«Արպատ Ավանեսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Կենսագրություն և գործունեություն: clean up, փոխարինվեց: , → , (13), ։ → ։ (22), ՝ → ՝ (11), → (29), ( → ( oգտվելով ԱՎԲ
չ →‎Կենսագրություն և գործունեություն: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 14. Տող 14.
1990թ. հունվարին նշանակվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հեռակա ֆակուլտետի Ստեփանակերտի նորաստեղծ ընդհանուր տեխնիկական բաժանմունքի տնօրեն։
1990թ. հունվարին նշանակվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հեռակա ֆակուլտետի Ստեփանակերտի նորաստեղծ ընդհանուր տեխնիկական բաժանմունքի տնօրեն։
1991թ. նշանակվել է ԵրՊԻ Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրեն։
1991թ. նշանակվել է ԵրՊԻ Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրեն։
1992թ. նշանակվել է Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանի (հետագայում՝ Արցախի պետական համալսարան) առաջին ռեկտոր։
1992թ. նշանակվել է Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանի (հետագայում՝ Արցախի պետական համալսարան) առաջին ռեկտոր։
1994 թ. հուլիսից աշխատել է ԱրՊՀ ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, 2004թ. հոկտեմբերից՝ ամբիոնի վարիչ։
1994 թ. հուլիսից աշխատել է ԱրՊՀ ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, 2004թ. հոկտեմբերից՝ ամբիոնի վարիչ։
ՀՀ մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ-ակադեմիկոս է, [[ԼՂՀ]] և [[ՀՀ]] մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր ու պրոֆեսոր։
ՀՀ մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ-ակադեմիկոս է, [[ԼՂՀ]] և [[ՀՀ]] մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր ու պրոֆեսոր։

17:23, 28 Հունիսի 2014-ի տարբերակ

Արպատ Սանջանի Ավանեսյան

Կենսագրություն և գործունեություն

Ծնվել է 1944թ. հունվարի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 1960թ. ավարտել է Ճարտարի միջնակարգ դպրոցը։ 1966թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա բաժինը՝ ստանալով ռադիոֆիզիկոսի մասնագիտություն։

1965-1968թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում՝ կրտսեր գիտական աշխատող, ավագ ինժեներ։ 1968թ. աշխատանքի է ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ատոմային ֆիզիկայի ամբիոնում՝ որպես ասիստենտ։ 1981թ. ավարտել է ասպիրանտուրան, պաշտպանել թեկնածուական թեզ՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1983թ.՝ դոցենտի գիտական կոչում։ 1990թ. հունվարին նշանակվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հեռակա ֆակուլտետի Ստեփանակերտի նորաստեղծ ընդհանուր տեխնիկական բաժանմունքի տնօրեն։ 1991թ. նշանակվել է ԵրՊԻ Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրեն։ 1992թ. նշանակվել է Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանի (հետագայում՝ Արցախի պետական համալսարան) առաջին ռեկտոր։ 1994 թ. հուլիսից աշխատել է ԱրՊՀ ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, 2004թ. հոկտեմբերից՝ ամբիոնի վարիչ։ ՀՀ մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ-ակադեմիկոս է, ԼՂՀ և ՀՀ մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր ու պրոֆեսոր։

2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։ Եղել է ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 13 ընտրատարածքից։ Ազգային Ժողովի առաջին նստաշրջանի 2010թ. հունիսի 10-ի նիստում ընտրվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ «Ազատ Հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ է, 2005թ. հունվարի 29-ից՝ կուսակցության համանախագահ, 2006թ. ապրիլի 19-ից՝ նախագահության անդամ։ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։ ԼՂՀ շախմատի ազգային ֆեդերացիայի նախագահն է։ Հեղինակ է շուրջ 23 գրքերի և գրքույկների, գիտական և գիտամեթոդական բնույթի տասնյակ հոդվածների։ Ունի մեկ հեղինակային իրավունք։

Պարգևատրված է ԼՂՀ Մեսրոպ Մաշտոց և ՀՀ Մովսես Խորենացի շքանշաններով, մի շարք մեդալներով։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Արտաքին հղումներ

http://www.kavkaz-uzel.ru/articles/77083/