«Հադես»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 143. Տող 143.
* [[Լետո]] (մոռացություն):
* [[Լետո]] (մոռացություն):
* Օվկիանոս, դժոխքի չորս գետերից մեկը: Համապատասխանում է ջրին և հյուսիսին<ref name=autogenerated1 />:
* Օվկիանոս, դժոխքի չորս գետերից մեկը: Համապատասխանում է ջրին և հյուսիսին<ref name=autogenerated1 />:
*Պիրիֆլեգետոն ("բոցավառ կրակով"), գետ դժոխքում <ref> Гомер. Одиссея X 517 </ref>.Поток в Италии Страбон. География I 2, 18 (стр.26)</ref>: Գետակ Իտալիայում: Համապատասխանում է կրակին և արևելքին<ref name=autogenerated1 />:
*Պիրիֆլեգետոն ("բոցավառ կրակով"), գետ դժոխքում <ref> Гомер. Одиссея X 517.Поток в Италии Страбон. География I 2, 18 (стр.26)</ref>: Գետակ Իտալիայում: Համապատասխանում է կրակին և արևելքին<ref name=autogenerated1 />:
*Ստիգյան ճահիճ:
*Ստիգյան ճահիճ:
*[[Ստիքս]] (ատելություն):
*[[Ստիքս]] (ատելություն):

20:25, 16 Հունիսի 2014-ի տարբերակ

Հադես
Տեսակհունական դիացաբանության աստված, մահվան աստված և օլիմպիական աստված
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռարական
Երևի համընկնում էՊլուտոն
ՀայրԿրոնոս[1]
ՄայրՀռեա
Քույր/ԵղբայրՀեստիա, Զևս[2][3], Հերա, Դեմետրա և Պոսեյդոն
ԱմուսինՊերսեփոնե[4]
ԿողակիցMinthe? և Leuce?
ԶավակներMacaria?[5] և Zagreus?
 Hades Վիքիպահեստում

Հադես (կամ Աիդ, Աիդես, հին հուն.՝ Ἀΐδης կամ ᾍδης, նաև Ἀϊδωνεύς, այլ կերպ նաև Պլուտոն, Աիդոնես), ըստ հին հունական դիցաբանության[6]՝ ստորերկրյա աշխարհի՝ դժոխքի աստված, որտեղ խղճուկ գոյություն էին քարշ տալիս մեռյալների ստվերները։ Ի վերջո, աստծու անունը սկսեց նշանակել մահացածների բնակավայր: Կրոնոսի և Հռեայի ավագ որդին[7], Զևսի, Պոսեյդոնի, Հերայի, Հեստիայի և Դեմետրայի եղբայրը։ Ըստ առասպելի, նա և նրա եղբայրները՝ Զևս և Պոսեյդոն, տիտաններին հաղթելիս, ձեռք են բերում տիեզերքի իշխանությունը, իշխում են դժոխքում, օդում, և ծովու, համապատասխանաբար, իսկ ամուր երկիրը, Գեա-երկիրը, հասանելի էր բոլոր երեքին միաժամանակ: Ավելի ուշ հույները սկսեցին կոչել աստվածին ՝ Պլուտոն, որը հռոմեացիների լատինացրել էին որպես Պլուտո: Հռոմում Հադեսը նույնացվել է մահվան և դժողքի աստվածների՝ Օրկոսի և Դիսի հետ։Համապատասխան էր նաև Էտրուսկական աստված Աիտա / Aita: Հադեսը հաճախ պատկերված էր լինում երեք գլխանի շան Կերբերի հետ: Իսկ ավելի ուշ դիցաբանական ավանդույթներում, թեև ոչ հնադարյան, նրա հետ ասոցացվում էր «Խավարի Սաղավարտը» և երկժանի:

Տերմին հադես քրիստոնեական աստվածաբանության մեջ (և հունարեն Նոր Կտակարանում) զուգահեռ եբրայերեն շեոլում (שאול , - ծանր, կեղտի փոս), վերաբերում էր մահացածների բնակավայրին: Քրիստոնեական հայեցակարգում դժոխքը ավելի նման է Հունաստանի տարտարոսին՝ խորը, մռայլ և օգտագործվում է որպես տանջանքի ու տառապանքի բանտ:

Հադեսի անունը, կոչումները և մականուններ

Ինչպես գրեթե բոլոր աստվածների անուները, այդպես էլ Հադեսի անվան ծագումը անհասկանալի է: Անունը, ինչպես այն դարձավ հայտնի դասական ժամանակներից, եղել է Ἅιδης, Hāidēs: Հետագայում iota տառը դարձավ անձայն: Սկզբնապես անունը Awides էր, որը նշանակում էր «անտեսանելի»: Այս ամենը փոխվեց և դարձավ - Ἀΐδης, Aïdēs (և հետագայում Āïdēs) դիգաման անտեսվավ: Սա Իոնյան և վիպական անվան ձևերից մեկն է, օգտագործվում է էպիկական պոեզիայում:

Պլատոն իր Cratylus-ում դրտում է լայնորեն օգտագործել անվան ստուգաբանությունը, Սոկրատոսի հետ հաստատում է, որ աստծո անունը ոչ թե aeides բառից է (անտեսանելի), ինչպես սովորաբար մտածում էին այն ժամանակ, այլ "իր իմացությունը (eidenai) բոլոր ազնիվ բաների": Մյուսները մեկնաբանել էն այն որպես «Նա, ով գլխավորում է հանդիպելը» (այն իմաստով, որ նա է Տեր այն վայրին, որ տեղ բոլորը, իրենց կյանքի վերջում, գալիս են բնակվելու):

Բանաստեղծական անվան տարբերակները ներառում են Ἀϊδωνεύς, Aïdōneusեւ և Ἄϊς, Aïs (ուղղական հոլովում ենթադրաբար), որից ստացված բառերի ձևերը՝ Ἄϊδος, Āïdos, Ἄϊδι, Āïdi, և Ἄϊδα, Āïda (սեռական, տրական, հայցական հոլով համապատասխանաբար) սովորաբար հաճախ են երևում պոեզիայում:

Վախով արտասանելիս նրա անունը և հաշվի առնելով, որնա բնակվում է ստորև (այսինքն `հողի տակ) որտեղից գալիսէ հարստությունները (օրինակ, մետաղներև այլն), հույները, 5 - րդ դար մ.թ.ա., սկսեցին կոչել Հադեսին ՝ Πλούτων, Plouton, որոնք հանդիսանում են Πλουτοδότης, Ploutodotēs կամ Πλουτοδοτήρ, Ploutodotēr անուների հապավումներ և նշանակում են «հարստություն պարգևող». Հադեսի մականուները հետևյալն են. Agesander (Άγήσανδρος) և Agesilaos (Άγεσίλαος), երկու մականուներն էլ առաջացել են agein (ἆγειν, «վերցնել» կամ «տանել») և anēr (ἀνήρ, «մարդը») կամ laos բառերից (λαός, «մարդիկ» կամ «մարդիկ»), որոնք նկարագրում են Հադեսին ինչպես աստծո, ով կրում է, տանում է բոլորին: Նիկանդերը օգտագործում է Hegesilaus (Ἡγεσίλαος) ձևը :

  • Հադեսը ուներ մի շարք մեղմասական կոչումներ և մականուններ.
Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Նշանակությունը
Πλουτων Pluto Հարուստ
Ζευσ Χθονιος Zeus Chthonius Անդրշիրիմյան Զևս
Θεων Χθονιος Theon Chthonius Ստորգետնյա աստված
  • Հոմերի կոչումները հասցեավորված Հադեսին.
Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Նշանակությունը
Πολυσημαντωρ Polysemantor Կառավարող ամբոխին / շատերին
Πολυδεγμων Polydegmon Հյուրընկալ / Տեր շատերին
  • Այլ մականուններ և կոչումներ օգտագործված տարբեր պոեմներում և այլն.
Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Նշանակությունը
Πολυξενος Polyxenus Հյուրընկալ / Տեր շատերին
Νεκροδεγμων Necrodegmon Մահ ընդունող
Νεκρων Σωτηρ Necron Soter Մահից փրկող

Դժոխքի աստված (սանդարամետ)

Հունական դիցաբանության մեջ, Հադեսը դժոխքի աստվածն էր, տիտաններ Կրոնոս և Հռեայի ավագ որդին: Նա ուներ երեք քույրեր՝ Դեմետրա, Հեստիա և Հերա, ինչպես նաև երկու եղբայր՝ Զևս, ամենա կրտսեր և միջնեկ Պոսեյդոն, միասին կազմում են օրիգինալ վեց Օլիմպիական աստվածություններ:

  • Ըստ Հեսիոդոսի, երբ Հադեսը ծնվել էր, հայրը կուլ էր տվել նրան, ինչպես բոլոր իր երեխաներին[8] (ըստ Հիգինոսի, հայրը նրան նետում է Տարտարոս[9]):

Հասունացած Զևսին հաջողվում է խորամանկությամբ ստիպել հորը ժայթքել իր եղբայրներին ու քույրերին: Ազատությունից հետո, վեց երիտասարդ աստվածները իրենց դաշնակիցների հետ՝ կազմելով Ավագ Աստվածների խորհուրդ, մարտնչում են աստվածային պատերազմում տիտանների դեմ: Պատերազմը տևեց տասը տարի և ավարտվեց երիտասարդ աստվածների հաղթանակով: Հետո աշխարհը բաժանվում է երեք եղբայրների միջև և Հադեսն ստանում է ստորգետնյա թագավորությունը, անտեսանելի թագավորությունը: Հադեսը համարվում է ստորգետնյա հարստությունների և պտղաբերության աստվածություն, որը երկրի ընդերքից բերք է պարգևում։

Հադեսը հասավ իր կնոջը և թագուհի՝Պերսեփոնեին խաբեությամբ և բռնի միջոցով, առևանգելով նրան: Առասպելը մասնավորապես ներկայացված է Հոմերոսյան օրհներգում Դեմետրային: Հելիոսը ասել էր տառապող Դեմետրային, որ Հադեսը արժանի է որպես ամուսին Պերսեփոնեի համար.

Մեծն աստվածուհի, դու գիտես, թե ես ինչպես եմ պատվում քեզ, տեսնում ես, թե ինչպես եմ տխրում քո վիշտը տեսնելով: Իմացիր, ուրեմն, որ մեծն ամպահալած Զևսը քո դստերը կնության տվեց իր դժխեմ եղբորը՝ Հադեսի տիրակալին: Նա առևանգեց Պերսեփոնեին ու տարավ սոսկումներով լի իր թագավորությունը: Ամոքիր, ուրեմն, քո ծանր վիշտը, աստվածուհի. Չէ՛ որ մեծահամբավ է քո դստեր ամուսինը, դուտրդ մեծն Զևսի հզորազոր եղբոր կինն է դարձել:
Հոմերի օրհներգ Դեմետրային

Չնայած ժամանակակից մահի կոնոտացիան ընդունվում է ինչպես չարիք, Հադեսը, իրականում ավելի շատ միտված էր անձնվիրաբարությանը դիցաբանության մեջ: Հադեսը հաճախ պատկերացված էր պասիվ դերում, այլ ոչ թե չար. նրա դերը, հաճախ հարաբերական հավասարակշռությունը պահպանելն էր:

Հադեսը իշխում է մեռյալներին: Նա խստորեն արգելել էր հոգիներին լքել իր տիրույթը և շատ զայրանում էր, երբ որև է մեկը փորձում էր հեռանալ, կամ եթե ինչ - որ մեկը փորձում էր գողանալ հոգիները իր թագավորությունից: Նրա բարկությունը հավասարապես սարսափելի էր բոլորի համար, ովքեր փորձում էին խաբել մահը կամ այլ կերպ խուսափել նրանից: Սիզիփոս և Պիրիթոսը վառ օրինակ էին բոլորի համար:

Ահեղորեն զայրացավ Հադեսը, կրկին անգամ Թանատոսին ուղարկեց Սիզիփոսի հոգին առնելու: Հայտնվեց Թանատոսը մահկանացուներից ամենախորամանկի պալատում, և նրան գտավ ճոխ խրախճանք անելիս: Դուրս կորզեց Սիզիփոսի հոգին աստվածների ու մարդկանց ատելին՝ Թանատոսը: Հիմա արդեն Սիզիփոսի հոգին առմիշտ անցավ ստվերների թագավորություն:
Շարադրված է ըստ Հոմերոսի Իլիական և Օվկիդիոսի Հերոսուհիներ պոեմների:

Միայն փոքրաթիվ մահկանացուների աստվածներին թույլատրել են իջնել Հադես և այնտեղից ողջ դուրս գալ։ Օրփեոսը Զևսից ստացել է թույլտվություն Հադեսից դուրս բերելու իր մահացած կնոջը՝ Եվրիդիկեին, Հերակլեսը հադեսից դուրս է բերել Կերբերոսին։ Ոդիսևսը և Էնեասը իջել են Հադես որպեսզի տեսակցեն իրենց մերձավորների հետ:

Վերջապես հասանք ճերմակահեր Օվկիանոսի ջրերին և մոտեցանք կիմերիացիների թախծալի երկրի ափը, ուր մարդիկ երբեք չեն տեսնում Հելիոս աստծո լույսը: Այդ երկիրը մշտապես պատած է ցուրտ մառախուղով: Գիշերային աղջամուղջը թանձր խավարով է պարուրում այդ երկիրը: Այնտեղ ափ հանեցինք մենք մեր նավը, վերցրինք ասորերկրյա աստվածներին ցոհաբերելու համար Կիրկեի տված ոչխարն ու սև խոյը, և գնացինք այնտեղ, ուր բարձրաբերձ մի ժայռի մոտ Աքերոնի մեջ են թափվում Կոկիտոսն ու Պիրիփլեգետոնոսը: Երբ այնտեղ հասանք, ես սրով մի խորունկ փոս փորեցի, երեք անգամ մըղրի, գինու և ջրի հեղում կատարեցի. Այդ բոլորի վրա գարու ալյուր ցանեցի . փոսի վրա մորթեցի զոհերը: Արյունը լցվեց փոսը: Մեռյալների հոգիների հսկայական ամբոխը թռավ-եկավ փոսի մոտ և սկսեցին վիճել, թե ո'վ պիտի առաջինը խմի զոհի արյունը:
Շարադրված է ըստ Հոմերոսի Ոդիսականի պոեմի:

Դժնդակ Հադեսի (Պլուտոնի) թագավորությունը

Երկրի ընդերքում թագավորում է Զևսի դժնադեմ եղբայրը՝ Հադեսը: Նրա թագավորությունը լի է խավարով ու սարսափներով: Անհատակ անդունդները երկրի երեսից տանում են դեպի Հադեսի տխուր թագավորությունը: Մթամած գետեր են հոսում այնտեղ: Այնտեղ է հոսում նաև սառցի պես պաղ Ստիքս սրբազան գետը, որի ջրերով երդվում են աստվածները:
Այնտեղ ալիք են տալիս Կոկիտոսն ու Աքերոնը: Հանգուցյալների հոգիների հեծեծանքները՝ թախծալից ու վշտարլի, հնչում են նրանց մռայլ ափերին: Ստորերկրյա թագավորության մեջ ցայտում են նաև ամենայն երկրայինը մոռացության մատնող Լետո աղբյուրի ջրերը: Հադեսի թագավորության մռայլ, և ասփոդելի (վայրի կակաչ) դժգույն ծաղիկներով պատած դաշտերով թափառում են մեռյալների անմարմին ու թեթևասահ ստվերները: Նրանք ողբում են իրենց անլույս, ցանկություններից զուրկ կյանքը: Հազիվ լսելի՝ կամացուկ են հնչում նրանց հեծեծանքները, որպես աշնանային քամուց քշվող թորշոմած տերևների շրջյունը: Դժոխային եռագլուխ շունը՝ Կերբերը, որի վզին գալարվում են սոսկմնալի սուլոցներ արձակող օձերը, հսկում է Հադեսի թագավորության մուտքը: Երեք գլխանի Կերբեր շունը բոլորին թույլ է տալիս մտնել Հադես, բայց ոչ ոքի թույլ չի տալիս այնտեղից դուրս գալ։ Անողորմ, զառամյալ Քարոնը՝ մեռածների հոգիներն է տեղափոխում. Աքերոնի մռայլ ջրերով նա ոչ մի հոգի վերստին ետ չի տանի այնտեղ, ուր պայծառ շողում է կյանքի արևը: Մեռածների հոգիները Հադեսի խավար թագավորության մեջ դատապարտված են մշտնջենական անուրախ գոյության:

Դժողքի տեղագրություն

  • Ամելետ [10], Գետ Դժողքում (Հադեսում): Կա արտահայտություն "Ամելետի երկրում":
  • Ամսանկտ [11], լիճ, որը գտնվում է դժողքի մուտքի մոտ:
  • Աքերոն (վիշտ):
  • Կոկիտոս (Cocytus "ողբի գետ"[12]. Река в Аиде [13]) գետ դժոխքում: Համապատասխանում է գետնին և արևմուտքին[14]:
  • Լետո (մոռացություն):
  • Օվկիանոս, դժոխքի չորս գետերից մեկը: Համապատասխանում է ջրին և հյուսիսին[14]:
  • Պիրիֆլեգետոն ("բոցավառ կրակով"), գետ դժոխքում [15]: Գետակ Իտալիայում: Համապատասխանում է կրակին և արևելքին[14]:
  • Ստիգյան ճահիճ:
  • Ստիքս (ատելություն):
  • Փլեգետոն (Phlegethon), գետ դժոխքում[16][17]:

Հադեսի շրջապատը

Հենց այդ թագավորության մեջ, ուր չէն հասնում երկնային կյանքի ո'չ լույսը, ո'չ հրճվանքը, ո'չ թախիծը, թագավորում է Զևսի եղբայրը Հադեսը: Նա իր կնոջ՝ Պերսեփոնեի հետ միասին նստում է ոսկեղեն գահին: Նրան ծառայում են վրեժխնդրության անողորմ աստվածուհիներ Էրինիները: Ահեղ են նրանք. Խարազաններն ու օձերը ձեռքերին հետապնդում են մեղսագործին, ոչ մի պահ հանգիստ չէն տալիս նրան և հոգեմաշ են անում խղճի տառապանքներով: Ոչ մի տեղ չի կարելի ապաստանել նրանց հետապնդումներից, Էրինիներն ամենուրեք գտնում են իրենց զոհին: Հադեսի գահի մոտ նստում են մեռյալների թագավորության դատավորներ Մինոսը և Հռադամանթոսը: Հենց այստեց, գահի մոտ է նաև մահվան աստված Թանատոսը՝ սուրը ձեռքին, սև թիկնոցով, լայնատարած սև թևերով: Անդրշիրիմյան պաղություն է փչում այդ թևերից, երբ Թանատոսը թռչում է մահամերձի մահճի մոտ, որպեսզի իր սրով մի փունջ մազ կտրի նրա գլխից ու հափշտակի հոգին: Թանատոսի կողքին են և մռայլատես Կերերը: Նրանք մոլեգնորեն սավառնում են ճակատամարտի դաշտերով. Հրճվում են տեսնելով, թե ինչպես են մեկը մյուսի հետևից ընկնում հերոսները, ապա իրենց շառագույն շուրթերով հպվում են վերքերին, ագահաբար ըմպում ընկածների տաք արյունը և մարմինների միջից դուրս կորզում նրանց հոգիները:
Այստեղ, Հադեսի գահի մոտ է նաև գեղեցկատես Հիպնոսը՝ քնի պատանի աստվածը: Նա անշշուկ թևածում է երկրի վրայով՝ կակաչի գլխիկները ձեռքին և եղջյուրի միջից քնաբեր հեղուկ է ցողում: Նա իր հրաշագործ ձողիկով քնքշաբար հպվում է մարդկանց աչքերին, կամացուկ փակում կոպերը և մահկանացուներին ընկղմում քաղցր քնի մեջ: Հզոր է Հիպնոս աստվածը. Նրան չէն կարող ընդդիմանալ ո'չ մահկանացուները, ո'չ աստվածները, ո'չ էլ մինչև իսկ Զևսը.Հիպնոսը նրա ահեղնացայտ աչքերն էլ է փակում և ընկղմում խոր քնի մեջ:
Հադեսի խավարչտին թագավորության մեջ սավառնում են նաև երազների աստվածները: Նրանց մեջ կան իմաստուն և հրճվալից երազներ տվող աստվածներ, բայց կան նաև այնպիսիները, որոնք մարդկանց ահավոր, ճնշող, երկյուղով ու տանջալից երազներ են բերում: Կան և կեղծ ու պատիր երազների աստվածներ, որոնք մարդկանց մոլորության մեջ են գցում, հաճախ էլ՝ կորստյան մատնում:
Անողորմ հադեսի թագավորությունը լի է խավարով ու սարսափներով: Այնտեղ, խավարի մեջ, թափառում է սոսկալի ուրվական Էմպուսան ՝ ավանակի ոտքերով: Նա, գիշերային խավարում մարդուն խորամանկությամբ հմայելով մի թաքուն տեղ, խմում է նրա ամբողջ արյունը և խժռում նրա դեռևս թպրտացող մարմինը: Այնտեղ թափառում է և հրեշավոր Լամիան. նա գիշերը մտնում է երջանիկ մայրերի ննջարանը և գողանում նրանց երեխաներին՝ սրանց արյունը խմելու համար: Բոլոր այդ ուրվականների և հրեշների վրա իշխում է Հեկատե մեծ աստվածուհին: Նա երեք մարմին ունի և երեք գլուխ: Անլուսին գիշերներին, թանձր խավարրի մեջ, թափառում է նա ճանապարհների վրա ու գերեզմանների մոտ իր ամբողջ սոսկալի շքախմբով, ստիքսյան շներով շրջապատված, սարսափներ ու տանջալից երազներ է ուղարկում երկրի և կորստյան մատնում մարդկանց: Հեկատտեին հաճախ օգնության են կանղում կախարդելիս, բայց հենց ինքն էլ միակ օգնականն է: կախարդանքի դեմ բոլոր նրանց համար, ովքեր հարգում են նրան և ճամփաբաժանին, ուր բաժանվում են երեք ճանապարհներ, շներ զոհաբերում նրան:

Սոսկալի է Հադեսի թագավորությունը և ատելի է մարդկանց:

Հադեսի սերունդ

Ըստ Սուդային, Հադեսը մի աղջիկ ուներ՝ Մակարիա[18] (երանելի մահվան աստվածուհի):

Դիցաբանություն

Ըստ Հոմերի, Հադեսը ինքն էր պահպանում իր թագավորությունը: Հադեսին զոհաբերում էին սև եզներ։

Հոմերը կոչում է Հադեսին «մեծահոգի» և «հյուրասեր», քանի որ ոչ մի մահկանացու չի խուսափի իր ճակատագրից: Հունական դիցաբանության մեջ, օլիմպիական ժամանակահատվածի, Հադեսը համարվում էր երկրորդական աստված:

Հադեսի առասպելը, որպես անցանկալի, սարսափելի աստծո, հարուստ չի մանրամասներով: Հոմերը, դիմում է նրան, որպես Զևս Ստորգետնյա, և գիտի Աիդին բացառապես որպես մահվան աստծո[19] և ներկայացնում է նրան πυλάρτης (պիլարտիս)՝ անձամբ պահապանող իր թագավորության դարպասները :

Ինչպես մահվան աստուածի, Հադեսը եղել է սարսափելի աստված, անգամ անունը վախենում էին արտասանել՝ փոխարինելով այն տարբեր մեղմասական մականուններով- ի դեպ, Պլուտոն անունը, որն ուժի մեջ էր V դարից և արդեն իսկ օգտագործվում էր, ի վերջո փոխարինում է բնօրինակ անունը: Միայն Հոմերն էր օգտագործում նրա սկզբնական անունը իր աշխատանքներում: Այսպիսով, Հադեսը «կլանում է» Պլուտոս աստվածին, որը ի սկզբանե եղել էր անկախ հարստության և պտղաբերության աստվածություն: Այս ինտեգրման կապակցությամբ և անվան փոփոխության հետ միաժամանակ, տեղի ունեցավ Հադես գաղափարի ընթանուր փոփոխություն, զգալիորեն մեղմել էր իր տխուր ու անողոք էությունը:

Առասպելները Հադեսին օժտել են անտեսանելի սաղավարտով (Ἄϊδος κυνέην – բաշլուր, կենդանիների մորթից պատրաստաց գլխանոց), որը ունայն էր հագցնողին անել անտեսանելի: Սաղավարտը կիկլոպների նվերն էր Հադեսին, այն բանի համար, որ նա (Զևսի հրամանով) ազատում է նրանց . այա գլխարկը նաև օգտագործել են Զևսը տիտանների դեմ ճակատամարտում, Պերսևսը սպանելիս Մեդուզային, Աթենասը, օգնելիս Դիոմեդեսին պայքարել Արեսի դեմ[20], նաև Գիգանտոմաքիայի ժամանակ այն Հերմեսի գլխին է:

Էրվին Ռոդեն նշում է իր Պսիքե (Հոգի) աշխատանքում ՝ Հադեսի և Պերսեփոնեի ստորերկրյա թացավորությունը այնքան հեռու է մեր աշխարից, որ այնտեղ գտնվողները «անկարող են որև է ազդեցություն գործադրել մարդու կյանքի և գործողությունների վրա»

Հադես և Պերսեփոնե

Հադեսը համարվում է ստորգետնյա հարստությունների և պտղաբերության աստվածություն, որը երկրի ընդերքից բերք է պարգևում։ Հադեսը առևանգում է երկրագործության աստվածուհի Դեմետրայի աղջկան՝ Պերսեփոնեին։ Դեմետրան լիովին հուսաբեկ դադարում է բերք պարգևել մարդկությանը և Զևսը հրամայում է Հադեսին ետ վերադարձնել Պերսեփոնեին իր մորը։ Սակայն Հադեսը ստիպում է Պերսեփոնեին կուլ տալ նռան մի քանի հատիկ, և Դեմետրայի դուստրը արդեն չէր կարող վերջնականապես լքել ստորերկրյա թագավորությունը։ Նա միայն տարվա մի մասը անցկացնում էր երկրի վրա մոր հետ, իսկ մնացած ժամանակ իշխում էր ստորգետնյա թագավորությունում։

Հադես և Սիզիփոս

Հադեսը իր հպատակների ոչ ոքի չի թույլ տալիս լքել իր թագավորությունը, բայց նրան մի օր խաբել էր խորամանկ Սիզիփոսը, երբ փախչում է մահացածների թագավորությունից: Բայց Հադեսից փախչել հնարավոր չի, և որպես պատիժ Սիզիփոսը սարն ի վեր գլորում է ծանր քարը, որը իսկույն ցած է գահավիժում, այդպես շարունակ:

Հադես և Դանայուհիներ

Դանայուհիները ջուր են լցնում անհատակ կարասի մեջ։

Բայց և այնպես Դանայուհիները չխուսափեցին պատժից իրենց կատարած չարագործության համար: Կրում են այդ պատիժը իրենց մահից հետո: Հադեսի խավարամած թագավորության մեջ: Դանայուհիները պետք է ջրով լցնեն հատակ չունեցող մի վիթխարի կարաս: Հավերժորեն նրանք ջուր են կրում ստորերկրյա գետից և լցնում կարասի մեջ: Ահա, թվում է թե կարասն արդեն լիքն է, բայց ջուրը կրկին ու կրկին դուրս է հոսում և կարասը դարձյալ դատարկ է: Կրկին ու կրկին գործի են անցնում Դանայուհիները, վերստին ջուր են կրում ու լցնում անհատակ կարասը: Եվ այսպես, շարունակվում է անվախճան նրանց աշխատանքը:
Հիմնականում շարադրված է ըստ Էսքիլեսի Պաշտպանություն աղերսողներ ողբերկության:

Հադես և Տանտալոս

Աստվածներին անարգողները Հադեսում դատապարտվում են տանջանքների։ Տանտալոսը մինչև վիզը կանգնած է ջրի մեջ, նրա գլխավերևում կախված են հասուն մրգեր, բայց նա հավիտյան տառապում է քաղցից ու ծարավից:

Քաղցից ու ծառավից տանջահար՝ կանգնած է նա վճիտ ջրի մեջ: Ջուրը գրեչե հասնում է նրա կզակին: Բավական է մի փոքր միայն կռանալ, և նա կարող է հագեցնել իր տանջալից ծառավը: Բայց Տանտալոսի կռանալուն պես ջուրը չքանում է, և ոտքերի տակ մնում է միայն պապակ, սևացած հողը:

Տանտալոսի գլխավերևը կախ են ընկել պտղատու ծառերի ճյուղերը:Հյութալի թուզ, կարմիր խնձոր, նուռ, տանձ և ձիթապտուղ՝ կռացել են նրա գլխին վրա, խաղողի ծանրաբեր ու հասուն ողկույզները գրեթե հպվում են մազերին, բայց հենց նույն պահին կատաղի մի հողմ է սուրում ու հեռու քշում պտղավորված ճյուղերը: Բայց միայն սովն ու ծառավը չէն, որ տանջահար են անում Տանտալոսին. Հավերժական երկյուղը մշտապես ճմլում է նրա սիրտը: Գլխավերևը մի վիթխարի քարաժայր կա կախված, որ հազիվ է մնում տեղում և ամեն պահ սպառնում է վայր ընկնել և իր ծանրության տակ ճղմել Տանտալոսին: Եվ այսպես, հավերժական երկյուղից, սովից ու ծարավից տառապում է Սիպիլոսի արքա և Զևսի որդի Տանտալոսը՝ դժնադեմ Հադեսի թագավորության մեջ:

Շարադրված է ըստ Հոմերոսի Ոդիսականի պոեմի:

Հադես և Ասկլեպիոս

Երբ Ասկլեպիոսը հասել էր իր արվեստի վարպետության այն մակարդակին, որ կարողանում էր վերակենդանացնել մարդկանց, Հադեսը վիրավորված դիմում է Զևսին և պահանջում է սպանել Ասկլեպիոսին, նրա համար, որ նա գողանում է նրա հպատակներին և խաղթում է ընթանուր տիեզերական հարմոնիան: Զևս սպանում է/վիրավորում է Ասկլեպիոսին շանթով:

Ասկլեպիոսը ոչ միայն ապաքինում էր բոլոր հիվանդներին, այլև մինչև իսկ մեռածներին էր կենդանություն տալիս: Դրանով նա կատաղեցրեց մեռյալների թագավորությանը տիրող Հադեսին և շանթարձակ Զևսին, քանի որ խախտում էր երկրի վրա՝ Զևսի սահմանված կարգն ու օրենքը: Մոլեգնած Զևսը նետեց շանթը և վիրավորեց Ասկլեպիոսին:

Հադես և Հերակլես

Հադեսը կռվել էր Պիլոսի բնակիչների և իրենց թագավորի Նելևսի կողքին , սակայն նրան վիրավորել էր Հերկուլեսը[21] (Պիլոս բառը համահունչ է "դարպաս" բառին): Այդ իսկ պատճառով, Պիլոսում է հիմնվում է Հադեսի պաշտամունքը և կառուցվում է նրա տաճարը[22]:

Ըստ այլ վարկածի. Հադեսը ինքն է հսկում իր թագավորությունը։ Հերակլեսը դժողք իջնելիս խոցել է մուտքի մոտ կանգնած Հադեսին, որը ստիպված է եղել վերքը բուժելու համար մեկնել Օլիմպոս:

Պաշտամունք

Հադեսը մեռածների աստվածն է, եղել է զարհուրելի երեևույթ կենդանի մարդկանց համար: Մեծ դժվարությամբ էին զոհեր ատուցում նրան, մատուզելիս էլ դեմքերը քողարկում էին: Քանի որ շատերին պարզապես երկյուղալի էր արտասանել Հադես անունը, դրա համար սկսեցին մեղմասացություններ օգտագործել նրա անվան փոխարեն: Նրան կոչում էին Clymenus ("տխրահռչակ"), Polydegmon ("Ով ընդունում է շատերին"), և թերևս Eubuleus ("բարի խորհուրդ" կամ "բարի մտադրությամբ"), բոլորն էլ իր անվան մեղմասացությունն էին, քանզի վտանգավոր էր արտասանել նրա իրական անունը, հետագայում մեղմասացությունները վերածվեցին մականունների:

Նա շատ ժամանակ է անցկացնում իր մռայլ թագավորություննում: Ահազդու է ճակատամարտում, նա ապացուցել էր իր դաժանությունը հայտնի Տիտանոմաքիայի ժամանակ, Օլիմպիացիների ընդդեմ Տիտանների պայքարում: Հադեսը մարմնավորում էր անողորմ մահը: «Ինչու՞ ենք մենք ատում Հադեսին ավելի, քան որև է այլ աստծո, եթե ոչ այն պատճառով, որ նա այնքան անխախտելի է և անզիջում»: Դա Ագամեմնոսի հռետորական հարցն է: Սակայն նա չար աստված չէր, չնայաց այն բանի, որ նա եղել է խիստ, դաժան և անխիղճ: Հադեսը ղեկավարում էր դժոխքը, և, հետևաբար առավել հաճախ ասոցացվում էր մահվան հետ, սակայն նա չի եղել Մահի մարմնացում, այն փաստացի մահվան աստված՝ Թանատոսն էր: Հադեսը ղեկավարում էր դժոխքը, իսկ Թանատոսը հենց մահն էր, ով ենթարկվում էր Հադեսին:

Երբ հույները ցանկանում էին Հադեսի ողորմածությունը շարժել, նրանք խփում էին իրենց ձեռքերը գետնին վստահ լինելով, որ նա լսում է նրանց: Այն մարդը, ով զոհաբերություն էր կատարում նրա պատվին, թաքցնում էր իր դեմքը: Համաձայն մի հին աղբյուրի, Հադեսը տնօրինում էր Անտեսանելի գլխարկին, սաղավարտին: Իր կառքը, որը կազմված էր չորս սև ձիուց, սարսափ էր ներշնչում դիտողին:

Հադեսի թագավորությունը՝ մեռյալների հոգիների թագավորությունը, հին հույների ահավոր ու խավարչտին են պատկերացրել, իսկ»անդրշիրիմյան կյանքը»՝ համարել դժբախտություն: Զուր չէ, որ ստորերկրյա աշխարհից՝ Ոդիսևսի կողմից կանչված Աքիլեսի ստվերն ասում է, թե ավելի լավ է ստորագույն ծառա լինել երկրի վրա քան արքա՝ Հադեսի թագավորության մեջ:

Ստորերկրյա աստվածները գլխավորապես մարմնացրել են բնության ահեղ ուժերը. նրանք օլիմպացի աստվածներից շատ ավելի հին են: Ժողովրդական հավատալիքների մեջ նրանք ավելի նշանակալից դեր են խաղացել:

Աիդի պաշտպամումքը Հունաստանում

Աիդի Պաշտամունքը Հունաստանում հանդիպել է ոչ հաճախ: Համաձայն Պավսանդացու, Աիդին ոչմի տեղ չեն պաշտել, բացի Էլիդայից, որ տեղ տարին մի անգամ բացվում էր աստծո տաճարը (ճիշտ այնպես, ինչպես մահկանացուն է մեկ անգամ իջնում մեռյալների թագավորություն), որտեղ միայն քրմերին թույլատրվում էր մտնել:

Մյուս բոլոր դեպքերում Աիդի պաշտպամունքը կապվում էր այլ խթոնիկ աստվածությունների պաշտամունքի հետ, ի դեպ Աիդն հանդես էր գալիս որպես երկրային բարիք պարգևող, քան թե սարսափելի մահվան աստված: Աիդի պաշտպամունքի վայրերը, տեղայնացաց էին սովորաբար խորը քարանձավների մոտերք, երկրի վրա Ճեղքվածքների մոտ և այլն, այնտեղ, որտեղ սնահավատորեն տեսնում էին «մուտքեր դեպի դժոխք»

Պլուտոնի պաշտպամումքը Հռոմում

Ազգային Հռոմեական մահվան և ստորերկրյա աստուածը Օրկն էր, ընդհանուր առմամբ նման էր Պլուտոնին: Հունական Պլուտո / Pluto անունը տարածվել էր հռոմեացիների մոտ համեմատաբար ուշ. Համենայնդեպս Դեսիոս Մուսը՝ դատապարտելով երեն որպես զոհ ստորգետնյա աստվածներին, չի արտասանում Պլուտոն անունը:

Ատրիբուտներ

  • Կառք լծված չորս սև ձիուց
  • Նարգիզ
  • Նոճի
  • Հադեսի Բանալի
  • Կերբեր
  • Սև գահ
  • Երկժանի
  • Անտեսանելի Սաղավարտ

Հադեսը մշակույթում

Պատկերասրահ

Գրականության մեջ

  • Հադեսը գլխավոր դերում է Արիստոփանեսի "Գորտեր" կատակերգության մեջ:
  • Ուշ անտիկ գրականության մեջ (Lucian) Հադեսը ծաղրե-զավեշտական պատկերացմամբ է մատուցվել:
  • Հադեսը նաև նշված է մի շարք ֆանտաստիկ վեպերում ՝ Ռիք Րիորդան, Պերսի Ջեքսոն և Օլիմպիացիները:

Գեղանկարչության մեջ

Աիդի պատկերները համեմատաբար հազվադեպ են հաբդիպում. նրանց մեծ մասը պատկանում է ուշ ժամանակներին: Արվեստում Հադեսը պատկերվել է Զևսի նմանությամբ՝ ուժեղ չափահաս տղամարդ, գահին նստած, ձեռքին երկժանի կամ գայիսոն, երբեմն առատության եղջյուրով, երբեմն էլ նրա կողքին Պերսեփոնեն։Ոտքերի վրա պարկած է սովորաբար Կերբերն (մեկ արձան վրա Կերբերը նստած է):

Կինոյում

Հադեսը ի հայտ է գալիս որպես գլխավոր կերպարներից մեկը Տիտանների Բախում և Տիտանների Ցասում ֆիլմում և նրա դերը կատարում էր բրիտանացի դերասան Ռեյֆ Ֆայնզը: Սպասված ֆիլմի շարունակության մեջ՝ Տիտանների Ժամանակը, նրա դերը խաղում է նույն դերասանը:

Ծանոթագրություններ

  1. Любкер Ф. Κρόνος (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 356—357.
  2. Любкер Ф. Ἀίδης (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 585.
  3. Любкер Ф. Ζεύς (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1479—1482.
  4. Любкер Ф. Περσεφόνη (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1011—1012.
  5. http://www.stoa.org/sol-bin/search.pl?db=REAL&search_method=QUERY&login=guest&enlogin=guest&user_list=LIST&page_num=1&searchstr=makaria&field=any&num_per_page=100
  6. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.51-52, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С.83; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 6, 2 и далее
  7. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 1, 5
  8. Гесиод. Теогония 455
  9. Гигин. Мифы 139
  10. Есть выражение «в страну Амелета» Плутарх.Греческие вопросы 39
  11. Клавдиан. Похищение Прозерпины II 349
  12. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.664
  13. Гомер. Одиссея X 514; Эсхил. Агамемнон 1160; Гермесианакт. Каталог влюбленных, ст.9; Вергилий. Энеида VI 132.
  14. 14,0 14,1 14,2 Орфика, фр.123 Керн
  15. Гомер. Одиссея X 517.Поток в Италии Страбон. География I 2, 18 (стр.26)
  16. Вергилий. Энеида VI 265
  17. Клавдиан. Похищение Прозерпины II 315
  18. name=makaria/
  19. Гомер. Одиссея XX 492
  20. Ил. V, 844 сл.
  21. Гомер. Илиада V 395—404; Арнобий. Против язычников IV 25 (ссылка на Паниасида); Сенека. Геркулес в безумье 560—565; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 7, 3
  22. Павсаний. Описание Эллады VI 25, 3

Աղբյուրներ

  • Аид // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Н.А. КУН "ЛЕГЕНДЫ И МИФЫ ДРЕВНЕЙ ГРЕЦИИ"

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA