«Սերմնաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Սերմնաբանություն''', գիտություն սերմերի մասին, ուսումնասիրում է սերմի արտաքին և ներքին կառուցվա...»:
(Տարբերություն չկա)

13:40, 5 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սերմնաբանություն, գիտություն սերմերի մասին, ուսումնասիրում է սերմի արտաքին և ներքին կառուցվածքը, զարգացումը մայր բույսի վրա բեղմնավորումից մինչև հասունացումը, ապա նոր, ինքնուրույն բույսի առաջացումը։ Տարբերում են բուսաբանական սերմնաբանություն (կայպոլոգիա), ուսումնասիրում է վայրի ֆլորայի սերմերն ու պտուղները, և գյուղատնտեսական սերմնաբանությունը կամ ագրոնոմիական՝ ուսումնասիրում է մշակովի բույսերի սերմերը։ Սերմնաբուծության տեսական հիմքն Է։ Գյուղատնտեսական սերմնաբանությունը մշակում է նաև սերմնանյութի ցանքային որակի և բերքատու հատկությունների բարելավման, գնահատման և հսկողության մեթոդները։ Սերմնաբանությունը սերտորեն կապված է բուսաբանության, կենսաքիմիայի, գենետիկայի, բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաբանական այլ գիտությունների հետ և օգտվում է դրանց հետազոտության մեթոդներից։ Սերմնաբանության մասին առաջին հիմնարար աշխատանքը լույս է տեսել 1876թվականին, հեղինակը գերմանացի բուսաբան Ֆ․ Նոբբեն էր։ Ռուսաստանում այդպիսի առաջին կայանը կազմակերպել է Ա․Ֆ․Բատալինը 1877թվականին, Պետերբուրգի գլխավոր բուսաբանական այգուն կից։ 1924թվականին հիմնադրվել է սերմերի ստուգման միջազգային ասոցիացիան, որի անդամն է նաև ԽՍՀՄ-ը (1965թվականից1931թվականին Բուսաբուծության համամիութենական ԳՀԻ-ում կազմակերպվել է սերմնաբանության բաժին, որը կարևոր դեր է կատարել սերմերի անալիզի մեթոդներ մշակելու և սերմնաբանության գծով կադրեր պատրաստելու գործում։ 1960թվականից գյուղատնտեսության առաջատար ԳՏԻ-ներում կազմակերպվել են սերմնաբանության լաբորատորիաներ,որոնց բոլոր հետազոտությունների կոորդինացումը կատարում է Ուկր․ ՍՍՀՎ․ Ցա․ Ցուրեի անվան բուսաբանության, սելեկցիայի և գենետիկայի ԳՀԻ-ն (հարկով)։ 1961թվականից կանոնավոր (1-3 տարին մեկ)սերմնաբաության գծով ուսումնասիրություններ կատարվում են 300-ից ավելի գիտահետազոտական հիմնարկություններում և բուհերում։ Դրանց հիմնական ուղղությունը սերմերի բերքատու հատկությունների,ձևավորման պրոցեսի, կենսաբանության հետազոտումն է, սերմերի անալիզի մեթոդների մշակումը։ Սերմնաբանության հարցերը լուսաբանվում են «Սելեկցիայի սեմենովոդստվո»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։