«Միտք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Միտք''', մտածողության արդյունքի այն նվազագույն միավորը, որը որպես [[ինֆորմացիա]] կարող է հաղորդվել [[մարդ]]ուց մարդուն խոսքի և այլ միջոցներով։ Հոգեբանական առումով ձևավորվում է ներքին խոսքի միջոցով՝ որպես մտքային գործողությունների արդյունք։ [[Լեզվաբանություն|Լեզվաբանության]] մեջ հաճախ նախադասությունը սահմանվում է որպես միտք արտահայտող լեզվական միավոր՝ Այն միտքը, որը կարող է լինել ճշմարիտ կամ կեղծ, ավանդական տրամաբանության մեջ կոչվում է դատողություն։ «Միտք» տերմինը հաճախ օգտագործվում է լայն առումով՝ նշանակելով որևէ բնագավառի վերաբերյալ ըմբռնումների, գիտելիքների ամբողջությունը (օրինակ, «հասարակական միտքի պատմություն»), երբեմն էլ՝ ընդհանրապես մտածողություն, գիտակցություն (օրինակ, «Մարդը գիտակցական գործողությունն սկզբում կատարում է միտքում, այսինքն՝ մտովի, հետո՝ իրականության մեջ»)։
'''Միտք''', [[մտածողություն|մտածողության]] արդյունքի այն նվազագույն միավորը, որը որպես [[ինֆորմացիա]] կարող է հաղորդվել [[մարդ]]ուց մարդուն [[խոսք]]ի և այլ միջոցներով։ Հոգեբանական առումով ձևավորվում է ներքին խոսքի միջոցով՝ որպես մտքային գործողությունների արդյունք։ [[Լեզվաբանություն|Լեզվաբանության]] մեջ հաճախ նախադասությունը սահմանվում է որպես միտք արտահայտող լեզվական միավոր՝ Այն միտքը, որը կարող է լինել ճշմարիտ կամ կեղծ, ավանդական տրամաբանության մեջ կոչվում է [[դատողություն]]։ «Միտք» տերմինը հաճախ օգտագործվում է լայն առումով՝ նշանակելով որևէ բնագավառի վերաբերյալ [[ըմբռնում]]ների, [[գիտելիք]]ների ամբողջությունը (օրինակ, «հասարակական միտքի պատմություն»), երբեմն էլ՝ ընդհանրապես [[մտածողություն]], [[գիտակցություն]] (օրինակ, «Մարդը գիտակցական գործողությունն սկզբում կատարում է մտքում, այսինքն՝ մտովի, հետո՝ իրականության մեջ»)։


== Մտքի որակներ և հատկություններ ==
== Մտքի որակներ և հատկություններ ==

18:27, 23 Հունիսի 2014-ի տարբերակ

Միտք, մտածողության արդյունքի այն նվազագույն միավորը, որը որպես ինֆորմացիա կարող է հաղորդվել մարդուց մարդուն խոսքի և այլ միջոցներով։ Հոգեբանական առումով ձևավորվում է ներքին խոսքի միջոցով՝ որպես մտքային գործողությունների արդյունք։ Լեզվաբանության մեջ հաճախ նախադասությունը սահմանվում է որպես միտք արտահայտող լեզվական միավոր՝ Այն միտքը, որը կարող է լինել ճշմարիտ կամ կեղծ, ավանդական տրամաբանության մեջ կոչվում է դատողություն։ «Միտք» տերմինը հաճախ օգտագործվում է լայն առումով՝ նշանակելով որևէ բնագավառի վերաբերյալ ըմբռնումների, գիտելիքների ամբողջությունը (օրինակ, «հասարակական միտքի պատմություն»), երբեմն էլ՝ ընդհանրապես մտածողություն, գիտակցություն (օրինակ, «Մարդը գիտակցական գործողությունն սկզբում կատարում է մտքում, այսինքն՝ մտովի, հետո՝ իրականության մեջ»)։

Մտքի որակներ և հատկություններ

Մարդու մտածողության (լայն առումով` իմացական ակտիվության) կոմպլեքսային հատկությունները (ճկունությունը,լայնությունը,խորությունը,արագությունը,հետևողականությունը, ինքնուրույնությունը և այլն),ըստ որոնց մարդկանց միջև դիտվում են անհատական մեծ տարբերություններ դեռևս վաղ տարիքից,հատկապես սկսած դեռահասության և պատանեկության տարիքային փուլերից:

Մտքի արագություն

Դատողություններ կատարելու,խնդիրներ լուծելու,վճիռներ կայացնելու արագությունը,որով մարդիկ զգալի չափով տարբերվում են միմյանցից:Լավագույն դեպքում մտքի արագությունը զուգորդվում է նրա խորության, լայնության և այլ դրական որակների հետ::

Մտքի լայնություն

Հարցերի լայն շրջանակ մտքով ընդգրկելու,դրանց միջև կապեր հաստատելու,մի շարք բնագավառներում իմացական ակտիվ գործունեություն կատարելու (լավագույն դեպքում` նաև ստեղծագործելու) ընդունակությունը,որը պայմանավորված է բնածին օժտվածությամբ և զարգանում է ուսման և դաստիարակության գործընթացներում:

Մտքի խորություն

Մարդու մտածողության և ընդհանրապես իմացական ակտիվության այն որակը,որը նրան թույլ է տալիս թափանցել երևույթների և խնդիրների էության մեջ,բացահայտել նրանց իմաստն ու ծագման զարգացման օրինաչափությունները և պայմանները, պատճառական փոխկապակցությունները,կանխատեսել իրադրությունների ընթացքն ու հետևանքները:

Մտքի հետևողականություն

Խնդիրներ լուծելիս տրամաբանական կարգ ու նպատակասլացություն հանդես բերելու,լուծումը մինչև վերջ հասցնելու և շեղումներից խուսափելու ընդունակությունը:Մտքի հետևողականությունը այն դրական առանձնահատկություններից մեկն է,առանց որի մարդու իմացական գործունեությունը չի կարող բավարար չափով արդյունավետ լինել:

Մտքի ճկունություն

Մարդու մտածողության(և ընդհանրապես իմացական գործունեության)այն անհատական առանձնահատկությունը,որը նրան թույլ է տալիս խնդիրներ լուծելիս շեղվել ընդհանուր ճանաչման արժանացած մեթոդներից և որոնել նորերը,նոր մտահղացումներ ունենալ, անհրաժեշտության դեպում նոր վճիռներ կայացնել : Մտքի ճկունությունը ստեղծագործական ընդունակությունների առկայության դրսևորումներից մեկն է:

Մտքի իներտություն

Մարդու մտածողության բացասական գիծ,ճկունության հակադարձ որակը: Այն կարող է կապված լինել բնավորության իներտության (ակտիվության, նախաձեռնության բացակայության, անգործունեության և այլն) հետ:

Մտքի քննադատականություն

Մտածողության և ընդհանրապես իմացական ակտիվության այն որակը,որի առկայության դեպքում անձը ճիշտ և քննադատորեն է վերաբերվում ուրիշների մտքերին,չի ներշնչվում,կարողանում է տարբերել դրականը, օգտակարն ու ճիշտը` սխալներից ու թյուրիմացություններից: Մտքի քննադատությունը հաճախ, բայց ոչ միշտ, զուգորդվում է ինքնաքննադատականության հետ: Ինքնաքննադատականության բացակայությունը կարող է պայմանավորված լինել հոգեբանական ինքնապաշտպանության պահանջմունքների առկայությամբ: Մտքի քննադատությունը պետք է տարբերել այսպես կոչված քննադատությունից,որը կարելի է բնորոշել որպես միտումնավորության և մտքի աշխատանքում ագրեսիվության դրսևորում,որի դեպքում ճշմարտության իմացության ցանկությունը մղվում է հետին պլան:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։