասահմանում, Առաջին Աշխարհի երկրներում ներառում են մեծաքանակ բնակչություն, համեմատաբար բարձր բարեկեցություն, առողջապահության բարձր գներ և այլն։ Առաջին Աշխարհի երկրներում, ինչպիսին է օրինակ Միացյալ Նահանգները, բժշկական զբոսաշրջությունը մեծ աճի հեռանկարներ ունի և պոտենցիալ ապակայունացնող արդյունքներ։ Համաձայն "Դելոիտ քընսալթինգ"-ի կատարած կանխատեսումների, որոնք տպագրվել են 2008 թվականի օգոստոսին, բժշկական զբոսաշրջությունը, որը առաջացել է ԱՄՆ-ում, կարող էր հաջորդ տասնամյակում 10 գործոնով աճել։ 2007 թվականին մոտավորապես 750,000 ամերիկացիներ արտասահման են մեկնել առողջապահական հարցերով, իսկ համաձայն զեկույցի 2008 թվականին 1.5 մլն առողջապահական խնամքի են ձգտել ԱՄՆ-ից դուրս։ Բժշկական զբոսաշրջության մեջ արձանագրված աճը հեռանկարներ ունի, որոնք ամերիկացի առողջապահական ծառայություններ մատուցողներին կարժանանա միլիարդավոր դոլլարներ։ [8] Հարվարդի Բիզնես Դպրոցում ղեկավարությունը նշել է, որ բժշկական զբոսաշրջությունը ավելի շատ զարգացնում են Միացյալ Թագավորությունում՝ համեմատած Միացյալ Նահանգների հետ։ [9] Բացի այդ Առաջին Աշխարհի որոշ երկրների մի շարք հիվանդներ գտնում են, որ առողջական ապահովագրությունը չի փոխհատուցում օրթոպեդիկ վիրաբուժական ծախսերը (ծնկի կամ ազդրերի փոխպատվաստում) կամ սահնափակում է բուժհաստատության, բժշկի կամ կիրառվող պրոթեզների ընտրությունը։ Բժշկական զբոսաշրջության հայտնի ուղղություններ են Արգենտինան, Բրունեյը, Կուբան, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Հոն Քոնգը, Հունգարիան, Հնդկաստանը, Ջորդանը, Լիտվիան, Մալայզիան, Ֆիլիպինները, Սինգապուրը, Հարավային Աֆրիկան, Թայլանդը և վերջերս նաև ցանկին ավելացած Սաուդյան Արաբիան, ՄԱԷ-ն, Հարավային Կորեան, Թունիսը, Ուկրաինան և Նոր Զելանդիան։ Կոսմետիկ վիրաբուժության համար հայտնի վայրերից են Արգենտինան, Բոլիվիան, Բրազիլիան, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Կուբան, Մեքսիկան, Թուրքիան, Թայլանդը և Ուկրաինան։ Համաձայն "Sociedad Boliviana de Cirugia Plastica y Reconstructiva"-ի միջին և բարձր խավի կանանց 70%-ը Բոլիվիայում ունեցել է որևէ պլաստիկ վիրաբուժություն։ Մյուս երկրներից են Բելգիան, Լեհաստանը, Սլովակիան, Ուկրաինան և Հարավային Աֆրիկան։ [10] Որոշ մարդիկ ճանապարհորդում են արհեստական բեղմնավորում անելու նպատակով կամ սուրոգատության համար և այլն։ Այնուամենայնիվ, բժշկական զբոսաշրջության վերաբերյալ առկա ակնկալիքները ոչ միշտ են դրական։ ԱՄՆ-ի նման երկրներում, որը ունի որակի բարձր ստանդարտներ, բժշկական զբոսաշրջությունը ներկայացվում է ռիսկային պատկերով։ Աշխարհի որոշ մասերում քաղաքական լայնածավալ հարցերը կարող են ազդեցություն ունենալ բժշկական զբոսաշրջիկների ընտրության վրա։ Առողջական զբոսաշրջություն ապահովողները դարձել են միջնորդներ, ովքեր միացնում են հնարավոր բժշկական զբոսաշրջիկներին հիվանդանոցների և այլ կազմակերպությունների հետ։ Ընկերությունները, որոնք կենտրոնանում են բժշկական զբոսաշրջության վրա, ապահովում են բուժքույրեր/մենեջերներ, ովքեր աջակցում են հիվանդներին նախաճանապարհորդությունից առաջ և հետճանապարհորդությունից հետո։

Գործընթաց

Բնորոշ գործընթացը հետևյալն է՝ անձը, որը փնտրում է բժշկական ծառայություններ արտասահմանում, կապ է հաստատում բժշկական զբոսաշրջություն ապահովողի հետ։ Վերջինս սովորաբար խնդրում է հիվանդից բժշկական հաշվետվություն՝ ներառյալ հիվանդության բնույթը, տեղային բժշկի կարծիքը, հիվանդության պատմությունը և ախտանիշերը և նույնիսկ հավելյալ ինֆորմացիա։ Որակավորված բժիշկները կամ խորհրդատուները այնուհետև խորհուրդներ են տալիս բուժման վերաբերյալ։ Քննարկվում են մոտավոր ծախսերը, հիվանդանոցի ընտրությունը զբոսաշրջության ուղղությունը և մնալու տևողությունը և այլն։ Համաձայնագրի ստորագրումից հետո, հիվանդին է տրվում երաշխավորագիր բժշկական վիզայի համար: Հիվանդը ճանապարհորդում է տվյալ երկիր, որտեղ բժշկական զբոսաշրջություն ապահովողը նշանակում է գործի ղեկավար, ով հոգ է տանում հիվանդի բուժման, բնակարանի և այլ պահանջների մասին։ Երբ բուժումը ավարտվում է,հիվանդը կարող է մնալ և վայելել իր հանգիստը կամ վերադառնալ տուն։

Միջազգային առողջապահական հավատարմագրեր

Միջազգային առողջապահական հավատարմագիրը գործընթաց է, որի ընթացքում որակավորում է շնորհվում բուժաշխատողներին և տարբեր առողջապահական ծրագրերի տարբեր երկրներում։ Միջազգային առողջապահական հավատարմագրեր շնորհող կազմակերպությունները հաստատում են մեծ թվով առողջապահական ծրագրեր, ինչպիսին են հիվանդանոցները, առաջնային խնամքի կենտրոնները, բժշկական փոխադրամիջոց և ամբուլատոր ծառայություններ։ [11] Միջազգային առողջապահական հավատարմագրեր շնորհող ամենահին կառույցը "Ակրեդիթեյշն Կանադան" է, որը 1968 թվականին հավատարմագիր շնորհեց "Բերմուդյան հիվանդանոցի" խորհրդին։ (Bermuda Hospital Board)(Accreditation Canada) [12] Այդ ժամանակից ի վեր այն հավատարմագրել է հիվանդանոցներ և առողջապահական կազմակերպություններ 10 այլ երկրներում։ Միացյալ Նահանգներում նման ընկերություն հիմնվել է 1994 թվականին, որը կոչվում է "Ջոյնթ Քըմիշն Ինթըրնեյշնլ" (Joint Commission International (JCI))։ Այն միտված էր միջազգային հաճախորդներին տրամադրել ուսուցում և խորհրդատվական ծառայություններ։ [13] Մի շարք միջազգային հիվանդանոցներ այսօր հավատարմագիր ձեռք բերելը տեսնում են որպես ամերիկացի հիվանդներին գրավելու ձև։ [14] "Ջոյնթ Քըմիշն Ինթըրնեյշնլը" կապված է "Ջոյնթ Քըմիշնի" հետ ԱՄՆ-ում։ Միջազգային տարբեր առողջապահական հավատարմագրերը տարբերվում են իրենց որակով, չափսերով, արժեքով, նպատակով և իրենց մարքետինգային հմտությամբ և ինտենսիվությամբ։ Որոշ հիվանդանոցներ գնալով ծգտում են երկակի միջազգային հավատարմագրերի։ Ամերիկացի զբոսաշրջիկների համար հիվանդանոցների միջև եղած մրցակցության արդյունքում նախաձեռնություններ են ունեցել, որի արդյունքում դասակարգվել են հիվանդանոցները, որը կատարվել է համաձայն հիվանդների արձանագրությունների։ [15]

Ռիսկեր

Բժշկական զբոսաշրջությունը պարունակում է ռիսկեր, որոնք առկա չեն տեղային բժշկության մեջ։ Որոշ երկրներ, ինչպիսին են Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան կամ Թայլանդը ունեն շատ տարբեր վարակիչ հիվանդություններ, որոնք կապված են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի համաճարակաբանության հետ։ Հիվանդություններից չպաշտպանվելը առանց ձևավորելու բնական իմունային համակարգ, կարող է վնասակարար լինել իրենց շաբաթ-կիրակին անցկացնող անհատների համար՝ մասնավորապես ստամոքս - աղիքային հիվանդությունների դեպքում, որոնք կարող են թուլացնել առաջխաղացումը, իսկ հիվանդին ենթարկում են մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների, գրիպի և պալարախտի։ Հետվիրահատական խնամքի որակը նույնպես զգալիորեն տարբեր է լինում՝ կախված հիվանդանոցից և երկրից և կարող է տարբեր լինել ամերիկյան կամ եվրոպական ստանդարտներից։ Ինչպես նա երկարաժամկետ ուղևորությունները նույնպես կարող են բարդույթներ առաջացնել։ Երկար թռիչքները և շարժման պակասը կարող են նախապայման հանդիսանալ զարգացող խորը երակային թրոմբոզի և թոքային խնդիրների։ [16] Արձակուրդային մյուս գործողությունները նույնպես կարող են պրոբլեմատիկ լինել, օրինակ սպիերը կարող են ավելի մգանալ և ավելի ցայտուն, եթե բուժվելուն զուգահեռ նաև արևայրուք են ընդունում։ [17] Ինչպես նաև առողջապահական հաստատությունները, որտեղ բուժվում են բժշկական զբոսաշրջիկները, կարող են ունենալ գանգատների դեմ ուղղված վատ քաղաքականություն, որպեսզի պատշաճ և արդարացի վերաբերվեն գանգատներին՝ չբավարարված հիվանդների կողմից ներկայացվող։ [18] Բուժաշխատողների ստանդարտների տարբերությունները ամբողջ աշխարհով մեկ ճանաչվել են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից, իսկ 2004 թվականին մեկնարկեց Համաշխարհային դաշինք՝ հիվանդների անվտանգության համար։ Այս կառույցը աջակցում է հիվանդանոցներին և կառավարությանը ամբողջ աշխարհում՝ հիվանդների ապահովության քաղաքականության մշակման համար։ [19] Եթե բարդություններ են ծագում, հիվանդը օտար երկրում մնում է պլանավորածից ավելի երկար կամ եթե ետ է վերադառնում, հեշտորեն չի ստանում հետամուտ խնամք։ [20]

Իրավական հարցեր

Բժշկական խնամք ստանալը հիվանդներին կարող է ենթարկել որոշ իրավական հարցերի։ [21] Դատավեճերի սահմանափակ բնույթը տարբեր երկրներում հանդիսանում է խնամքի ցածր գների հիմունքներից մեկը։ Մինչդեռ մի շարք երկրներ ներկայումս ներկայանում են որպես գրավիչ բժշկական զբոսաշրջության ուղղություններ, որոնք տրամադրում են օրինական դեղամիջոցներ հակաօրինական գործողությունների համար, այս օրինական ուղիները կարող են գրավիչ չլինել զբոսաշրջիկների համար։ Խնդիրների ծագման դեպքում համապատասխան անձնական ապահովագրությունը հիվանդներին փոխհատուցում չի կատարում կամ հիվանդը ի վիճակի չի լինում փոխհատուցում ստանալ հակաօրինական գործողությունների դեմ ուղղված դատավճռի միջոցով։ Հիվանդանոցները կամ բժիշկները որոշ երկրներում չեն կարողանում վճարել ֆինանսական վնասները, որոնք նշանակվում են դատարանի կողմից։ [22]

Բարոյական հարցեր

Բժշկական զբոսաշրջության շուրջ կարող են ծագել բարոյական հարցեր։ Օրինակ, փոխպատվաստման համար օրգանների և հյուսվածքների անօրինական ձեռք բերումը հաստատվել է այնպիսի երկրներում, ինչպիսին են Հնդկաստանը և Չինաստանը։ [23][24] [25] Ստամբուլի հռչակագիրը տարբերակում է բարոյապես պրոբլեմատիկ փոխպատվաստման զբոսաշրջությունը և փոխպատվաստման նպատակով կատարվող զբոսաշրջությունը իրարից։ [26] Բժշկական զբոսաշրջությունը ավելի մեծ հարցեր կարող է առաջացնել այն երկրների համար, որտեղ նման զբոսաշրջությունը խթանվում է։ Օրինակ, Հնդկաստանում պնդում են, որ զանգվածային դասերի և առողջապահական առաքելության համար իրականացվող բժշկական զբոսաշրջության քաղաքականությունը ավելի կխորացնի անհավասարությունների հարցերը, որոնք արդեն իսկ գոյություն ունեն առողջապահության համակարգում։ [27] Թայլանդում 2008 թվականին ընդունվել է, որ տեղի բժիշկները այնքան տարվել արտասահմանից ժամանած հիվանդներով, որ տեղի հիվանդները բժշկական խնամքի հետ կապված խնդիրներ են ունենում։ [28] Բժշկական զբոսաշրջությունը, որը կենտրոնանում է նոր տեխնոլոգիաների վրա, ինչպիսին է ցողունային բջիջների բուժումը, հաճախ քննադատվում է կեղծիքի հողի վրա, գիտական հիմնավորման և հիվանդի անվտանգության հարցերի պատճառով։ Այնուամենայնիվ, երբ առաջ քաշվեց տեխնոլոգիաները, ինչպիսին են չփորձարկված թերապիաների տրամադրումը հիվանդներին, որոնք գտնվում են մշտական բժշկական փորձարկումներից դուրս, հաճախ դժվար է լինում տարբերել ընդունված բժշկական նորարարության և հիվանդի անընդունելի շահագործման միջև։ [29][30]

Գործատույի կողմից հովանավորվող առողջական խնամք ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներում որոշ գործատուներ սկսել են կիրառել բժշկական զբոսաշրջությունը՝ կրճատելով իրենց աշխատողի առողջական խնամքի համար տրամադրվող գումարի չափսերը։ Նման առաջարկները բուռն բանավեճերի առիթ են դարձել գործատուների և աշխատողներին ներկայացնող առևտրային միությունների միջև. միությունները պնդում են, որ դատապարտելի է նոր ապշեցուցիչ մոտեցումը, որը առաջարկում է աշխատողներին արտասահմանում բուժվել՝ ի օգուտ ընկերության խնայողությունների։ Գործատուները արտոնություններ են առաջարկում, ինչպիսին է օդային ճանապարհորդության համար վճարը։ Օրինակ, 2008 թվականի հունվարին Հաննաֆորդ Բրոզ.-ը, որը սուպերմարկետների ցանց է Մեյնում, սկսեց փոխհատուցել իր աշխատողների ամբողջական բժշկական հաշիվները, որոնք ճանապարհորդում էին Սինգապուր ազդրերի և ծնկի փոխպատվաստման նպատակով, որի մեջ մտնում էր հիվանդի և նրա ուղեկցողի համար նախատեսված գումարը։ [31] Բժշկական զբոսաշրջության փաթեթը կարող է ներառել առողջապահական ապահովագրության բոլոր տեսակները՝ ներառյալ սահմանափակ հատուցման պլանները, նախընտրելի ծառայություններ ապահովող կազմակերպություններ և բարձր հասանելի առողջապահական պլաններ։ 2000 թվականին "Կալիֆոռնիայի Բլյու Շիլդը" հիմք դրեց Միացյալ Նահանգների առաջին տարածաշրջանային առողջապահական նախագծին։ "Կալիֆոռնիայի Բլյու Շիլդի" կազմում գտնվող կալիֆոռնիացի հիվանդները կարող էին ընտրել Մեքսիկայում գտնվող երեք հավաստագրված հիվանդանոցներից մեկը։ [32] 2007 թվականին "Հարավային Կարոլինայի ԲլյուՔրոսս ԲլյուՇիլդ" կազմակերպության դուստր ձեռնարկությունը սկսեց համագործակցել Թայլանդի, Սինգապուրի, Թուրքիայի, Իռլանդիայի, Կոստա Ռիկայի և Հնդկաստանի հիվանդանոցների հետ։ [33] 2008 թվականին լույս տեսած Ֆասթ ընկերության մի հոդվածում քննարկվում է առողջապահության գլոբալացումը և նկարագրում է, թե ինչպես են տարբեր "խաղացողներ" ԱՄՆ-ի առողջապահական շուկայում սկսել ուսումնասիրել այս ոլորտը։ [34]

Ուղղություններ

Աֆրիկա և Մերձավոր Արևելք

Ջորդան

Ջորդանը, "Փրայվիթ Հոսփիտալս Ըսոսիէյշընի" (Private Hospitals Association)միջոցով կարողացավ հրապուրել 250000 միջազգային հիվանդների, համագործակցելով ավելի քան 500000 ընկերությունների հետ 2012 թվականին. լրիվ եկամուտը կազմում է ավելի քան 1մլրդ ամն դոլլար։ [35] Ջորդանը 2014 թվականին ստացավ տարվա բժշկական ուղղություն մրցանակը "ԱյԷմԹիՋի" բժշկական ճանապարհորդություն մրցանակաբաշխության ժամանակ։

Իսրայել

Իսրայելը հայտնի ուղղություն է բժշկական զբոսաշրջության համար։ [36] 2010 թվականին Իսրայելում բուժվում էր 30000 բժշկական զբոսաշրջիկներ, մասնավորապես Խորհրդային Միության բնակիչներ։ Կան զեկույցներ համաձայն որոնց բժշկական զբոսաշրջիկները ստանում են արտոնյալ բուժումը՝ ի վնաս տեղի հիվանդների։ Որոշ մարդիկ Իսրայել են գնում՝ Մեռյալ ծովում գտնվող առողջարանները և Կիներետ գետը այցելելու նպատակով։

Իրան

Ամեն տարի Իրան է այցելում 30000 այցելու՝ բուժում ստանալու նպատակով։ [37]

Հարավային Աֆրիկա

Հարավային Աֆրիկան Աֆրիկայի առաջին պետությունն է, որը հայտնի է որպես բժշկական զբոսաշրջության ուղղություն։ [38] Այստեղ առաջարկում են բժշկական և ատամնաբուժական ծառայություններ։[39]

Ամերիկա մայրցամաքներ

Բրազիլիա

Բրազիլիայում Սան Պաուլոյում գտնվող Ալբերտ Էյնշտեյն հիվանդանոցը առաջին Ջոյնթ Քըմիշն Ինթըրնեյշնլի կողմից հավատարմագրված կառույցն է, որը գտնվում է Միացյալ Նահանգների սահմաններից դուրս, որից հետո Բրազիլիայում գտնվող տասնյակ նման հիվանդանոցներ ստացել են նման հավատարմագրեր։ [40] Միացյալ Նահանգների բնակիչները վիզայի կարիք ունեն Բրազիլիա այցելելու համար, որը հիմնված է երկկողմանի համաձայնության վրա։

Կանադա

Կանադան նույնպես գտնվում է բժշկական զբոսաշրջության ոլոտրում։ Ի տարբերություն Միացյալ Նահանգների առողջապահական գների, բժշկական զբոսաշրջիկները այստեղ կարող են խնայել 30-ից 60 % առողջապահական ծախսերի վրա։ [41]

Կոստա Ռիկա

Կոստա Ռիկայում գոյություն ունի Ջոյնթ Քըմիշն Ինթըրնեյշնլի կողմից հավատարմագրված երեք հիվանդանոց։ Բոլոր երեքն էլ գտնվում են Սան Ջոսում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2000 թվականին դասակարգել է համաշխարյաին առողջապահական համակարգը, որտեղ Կոստա Ռիկան N36-ն էր, որը ավելի բարձր է քան Միացյալ Նահանգները։

Կուբա

Մինչ այժմ Կուբան չի ստացել ոչ մի հավատարմագիր։ [42]


Մեքսիկա

Միացյալ Նահանգների բժիշկները նշել են, որ մեքսիկական օրինական համակարգը անհնար է դարձնում հակաօրինական գործողությունների համար դատապարտել մեքսիկացի բժիշկներին։ [43] Որոշ հիվանդանոցներ առաջարկում են նաև այլընտրանքային բժշկական թերապիաներ, որոնք ոչ արդյունավետ են կամ արգելված են Միացյալ Նահանգներում։ [44] Մեքսիկայի կառավարությունը որոշ թերապիաներ արգելել է վերջին ժամանակներում։

Միացյալ Նահանգներ

"Ը Մըկկինսի ընդ Քո"-ն (A McKinsey and Co.)զեկուցում է, որ 2008 թվականից սկսած 60000-ից 85000 բժշկական զբոսաշրջիկներ ճանապարհորդում էին Միացյալ Նահանգներ ստացիոնար բուժում ստանալու նպատակով։ [45] Նույն զեկույցը փաստում է, որ 750000 ամերիկացիներ ճանապարհորդել են Միացյալ Նահանգներից այլ երկրներ 2007 թվականին։ [46] Առաջադեմ բժշկական տեխնոլոգիաների հասանելիությունը և բժիշկների վերապատրաստումը համարվել են օտարերկրյա զբոսաշրջիկների թվի աճի համար խթան: Որոշ խոշոր բժշկական կենտրոններ և հիվանդանոցներ առաջարկում են միջազգային հիվանդների համար կենտրոններ, որոնք սպասարկում են օտարերկրյա հիվանդներին, որոնք ցանկանում են բուժվել Միացյալ Նահանգներում։ [47] Այս կազմակերպություններից որոշները առաջարկում են կորդիանտորների ծառայություններ, ովքեր աջակցում են միջազգային հիվանդներին բուժման, բնակարանային պայմանների, ֆինանսի և տրանսպորտի հարցերում՝ ներառյալ օդային ամբուլանս ծառայություններ։

Ասիա/Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջան

Հոն Կոնգ

Հոն Կոնգի բոլոր 12 մասնավոր հիվանդանոցներն ուսումնասիրվել են և հավատարմագրվել Միացյալ Թագավորության "Թրենթ Ակրեդիթեյշըն Սքիմի" կողմից 2001 թվականից ի վեր։ [48]

Հարավային Կորեա

"Կորեա Թայմզը" զեկուցում է, որ Կորեական հիվանդանոցները որդեգրել են խտրականության գնային քաղաքականություն, օտարներից գանձելով 2 կամ 3 անգամ ավել գումար՝ համեմատած տեղի բնակչության հետ։ [49] Այն պնդում է, որ կառավարությունը անտեսում է աճող բժշկական գները օտարերկրյա հիվանդների համար, ովքեր պաշտպանված չեն հակաօրինական գործողություններից, խտրական գներից, հիվանդի անձնական իրավունքների ոտնահարումից Կորեական բժշկական օրենքի համաձայն։ ref name="koreatimes.co.kr"/>[50]

Եվրոպա

Միացյալ Թագավորություն

Ազգային Առողջապահական Ծառայությունը (Անգլիա) հասարակական է, սակայն որոշ մասնավոր հիվանդանոցներ Միացյալ Թագավորությունում բժշկական զբոսաշրջության ուղղություններ են, մասնավորապես Լոնդոնը։ [51] Այնուամենայնիվ, ներկա ժամանակներում Միացյալ Թագավորության շատ քիչ հիվանդանոցներ են ստացել հավատարմագրեր։


Ծանոթագրություններ

  1. Michael D. Horowitz, MD, MBA (2007). «Medical Tourism: Globalization of the Healthcare Marketplace». MedGenMed. Վերցված է 16 September 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. «Medical tourism--health care in the global economy» (PDF). Physician Exec. Վերցված է 16 September 2012-ին.
  3. Paul McFedries (2006-05-17). «fertility tourism». Word Spy. Վերցված է 2011-10-29-ին.
  4. Gahlinger, PM. The Medical Tourism Travel Guide: Your Complete Reference to Top-Quality, Low-Cost Dental, Cosmetic, Medical Care & Surgery Overseas. Sunrise River Press, 2008
  5. Laurie Goering, "For big surgery, Delhi is dealing," The Chicago Tribune, March 28, 2008
  6. Tung, Sarah (July 16, 2010). «Is Taiwan Asia's Next One-Stop Plastic-Surgery Shop?». Time.
  7. The Private Cost of Public Queues in 2005, Fraser Institute
  8. Linda A. Johnson, "Americans look abroad to save on health care: Medical tourism could jump tenfold in next decade," The San Francisco Chronicle, August 3, 2008
  9. Lagace, Martha "The Rise of Medical Tourism", Harvard Business School Working Knowledge, December 17, 2007. Retrieved July 1, 2008.
  10. "Medical tourism: Need surgery, will travel" CBC News Online, June 18, 2004. Retrieved September 5, 2006.
  11. Joint Commission International Accreditation & Certificationweb, Joint Commission International, Վերցված է 19 July 2011-ին
  12. «Accreditation Canada History». Վերցված է June 12, 2012-ին.
  13. «A Journal Through the History of The Joint Commission» (PDF). The Joint Commission. Վերցված է 2014-04-13-ին.
  14. "Medical Tourism Magazine", Medical Tourism Association, February 2008
  15. «Home». World Hospital Monitor. Վերցված է 2010-09-15-ին.
  16. «New DVT Guidelines: No Evidence to Support "Economy Class Syndrome"; Oral Contraceptives, Sitting in a Window Seat, Advanced Age, and Pregnancy Increase DVT Risk in Long-distance Travelers». American College of Chest Physicians. 7 February 2012. Վերցված է 10 February 2012-ին.
  17. "Caring for Your Incision After Surgery", FamilyDoctor.org, American Academy of Family Physicians, December, 2010. Retrieved July 23, 2013.
  18. [1](չաշխատող հղում)
  19. «World Alliance for Patient Safety». Who.int. 2010-05-05. Վերցված է 2011-10-29-ին.
  20. Ginger Rough (June 7, 2009). «Globe-trotting to cut down on medical costs». The Arizona Republic. Վերցված է 1 January 2013-ին.
  21. «Medical Tourism: Ethical Pitfalls of Seeking Health Care Overseas». Ahcpub.com. Վերցված է 2011-10-29-ին.
  22. «Medical Protection Society | MPS UK». Medicalprotection.org. Վերցված է 2011-10-29-ին.
  23. «IFTF's Future Now: The dark side of medical tourism». Future.iftf.org. 2006-04-19. Վերցված է 2011-10-29-ին.
  24. Chopra, Anuj (February 9, 2008). «Organ-transplant black market thrives in India». The San Francisco Chronicle.
  25. «Transplants and Ethics in San Francisco». The Epoch Times. 2007-05-23. Վերցված է 2011-10-29-ին.
  26. Participants in the International Summit on Transplant Tourism and Organ Trafficking convened by The Transplantation Society and International Society of Nephrology in Istanbul, Turkey, 30 April to 2 May 2008. "The Declaration of Istanbul on Organ Trafficking and Transplant Tourism." Kidney International 74, no. 7 (2008): 854-59.
  27. http://www.issuesinmedicalethics.org/132ed042.html
  28. «Medical Tourism Creates Thai Doctor Shortage». NPR. Վերցված է 2011-10-29-ին.
  29. USA (2011-10-03). «Lindvall O, Hyun I. Medical innovation versus stem cell tourism. Science. 2009 Jun 26;324(5935):1664-5». Ncbi.nlm.nih.gov. Վերցված է 2011-10-29-ին.
  30. ISSCR Guidelines for the Clinical Translation of Stem Cells. 2008(չաշխատող հղում)
  31. McGinley, Laurie, "Health Matters: The next wave of medical tourists might include you", Wall Street Journal, February 16, 2008. Retrieved March 13, 2008.
  32. Perry, Laura. "New Releases." Blue Shield of California. N.p., 7 June 2000. Web. 15 Nov. 2009. <https://www.blueshieldca.com/bsc/newsroom/pr/United_Behavioral_Health.jhtml>
  33. Bruce Einhorn, "Outsourcing the Patients", BusinessWeek, March 13, 2008
  34. Greg Lindsay,"Medical Leave" Fast Company, May 2008. Retrieved October 15, 2008.
  35. «IMTJ MEDICAL TRAVEL AWARDS 2014». Վերցված է 2014-04-25-ին.
  36. Health Ministry to probe Israel medical tourism industry following Haaretz exposé, Haaretz, Nov. 18, 2010
  37. «Fars News Agency :: Ahmadinejad Stresses Iran's Growing Medical Tourism Industry». English.farsnews.com. 2012-01-17. Վերցված է 2012-02-05-ին.
  38. «: Medical tourism in SA». Mediaclubsouthafrica.com. 2009-08-06. Վերցված է 2011-10-29-ին.
  39. «Dental Tourism South Africa Medical Facilities». Dentalsafaris.com. Վերցված է 2011-10-29-ին.
  40. Why opt for the Albert Einstein Jewish Hospital(չաշխատող հղում)
  41. Surgery in Canada Marketed to U.S. Patients(չաշխատող հղում), Winnipeg Free Press, Dec 6, 2007
  42. «(JCI) Accredited Organizations». Joint Commission International. Վերցված է 2011-10-29-ին.
  43. Manuel Roig-Franzia, Discount Dentistry, South of The Border, Washingtonpost.com, June 18, 2007. Retrieved October 15, 2008.
  44. Lloyd Shearer (8 March 1968). «The Cancer Clinics of Tijuana». Palm Beach Post-Times Parade. էջեր 4–5. «They travel to Tijuana, about 15 miles south of San Diego, Calif., just across the Mexican border to seek cures for cancer in clinics which use drugs that have been declared worthless or have been legally banned in the United States: laetrile, krebiozen, Hoxsey herbs, gloxylide, etc., etc.»
  45. Allison Van Dusen (May 29, 2008). «U.S. Hospitals Worth The Trip». Forbes. Վերցված է 2012-09-17-ին. «It narrowly defined medical travelers as only those whose primary and explicit purpose in traveling was to obtain in-patient medical treatment in a foreign country, putting the total number of travelers at 60,000 to 85,000 per year.» {{cite news}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն)
  46. Fred Hansen, A revolution in health care, Institute of Public Affairs review article (January 2008).
  47. International Medical Services, Stanford Hospital & Clinics
  48. Trent Accreditation Scheme Newsletter, Iss. 6, 2001
  49. «Korea Times, Major Hospitals Overcharge Foreigners». Koreatimes.co.kr. 2010-02-15. Վերցված է 2011-10-29-ին.
  50. «Korea Overlooks Soaring Medical Fees on Foreigners». Koreatimes.co.kr. Վերցված է 2011-10-29-ին.
  51. The forgotten medical tourism destination