«Սպեկտր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 6. Տող 6.
==Օպտիկական սպեկտր==
==Օպտիկական սպեկտր==
[[File:Spektry opticheskie2.jpg|thumb|Օպտիկական սպեկտր]]
[[File:Spektry opticheskie2.jpg|thumb|Օպտիկական սպեկտր]]
Օպտիկական սպեկտրը դիտարկվող մարմնի օպտիկական ճառագայթման ինտենսիվության (առաքման սպեկտր) կամ տվյալ նյութի միջով անցնող լույսի կլանման ինտենսիվության (կլանման սպեկտր) բաշխումն է ըստ հաճախականությունների (կամ ալիքի երկարությունների): Օպտիկական սպեկտրները լինում են գծային՝ կազմված առանձին ընդհատուն սպեկտրային գծերից, շերտավոր՝ կազմված խիտ դասավորված սպեկտրային գծերի առանձին ընդհատուն խմբերից (շերտերից) և հոծ (անընդհատ), որոնք համապատասխանում են բավական լայն տիրույթ ընդգրկող բոլոր հաճախականությունների լույսի ճառագայթմանը կամ կլանմանը:Օպտիկական սպեկտրները , որոնց ուսումնասիրությամբ զբաղվում է սպեկտրոսկոպիան, դիտվում և գրանցվում են սպեկտրային սարքերի օգնությամբ:
Օպտիկական սպեկտրը դիտարկվող մարմնի օպտիկական ճառագայթման [[ինտենսիվություն|ինտենսիվության]] (առաքման սպեկտր) կամ տվյալ նյութի միջով անցնող լույսի կլանման ինտենսիվության (կլանման սպեկտր) բաշխումն է ըստ հաճախականությունների (կամ ալիքի երկարությունների): Օպտիկական սպեկտրները լինում են գծային՝ կազմված առանձին ընդհատուն սպեկտրային գծերից, շերտավոր՝ կազմված խիտ դասավորված սպեկտրային գծերի առանձին ընդհատուն խմբերից (շերտերից) և հոծ (անընդհատ), որոնք համապատասխանում են բավական լայն տիրույթ ընդգրկող բոլոր հաճախականությունների լույսի ճառագայթմանը կամ կլանմանը:Օպտիկական սպեկտրները , որոնց ուսումնասիրությամբ զբաղվում է [[սպեկտրոսկոպիա|սպեկտրոսկոպիան]], դիտվում և գրանցվում են [[սպեկտրային սարքեր|սպեկտրային սարքերի]] օգնությամբ:


==Սպեկտրները միջուկային ֆիզիկայում==
==Սպեկտրները միջուկային ֆիզիկայում==

09:47, 6 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սպեկտր (լատ. spectrum - պատկերացում, պատկեր, ֆիզիկայում՝ տվյալ ֆիզիկական մեծության ընդունած տարբեր արժեքների համախումբ: Սպեկտրները կարող են լինել անընդհատ և ընդհատ: «Սպեկտր» հասկացությունն առավել հաճախ կիրառվում է տատանողական պրոցեսների, ինչպես նաև էլեկտրամագնիսական և օպտիկական երևույթների նկարագրության համար:

Էլեկտրաական ազդանշանի սպեկտր

Էլեկտրական ազդանշանի սպեկտրը ազդանշանի հզորության, հոսանքի կամ լարման ամպլիտուդի հաճախային բաշխումն է: Որևէ ազդանշանի սպեկտր դիտում են սպեկտրի անալիզատորով կամ գտնում՝ այդ ազդանշանն արտահայտող ֆունկցիան վերածելով Ֆուրիեի շարքի (պարբերական ֆունկցիաների դեպքում) կամ Ֆուրիեի ինտեգրալի (ոչ պարբերական ֆունկցիաների դեպքում): Տարբերում են գծային սպեկտրներ, որոնցում Ֆուրիեի շարք կազմող առանձին ներդաշնակ բաղադրիչները բաժանված են վերջավոր հաճախային միջակայքերով, և հոծ սպեկտրներ, որոնք պարունակում են բոլոր հնարավոր հաճախականությունների ներդաշնակ բաղադրիչներ: Օրինակ՝ սինուսոիդական տատանման սպեկտրը կազմված է մեկ հաճախականությունից (սպեկտրային մեկ գծից), իսկ հեռախոսային ազդանշանի սպեկտրը գրավում է հաճախականությունների հոծ շերտ՝ ~3 կից լայնությամբ:

Օպտիկական սպեկտր

Օպտիկական սպեկտր

Օպտիկական սպեկտրը դիտարկվող մարմնի օպտիկական ճառագայթման ինտենսիվության (առաքման սպեկտր) կամ տվյալ նյութի միջով անցնող լույսի կլանման ինտենսիվության (կլանման սպեկտր) բաշխումն է ըստ հաճախականությունների (կամ ալիքի երկարությունների): Օպտիկական սպեկտրները լինում են գծային՝ կազմված առանձին ընդհատուն սպեկտրային գծերից, շերտավոր՝ կազմված խիտ դասավորված սպեկտրային գծերի առանձին ընդհատուն խմբերից (շերտերից) և հոծ (անընդհատ), որոնք համապատասխանում են բավական լայն տիրույթ ընդգրկող բոլոր հաճախականությունների լույսի ճառագայթմանը կամ կլանմանը:Օպտիկական սպեկտրները , որոնց ուսումնասիրությամբ զբաղվում է սպեկտրոսկոպիան, դիտվում և գրանցվում են սպեկտրային սարքերի օգնությամբ:

Սպեկտրները միջուկային ֆիզիկայում

Միջուկային ֆիզիկայում օգտագործվում են զանգվածների, իմպուլսների, էներգիաների, արագությունների սպեկտրներ հասկացությունները:

Աղբյուր

Սպեկտր: ՀՍՀ, 1985թ., Երևան