«Կանեփ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (13), ;Կ → ։ Կ,   → (2), &nbsp։ → oգտվելով ԱՎԲ
չ →‎Արտաքին հղումներ: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 45. Տող 45.


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
*[http://www.antidrug.health.am/news/arm/addiction/2358/ Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք] - Կաննաբինոիդներ
*[http://www.antidrug.health.am/news/arm/addiction/2358/ Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք] - Կաննաբինոիդներ


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

06:31, 27 Հունիսի 2014-ի տարբերակ


Կանեփ (լատին․՝ Cannabis), կանեփազգիների ընտանիքին (լատին․՝ Canabinaceae) պատկանող միամյա խոտաբույս։ Հայտնի է կանեփի 53, ՀՀ-ում՝ 3 տեսակ. մշակովի կամ սովորական, որից ստացվում են թել ու սերմ, հնդկական, որից ստանում են թմրանյութեր (հաշիշ, մարիխուան), և մոլախոտային, որը գարնանացան բույսերի ցանքերի մոլախոտ է։ ՀՀ-ում տարածված է մշակում են ցանովի կանեփը (C. sativa), որը միամյա, երկտուն, խաչաձե փոշոտվող բույս է։ Ստացված են նաե միատուն սորտեր։

Ձևաբանությունը

Ցողուն

Ցողունի բարձրությունը 0, 5—4 մ է, հաստությունը՝ 8—30 մմ։ Արական բույսերի վեգետացիան ավելի կարճ է, ցողունները՝ նուրբ, դրանցից ստացվում է վւափուկ և ամուր, իսկ իգականից՝ կոպիտ, ամուր, ջրում չփտող թել։ Արական բույսերի թելը կազմում է չոր ցողունի 20—25%, իգականինը՝ 12—20%։ Թելից պատրաստում են ճոպան, պարան, լարան, ուռկան, պարուսին, բրեզենտ են։

Պտուղ

Կանեփի պտուղները պարունակում են 30— 35% յուղ, որն օգտագործվում է սննդի մեջ և տեխնիկական (օլիֆ, ներկեր) նպատակներով։ Քուսպն արժեքավոր կեր է, պարունակում է 22—25% սպիտակուցներ, 5—8% ճարպեր։ Նախկին Խորհրդային Միությունում թելի բերքը առաջավոր տնտեսություններում 11—12 ց/հա էր, սերմի բերքը՝ 4—6 ց/հա։ Պտուղը երկփեղկանի ընկուզիկ է։

Արմատ

Արմատն առանցքային է, ցողունի բարձրությունը՝ 0, 5–4 մ։

Տերև

Տերևները մատնաձև են՝ թաթաձև հատվածավոր։

Ծաղիկ

Արական ծաղիկները ողկուզանման-հուրանանման ծաղկաբույլերով են, իգականները հասկանման ճյուղավորված են տերևանութներում։ Ծաղկում է օգոստոսին։

Տեսակներ

Հայտնի են կանեփի 3 ինքնուրույն տեսակներ՝

  • Սովորական կանեփ (Cannabis Sativa L.)
  • Հնդկական կանեփ (Cannbis Indica Lam.)
  • Մոլախոտային կանեփ (Cannabis ruderalis janisch.)

Որպես թմրանյութ

Կանեփը (այլ կերպ՝ մարիխուանա, հայերեն ժարգոնում՝ պլան, քոլ) հիմնականում անօրինական կերպով երբեմն օգտագործվում է որպես թմրամիջոց։ Կանեփի ծաղիկը պարունակում է ՏՀԿ (տետրահիդրականաբիրոլ) կոչվող քիմիական բաղադրիչը։ Այն կարող է կանեփ ծխող կամ նույնիսկ ուտող մարդկանց մոտ առաջացնել «հաճելի» պահեր, որոնք իրենց բնույթով թմրանյութային ազդեցություն են։ Կանեփի նմանատիպ օգտագործումը պետականորեն արգելված են շատ երկրներում։ Կանեփը մշակում են նաև թել ստանալու համար։ Կանեփի թելն աչքի է ընկնում իր ամրությամբ և փտման գործընթացի նկատմամբ դիմացկունությամբ։ Այդ թելը օգտագործվում է պարուսին, բրեզենտ, նավագնացային և ձկնորսական հանդերձանքներ, ճոպան, թոկ, լարան և տարբեր իրեր պատրաստելու համար։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։