«Խաչատուր Կերեքցյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 33. Տող 33.


Դաշնակցության տեղական կոմիտեի որոշմամբ Կերեքցյանը սպանվել է։
Դաշնակցության տեղական կոմիտեի որոշմամբ Կերեքցյանը սպանվել է։

{{ՀՍՀ|ստուգված=1}}


{{DEFAULTSORT:Կերեքցյան, Խաչատուր}}
{{DEFAULTSORT:Կերեքցյան, Խաչատուր}}

10:57, 1 Հուլիսի 2014-ի տարբերակ

Խաչատուր Կերեքցյան
«Պաշտպան հայրենյաց» կազմակերպության հիմնադիր
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դերձակ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1847
Ծննդավայր Կարին
Վախճանի օր սեպտեմբերի 23, 1891
Վախճանի վայր Կարին
Քաղաքացիություն  Օսմանյան կայսրություն

Խաչատուր Կերեքցյան (1847, Կարին - սեպտեմբերի 23, 1891, Կարին), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Մասնագիտությամբ երիզագործ է։ 1881 թվականի մայիսին Կարինում հիմնադրել է «Պաշտպան հայրենյաց» ազատագրական-հեղափոխական՝ գաղտնի կազմակերպությունը։ Այն Կերեքցյանի միջոցով կապ էր պահպանում Մկրտիչ Խրիմյանի, Կարինի թեմի առաջնորդ Մ. Օրմանյանի և Թիֆլիսի հայ գործիչների հետ։

1882 թվականի նոյեմբերին կազմակերպությունը հայտնաբերվել է թուրք իշխանությունների կողմից և ջախջախվել։ Կերեքցյանը դատապարտվել է 15 տարվա բանտարկության, բայց 1886 թվականի սեպտեմբերին, ժամկետից շուտ, ազատ է արձակվել։ Նա փորձել է վերականգնել կազմակերպությունը, սակայն 1890 թվականին այն վերջնականապես դադարել է գործելուց՝ տեղը զիջելով ազգային կուսակցություններին։ Կերեքցյանն իր համախոհների հետ, չհամաձայնելով նոր սաղմնավորվող դաշնակցության տակտիկական գծին, պայքար է սկսել նրա դեմ։

Դաշնակցության տեղական կոմիտեի որոշմամբ Կերեքցյանը սպանվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։