«Սարգիս Սաքանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Սաքանյան''' Սարգիս Շամիրի [ծնվել է 01․09․1908, գյուղ Լեջան (այժմ՝ ՀԽՍՀ Ստեփավավանի շրջանում)], հա...»:
(Տարբերություն չկա)

18:12, 3 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սաքանյան Սարգիս Շամիրի [ծնվել է 01․09․1908, գյուղ Լեջան (այժմ՝ ՀԽՍՀ Ստեփավավանի շրջանում)], հայ խորհրդային դեղաբան, իմունադեղաբանության հիմնադիրներից։ Կենսաբանության գիտությունների դոկտոր (1950), պրոֆեսոր (1950)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոչ գործիչ (1968)։ ՍՄԿԿ անդամ 1937թվականից։ Հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական(1935) և Երևանի բժշկական (1941) ինստիտուտները։ 1944-1952 թվականներից եղել է Երևանի անասնաբուծական—անասնաբուժական ինստիտուտի կլինիկական ախտորոշման ամբիոնի վարիչ, 1952թվականից ղեկավարում է դեղաբանության ամբիոնը, 1965թվականից՝ նաև իմունադեղաբանության պրոբլեմային լաբորատորիան։ Գիտական աշխատանքները վերաբերում են ախտաբանական ֆիզիոլոգիա]յի,դեղաբանության և իմունադեղաբանության հարցերին։ Սաքանյանը բացահայտել է ֆագոցիտար պաշտպանական ֆունկցիայի կապը նյարդային համակարգի գործունեության հետ։ Ուսումնասիրել է ցավային գրգիռների ազդեցությունը օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաների վրա,հայտնաբերել փայծաղի «հակացավային» ֆունկցիան։ Սաքանյանը պարզաբանել է իմունադեղաբանության կիրառական նշանակությունը և տվել դրա գիտական հիմնավորումը։ Զբաղվել է կենսաբանական պրոբլեմների փիլիսոփայական հիմունքների ուսումնասիրությամբ։