«Մաշկ (մարդ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13. Տող 13.
Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-2<sup>2</sup></tt> է,հաստությունը՝ 0,5-4 մմ: Մաշկը կազմված է երեք շերտերից. ''էպիդերմիս'' (վերնամաշկ), ''դերմա'' (բուն մաշկ) և ''հիպոդերմա'' (ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։
Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-2<sup>2</sup></tt> է,հաստությունը՝ 0,5-4 մմ: Մաշկը կազմված է երեք շերտերից. ''էպիդերմիս'' (վերնամաշկ), ''դերմա'' (բուն մաշկ) և ''հիպոդերմա'' (ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։


Վերնամաշկը մարմնի տարբեր մասերում տարբեր հաստության բազմաշերտ,հարթ էպիթելային [[հյուսվածք]]ի [[բջիջ]]ների շերտ է:Արտաքին միջավայրի
Վերնամաշկը մարմնի տարբեր մասերում տարբեր հաստության բազմաշերտ,հարթ էպիթելային [[հյուսվածք]]ի [[բջիջ]]ների շերտ է:Արտաքին միջավայրի ազդեցությամբ վերնամաշկի մակերեսային շերտի մեռած բջիջները եղջերանում,աստիճանաբար թափվում են և նոսրացվում նրանց տակ գտնվող կենդանի բջիջների բազմացման շնորհիվ:Վերնամաշկի մակերեսային շերտի տակ գտնվում են գունանյութ պարունակող բջիջներ:Գունանյութի քանակից
և բաղադրությունից է կախված մաշկի գունը:Արևի ճառագայթների ազդեցությամբ մեծանում է մաշկի գունավորումը,որն օրգանիզմը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումից:

Վերնամաշկի եղջերային գոյացումներ են մազերը և եղունգները:Դրանք անընդհատ աճում են վերնամաշկի կենդանի բջիջների շնորհիվ:Մարմնի ամբողջ մակերեսը (մոտ 95 %),բացառությամբ շրթունքների,ափերի,ներբանների,ծածկված են մազերով:Մազերն ունեն պաշտպանական նշանակություն,պահում են օդը,փոքրացնում ջերմատվությունը:


[[Պատկեր:Human skin structure.jpg|մինի|250px|Մարդու մաշկը (արտաքին տեսք)]]
[[Պատկեր:Human skin structure.jpg|մինի|250px|Մարդու մաշկը (արտաքին տեսք)]]

15:51, 7 Հուլիսի 2014-ի տարբերակ

Մաշկը (լատին․՝ cutis, հուն․՝ δέρμα) մարդու մարմնի արտաքին ծածկույթն է, ամենամեծ օրգանը։ Ամբողջ մարմնի քաշի 20%-ը կշռում է մաշկը` առանց ենթամաշկային ճարպաբջջանքի, իսկ վերջինիս հետ այն կազմում է մարմնի քաշի ավելի քան 50%-ը[1]։ Այն ապահովում է օրգանիզմի կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև պաշտպանում մարդու օրգանիզմը արտաքին վնասակար ազդեցություններից և կանխում կարևոր նյութերի, մասնավորապես, ջրի կորուստը։

Մաշկի կառուցվածքն, ինչպես նաև մաշկային հիվանդություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է մաշկաբանություն։

Մաշկի շերտերը (նկարած). 1 - էպիդերմիսի եղջրային շերտ, 2 - էպիդերմիսի բջջային շերտ (հիմային, փշավոր, հատիկավոր շերտեր), 3 - դերմա, 4 - ենթամաշկային ճարբաջջանք

Մաշկի ֆունկցիաները

Մաշկը ծածկույթային օրգան է,պաշպտանում է է ստորև տեղադրված հյուսվածքներն ու օրգանները մեխանիկական, քիմիական վնասվածքներից,խոչընդոտում կողմնակի նյութերի,ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ:Մաշկը կատարում է արտազատական ֆունկցիա.մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանը պահպանմանը և յուրաքանչյուր 1 գ քրտինքից օրգանիզմից հեռանում է 2,45 կՋ էներգիա:Մաշկն արյան պահուստային և զգայության օրգան է:Մաշկում արտադրվում է մելանին նյութը,որն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ փոխարկվում է D վիտամինի:Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը:

Մաշկի կառուցվածքը

Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-22 է,հաստությունը՝ 0,5-4 մմ: Մաշկը կազմված է երեք շերտերից. էպիդերմիս (վերնամաշկ), դերմա (բուն մաշկ) և հիպոդերմա (ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։

Վերնամաշկը մարմնի տարբեր մասերում տարբեր հաստության բազմաշերտ,հարթ էպիթելային հյուսվածքի բջիջների շերտ է:Արտաքին միջավայրի ազդեցությամբ վերնամաշկի մակերեսային շերտի մեռած բջիջները եղջերանում,աստիճանաբար թափվում են և նոսրացվում նրանց տակ գտնվող կենդանի բջիջների բազմացման շնորհիվ:Վերնամաշկի մակերեսային շերտի տակ գտնվում են գունանյութ պարունակող բջիջներ:Գունանյութի քանակից և բաղադրությունից է կախված մաշկի գունը:Արևի ճառագայթների ազդեցությամբ մեծանում է մաշկի գունավորումը,որն օրգանիզմը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումից:

Վերնամաշկի եղջերային գոյացումներ են մազերը և եղունգները:Դրանք անընդհատ աճում են վերնամաշկի կենդանի բջիջների շնորհիվ:Մարմնի ամբողջ մակերեսը (մոտ 95 %),բացառությամբ շրթունքների,ափերի,ներբանների,ծածկված են մազերով:Մազերն ունեն պաշտպանական նշանակություն,պահում են օդը,փոքրացնում ջերմատվությունը:

Մարդու մաշկը (արտաքին տեսք)

Էպիդերմիս

Մաշկի արտաքին շերտն է, ներկայացված է բազմաշերտ տափակ եղջրացող էպիթելով։ Հաստությունը տատանվում է 0,05մմ-ից (կոպերին) մինչև 1,5մմ (ներբաններին) չափերի սահմաններում։ Այստեղ բջիջների 95%-ը հանդիսանում են կերատինոցիտները (էկտոդերմայի ածանցյալներ), որոնք տարբերակման գործընթացին համապատասխան տեղաշարժվում են հիմային թաղանթից դեպի մաշկի մակերես։
Էպիդերմիսը կազմված է հինգ շերտերից. հիմային, փշաձև, հատիկավոր, փայլուն և եղջրային։

Վերնամաշկի (էպիդերմիսի) կառուցվածքը
Հիմային շերտ

Հիմային շերտը (stratum basale կամ stratum germinativum, բազալ շերտ) էպիդերմիսի հիմքն է, նրա ամենախորանիստ շերտը։ Կազմված է մանր գլանաձև բջիջների մեկ շարքից։ Այդ բջիջները կոչվում են բազալ կամ հիմային կերատինոցիտներ, ունեն խոշոր, մուգ ներկված կորիզներ և խիտ, ռիբոսոմներով և տոնոֆիլամենտներով հարուստ ցիտոպլազմա։ Բջիջներն իրար հետ կապված են միջբջջային կամրջակներով` դեսմոսոմներով, իսկ բազալ թաղանթին ամրացված են կիսադեսմոսոմներով։
Բազալ կերատինոցիտները սինթեզում են ջրում անլուծելի մի սպիտակուց, որից ձևավորվում են դեսմոսոմների ու կիսադեսմոսոմների կազմի մեջ մտնող և կերատինոցիտների բջջային կմախքը կազմող կերատինային ֆիլամենտներ։ Այս շերտի բջիջների միտոտիկ ակտիվությունը ապահովում է էպիդերմիսի վերադիր կառույցների ձևավորումը։

Փշաձև բջիջների շերտ

Անմիջապես հիմային շերտի վրա կերատինոցիտները չափերով մեծանում են և ձևավորում փշաձև բջիջների շերտ (stratum spinosum)։ Այն կազմված է 3-6 (երբեմն` 15) շարք փշաձև կերատինոցիտներից, որոնք ունեն պոլիգոնալ տեսք և նույնպես իրար հետ կապակցված են դեսմոսոմներով։ Ցիտոպլազմայում առկա են տարբեր տրամագծի բազմաթիվ կլորավուն բշտիկներ, ցիտոպլազմատիկ ցանցի անցուղիներ, մելանոսոմներ։
Բազալ և փշաձև շերտերը անվանում են Մալպիգի աճային շերտ, որովհետև այդ շերտերում է դիտվում միտոզ, ինչի հաշվին իրականացվում է էպիդերմիսի ձևավորումն ու ռեգեներացիան (վերականգնումը)։

Հատիկավոր բջիջների շերտ

Հատիկավոր բջիջների շերտը (stratum granulosum) կազմված է 2-3 շարք բջիջներից, որոնք փշաձև բջիջների շերտին հարող հատվածներում խորանարդաձև են, իսկ մաշկի մակերեսին ավելի մոտ հատվածներում՝ ռոմբաձև։ Կորիզներին բնորոշ է արտահայտված բազմաձևությունը (պոլիմորֆիզմ), ցիտոպլազմայում առկա են կերատոհիալինի հատիկներ։ Հատիկավոր շերտի ստորին շարքերում տեղի է ունենում կերատոհիալինային հատիկների հիմնական սպիտակուցի՝ ֆիլարգինի սինթեզը։ Այս շերտի բջիջների հաջորդ առանձնահատկությունը նրանց ցիտոպլազմայում կերատոսոմների կամ Օդլանդի մարմնիկների առկայությունն է, որոնց պարունակությունը (գլիկոլիպիդներ, գլիկոպրոտեիդներ, ազատ ստեարիններ, հիդրոլիտիկ ֆերմենտներ) արտազատվելով միջբջջային տարածություն՝ ձևավորում է ցեմենտող (ամրացնող) նյութը։

Փայլուն շերտ

Փայլուն շերտը (stratum lucidum) տեսանելի է մարմնի առավել զարգացած էպիդերմիսով հատվածներում՝ ափեր, ներբաններ։ Այստեղ այն ներկայացված է 3-4 շարք ձգված բջիջներով, որոնք հարուստ են էլեիդինով, որից էլ հետագայում սինթեզվում է կերատինը։ Փայլուն շերտի վերին շարքի բջիջները կորիզներ չեն պարունակում։

Եղջրային շերտ

Այս շերտը (stratum corneum) ձևավորվում է ամբողջովին եղջրացած, անկորիզ բջիջներով՝ կոռնեոցիտներով, որոնք պարունակում են անլուծելի սպիտակուց կերատին։ Կոռնեոցիտները միացած են իրար բջջաթաղանթի ելուստերով և եղջրացած դեսմոսոմներով։ Եղջրային շերտի մակերեսային հատվածներում դեսմոսոմները քայքայվում են, կոռնեոցիտները վերածվում են եղջրային թեփուկների և հեշտությամբ շերտազատվում ու պոկվում։ Այս շերտը առավել զարգացած ու արտահայտված է մարնի հատկապես այն հատվածներում, որտեղ մաշկը ենթարկվում է ամենամեծ մեխանիկական ներգործությանը (ափեր, ներբաններ)։

Բազալ թաղանթ

Բազալ կամ հիմային թաղանթը տարանջատում է էպիդերմիսը դերմայից։ Այն ունի 40-50նմ չափեր, նրա ուրվագիծը կրկնում է դերմայի մեջ ներխրվող էպիդերմալ ձգանների ռելիեֆը։ Բազալ թաղանթը հանդիսանում է էլաստիկ հենք, որը ոչ միայն ամուր կապում է էպիթելը դերմային կոլագենային թելերին, այլ նաև խոչընդոտում էպիդերմիսի ներաճը դերմայի մեջ։ Այն կազմված է ֆիլամենտներից և կիսադեսմոսոմներից, ինչպես նաև դերմայի մասը հանդիսացող ռետիկուլյար խրձերից, կատարում է պաշտպանիչ, նյութափոխանակային և այլ ֆունկցիաներ։ Ունի երեք շերտեր։

Դերմա

Դերման մաշկի շարակցահյուսվածքային մասն է, կազմված երեք բաղադրիչներից՝ թելիկներ, հիմնական նյութ և սակավաթիվ բջիջներ։ Այն հենք է հանդիսանում մաշկի հավելումների (մազեր, եղունգներ, քրտնա- և ճարպագեղձեր), անոթների և նյարդերի համար։ Հաստությունը՝ 0,3-3 մմ։ Դերմայում տարբերում են երկու շերտեր՝ պտկիկային և ցանցային։ Այն հարաբերականորեն աղքատ է բջիջներով. անոթների և մազերի շուրջ կարող են հանդիպել քիչ քանակությամբ լիմֆոհիստիոցիտար ինֆիլտրատներ։

Պտկիկային շերտ

Բարակ պտկիկային շերտը (stratum papillare) կազմված է ամորֆ նյութից և բարակ շարակցահյուսվածքային թելերից, որոնք ձևավորում են էպիդերմիսի փշաձև շերտի մեջ մեջ ներխրվող պտկիկներ։ Այստեղ քիչ քանակությամբ առկա են նաև փուխր շարակցական հյուսվածքին բնորոշ բջջային տարրեր։ Որոշ հատվածներում տեղակայված են հարթ մկանաթելեր, որոնք հիմնականում կապված են մազային սոխուկների հետ (մազը բարձրացնող մկան

Ցանցային շերտ

Ցանցային շերտը (stratum reticulare) ավելի հաստ է, տեղակայված է պտկիկային շերտի հիմքից մինչև հիպոդերմա ընկած հատվածում։ Կազմված է մաշկի մակերեսին զուգահեռ դասավորված կոլագենային հաստ թելերի խրձերից և ֆիբրոցիտներից։ Մաշկի ամրությունը պայմանավորված է հիմնականում ցանցային շերտի կառուցվածքային առանձնահատկություններց։

Հիպոդերմա

Ենթամաշկային ճարպաբջջանքը կազմված է շարակցական հյուսվածքի (կոլագենային, էլաստիկ և ռետիկուլյար) թելերի փուխր ցանցից, որի ներսում տեղակայված են ճարպի մեծ կաթիլներ պարունակող խոշոր ճարպային բջիջներ։ Հիպոդերմայի հաստությունը տատանվում է 2 մմ-ից (գանգաթաղի վրա) մինչև 10 սմ և ավելի (հետույք) սահմաններում։ Այն ավելի հաստ է վերջույթների թիկնային և տարածիչ մակերեսներին, բարակ՝ փորային և ծալիչ մակերեսներին։ Որոշ տեղերում (կոպեր, ենթաեղնգային թիթեղիկներ, մեծ և փոքր ամոթաշրթեր և այլն) այն ընդհանրապես բացակայում է։

Մաշկի արյունատար և ավշային անոթներ

Մաշկի նյարդային համակարգ

Մաշկի ֆունկցիաները

Մաշկի հիմնական ֆունկցիաներն են[2].

  • մարմնի և շրջապատող միջավայրի միջև պաշտպանողական պատնեշի ապահովում, այդ թվում` պաշտպանություն մեխանիկական վնասումներից, ռադիացիայից, քիմիական գրգռիչներից, բակտերիաներից և այլ գործոններից,
  • իմունային ֆունկցիա,
  • ռեցեպտոր ֆունկցիա,
  • ջերմականոնավորող ֆունկցիա,
  • նյութափոխանակային ֆունկցիա,
  • ռեզորբցիոն (ներծծող) ֆունկցիա,
  • ներզատիչ ֆունկցիա,
  • արտազատիչ ֆունկցիա,
  • շնչառական ֆունկցիա։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Адаскевич В.П., Козин В.М. - Кожные и венерические болезни, 2006, ISBN 5-89677-076-6, стр. 4
  2. О.Л.Иванов - Кожные и венерические болезни, 2002, ISBN 5-900758-23-0, стр. 27
  • Clinical Dermatology - John Hunter, John Savin, Mark V. Dahl,THIRD EDITION (2002)
  • О.Л.Иванов - Кожные и венерические болезни, 2002