«Խոյակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց:   → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 6. Տող 6.
Դասական խոյակները լայնորեն կիրառվել և զանազանակերպվել են եվրոպական ճարտարապետության մեջ։ Յուրօրինակ խոյակներ են ստեղծվել [[Եգիպտոս]]ի, [[Չինաստան]]ի, [[Ճապոնիա]]յի, [[Մեքսիկա]]յի, [[Բյուզանդիա]]յի, [[Վրաստան]]ի, [[Հայաստան]]ի, [[Ռուսաստան]]ի, միջինասիական երկրների ճարտարապետության մեջ։

IV - VII դդ. հայկական ճարտարապետական մույթերի և որմնամույթերի խոյակները ընդհանուր ծավալով ուղղանկյուն բարձր քարեր են, որոնք փորեկի միջոցով փոխարկվում են սալի։ Վաղ ժամանակաշրջանի կառույցներում ([[Երերույքի տաճար|Երերույք]], [[Տեկորի տաճար|Տեկոր]], Ծոփք և այլն) քանդակազարդվել են բուսական, կենդանական պատկերներով, արմավիկներով։ X դարում և հետագա դարերում խոյակները հիմնականում կերպավորվում են գլանի և սալի համակցությամբ։ Բազմազան և յուրատիպ են հայկական պալատների, եկեղեցիների, գավիթների խոյակները ([[Դվին]], [[Արուճ]], [[Զվարթնոց]], [[Իշխան (եկեղեցի)|Իշխան]], [[Բանակի տաճար|Բանակ]], [[Հաղպատավանք|Հաղպատ]], [[Սանահինի վանք|Սանահին]], [[Անի]]ի կառույցները)։

{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

13:42, 15 Հունիսի 2014-ի տարբերակ

Հայկական ճարտարապետական խոյակի նմուշներ

Խոյակ, թակաղակ, սյունագլուխ, ախավեղագես, ճարտարապետական կառուցվածքային տարր, սյունը (մույթը) պսակող պլաստիկ ձևավորմամբ շեշտված մասը։ Որմնասյան վերին մասը անվանվում է «որմնախոյակ»։ Կառույցի վերին մասի բեռը բուն սյանն է հաղորդվում խոյակի միջոցով։ Տարբերվելով պլաստիկ ձևերի հարուստ բազմազանությամբ՝ խոյակները, որպես կառուցվածքային տարր, միատիպ են։

Տարբեր ժողովուրդների փայտի և քարի ճարտարապետության մեջ հնագույն ժամանակներից ստեղծվել են խոյակների բազմազան տարբերակներ։ Անտիկ դարաշրջանում կերպավորվել են դասական խոյակների երեք հիմնական (դորիական, հոնիական, կորնթական) և մեկ ածանցյալ (կոմպոզիտ՝ միահյուսում է հոնիականի և կորնթականի պլաստիկ տարրերը) ձևեր։

Դասական խոյակները լայնորեն կիրառվել և զանազանակերպվել են եվրոպական ճարտարապետության մեջ։ Յուրօրինակ խոյակներ են ստեղծվել Եգիպտոսի, Չինաստանի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Բյուզանդիայի, Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, միջինասիական երկրների ճարտարապետության մեջ։

IV - VII դդ. հայկական ճարտարապետական մույթերի և որմնամույթերի խոյակները ընդհանուր ծավալով ուղղանկյուն բարձր քարեր են, որոնք փորեկի միջոցով փոխարկվում են սալի։ Վաղ ժամանակաշրջանի կառույցներում (Երերույք, Տեկոր, Ծոփք և այլն) քանդակազարդվել են բուսական, կենդանական պատկերներով, արմավիկներով։ X դարում և հետագա դարերում խոյակները հիմնականում կերպավորվում են գլանի և սալի համակցությամբ։ Բազմազան և յուրատիպ են հայկական պալատների, եկեղեցիների, գավիթների խոյակները (Դվին, Արուճ, Զվարթնոց, Իշխան, Բանակ, Հաղպատ, Սանահին, Անիի կառույցները)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։