«Վրեժ Սաֆարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Սաֆարյան''' Վրեժ (Էդուարդ) Իսրայելի(ծնվել է 20․04․1924, Համիլտոն, Կանադա),կանադացի տնտեսագետ։...»:
(Տարբերություն չկա)

07:45, 5 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սաֆարյան Վրեժ (Էդուարդ) Իսրայելի(ծնվել է 20․04․1924, Համիլտոն, Կանադա),կանադացի տնտեսագետ։ Ավարտել է Տորոնտոյի համալսարանի տնտեսագիտութան ֆակուլտետը (19461956թվականին տնտեսագիտության դոկտորի աստիճան է ստացել Կալիֆոռնիայի համալսարանում։ 1950-1955թվականներին Կանադայի վիճակագրական բյուրոյում եղել է վիճակագիր, 1956-1966թվականներին՝ Սասկաչիվանի համալսարանի պրոֆեսոր և քաղաքական գիտությունների ամբիոնի վարիչ։ 1966թվականից Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Է։ 1971-1976թվականներին եղել է նույն համալսարանի ասպիրանտուրայի և գիտության գծով երկրորդ պրեզիդենտ,1977-1978թվականներին՝ Կանադայի տնտեսագետների ասոցիացիայի պրեզիդենտ։ Կանադայի տնտեսության զարգացման նախագծողների (1956թվականից), ֆեդերալ կառավարություն արդյունաբերության (1967թվականից),սահմանադրական (1967թվականից) հանձնախմբերի, Օնտարիոյի տնտեսագիտական խորհրդի (1974թվականից), Կանադաամերիկյան տնտեսագիտական կոմիտեի (1972թվականից)անդամ Է։ Դասախոսություններով հանդես է եկել աշխարհի շատ համալսարաններում և գիտական կենտրոններում, այդ թվում՝ Մոսկվայում և Երևանում։ Գիտական հետազոտությունները հիմնականում վերաբերում են Կանադայի ներքին և արտաքին տնտեսական քաղաքականությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։