«Սբխեչ (եկեղեցի)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Սբխեչ''', Սբխեչ, Սուրբ խաչ, միջնադարյան ճարտարապետական հուշարձան Մեծ Հայքի Տայք նահանգի Ճակք...»:
(Տարբերություն չկա)

09:14, 5 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սբխեչ, Սբխեչ, Սուրբ խաչ, միջնադարյան ճարտարապետական հուշարձան Մեծ Հայքի Տայք նահանգի Ճակք գավառում։ Ունի քառախորան գմբեթավոր հորինվածք, որի խաչաթևերից երեքը արտաքինից կիսաշրջանաձև են, իսկ արմ-ը (որտեղ գտնվում է միակ մուտքը) ուղղանկյուն է։ Ավերված են գմբեթը և ծածկի թաղերը։ Արևելյան և հարավային խորանները ունեն մեկական լուսամուտ։ Ճարտարապետական առանձնահատկությունների հիման վրա Սբխեչը թվագրվում է V-VI դարեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։