«Կամչատկայի թերակղզի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 52. Տող 52.


{{ՎՊԵ|Kamchatka}}
{{ՎՊԵ|Kamchatka}}
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ|ստուգված=1}}


[[Կատեգորիա:Ռուսաստանի թերակղզիներ]]
[[Կատեգորիա:Ռուսաստանի թերակղզիներ]]

09:17, 19 Հունիսի 2014-ի տարբերակ

Կամչատկա թերակղզի
Տեղագրություն Ասիա
Ողողող ջրեր Օխոտի, Բերինգի ծովեր, Խաղաղ օվկիանոս
Ընդհանուր մակերեսը 270 000 կմ2 կմ²
Երկիր Ռուսաստան Ռուսաստան


Կամչատկա (ռուս.՝ полуостров Камчатка), թերակղզի Ասիայի հյուսիս-արևելքում։ Ողողվում է Օխոտի, Բերինգի ծովերով և Խաղաղ օվկիանոսով։

Անվան առաջացումը

Կամչատկա թերակղզու տեղագրություն

Գոյություն ունեն ավելի քան 20 տարբերակներ «Կամչատկա» անվան առաջացման վերաբերյալ։

Ըստ Բ․ Պ․ Պոլևոյի՝ «Կամչատկա» ավանումը առաջացել է Կամչատկա գետի անվանումից, իսկ գետը անվանվել էր ի պատիվ Իվան Կամչատիյի։ 1965 թվականին տուրք հավաքելու նպատակով ուղարկվել էին դեպի Պենժին գետը Ֆյոդոր Չուկիևը և Իվան Իվանովը «Կամչատիյ» մականունով (մականունը տրվել էր այն պատճառով, որ նա միշտ կրում էր միայն մետաքսյա շապիկ, իսկ այն ժամանակներում մետաքսը կոչում էին «Կամչատյան կտոր» կամ «Դամասկ»)։

Ռելիեֆ

Ռելիեֆում աչքի են ընկնում Սրեդիննի (Իչինյան Սոպկա հրաբուխը, 3621 մ) և նրան զուգահեռ Արևելյան լեռնաշղթաները, դրանց միջև՝ Կենտրոնական Կամչատկյան ցածրությունը 10-80 կմ լայնությամբ, որով հոսում է Կամչատկա գետը։ Թերակղզում կա 160 հրաբուխ․ 28-ը՝ գործող (Կլյուչևսկայա Սոպկա, 4750 մ ամենաբարձրը կետը, Շիվելուչ և այլն)։ Կամչատկայի հյուսիսում տարածված են տունդրանները, կենտրոնական մասում՝ անտառները, 1000 մետրից վեր՝ ալպյան մարգագետինները, լեռնային տունդրանները։

Կլիմա

Կամչատկյան արջ

Կլիման ծովային մուսսոնային է, կենտրոնական և հյուսիսայ մասերում՝ չափավոր ցամաքային։ Փետրվարի միջին ջերմաստիճանը արմուտքում -15°C է, արևելքում՝ -11 °C, կենտրոնական մասում՝ -16 °C, օգոստոսինը, համապատասխանաբար, 12 °C, 12,5 °C, 16°C, տարեկանտեղումները՝ 600-1100 մմ։

Կենդանական աշխարհ

Կենդանիներից կան սամույր, աղվես, գայլ, արջ, ջրասամույր, մշկամուկ, հյուսիսային եղջերու։ Ամենատարածվավծ կենդանին է դարչնագույն արջը։ Կամչատկայի կենդանիների 80% կազմում եմ միջատները․ կան շատ տեսակի սարդեր։

Գրականություն

  • Камчатка, полуостров // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Крашенинников С. П. Описание земли Камчатки. — П.: Академия наук, 1755.
  • Georg Wilhelm Steller: Beschreibung von dem Lande Kamtschatka, unveränd. Neudruck der 1774 in Frankfurt, 1793 in St. Petersburg und 1753 in Halle erstmals erschienenen Werke.
  • Семёнов В. И. В краю вулканов и гейзеров. — М.: Физкультура и спорт, 1973. — 144 с. — (По родным просторам). — 50 000 экз.
  • Недолужко В. А. Конспект дендрофлоры российского Дальнего Востока. — Владивосток: Дальнаука, 1995.- 208 с.
  • Кузьмин С. Л., Маслова И. В. Земноводные российского Дальнего Востока. — М.: Изд-во КМК, 2005. — 434 с.
  • Камчатка // Гвоздецкий Н. А., Михайлов Н. И. Физическая география СССР. — М., 1978.
  • Воскобойников В. И. Слово на карте: (Из истории географических названий Камчатского полуострова). — Петропавловск-Камчатский: Изд-во «Камчатской правды», 1962.
  • Книги о Камчатке — региональный каталог книг
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։