«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (113), ։ → ։ (32), ՝ → ՝ (18), → (144), ), → ), (6), )։ → )։ (7), ( → ( (49) oգտվելով ԱՎԲ
հեռացվել է Կատեգորիա:Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ, ավելացվեց [[Կատեգորիա:Բարձրագույն ուսումնական հաստատությու...
Տող 124. Տող 124.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


[[Կատեգորիա:Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ]]
[[Կատեգորիա:Բարձրագույն ուսումնական հաստատություններ]]
[[Կատեգորիա:Հայկական երաժշտություն]]
[[Կատեգորիա:Հայկական երաժշտություն]]

11:42, 14 Հունիսի 2014-ի տարբերակ

Պատկեր:Erevan State Conservatory.JPG
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ՀՀ կրթության և գիտության նախարարության երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն Երևանում։ 1946-ին կոչվել է Կոմիտասի անունով։ Մասնաճյուղը գտնվում է Գյումրիում։

Պատմություն

Սկիզբ

Հիմնադրվել է 1921 թ. Ռոմանոս Մելիքյանի (նա դարձել է նաև առաջին տնօրենը) կողմից, որպես երաժշտական ստուդիա։ Հատուկ երաժշտական ուսումնական հաստատությունների բացակայության պատճառով ուսումնական աշխատանքները իրականացվել են երեք բաժիններով՝ ստորին (երեք տարի), միջնակարգ (չորս տարի) և բարձր (երկու տարի)։

1920-ական թթ. կոնսերվատորիայում գործել են մասնագիտական հետևյալ դասարանները՝

1923-ին կոնսերվատորիայի լարային քառյակի (Ա. Գաբրիելյան, Դ. Սողոմոնյան, Ա. Կոտլյարևսկի, Վ. Ավետիքյան) կատարմամբ Երևանում առաջին անգամ հնչեցին Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Գլազունովի կվարտետները։

Պատկեր:Սպենդիարյան.jpg
Հայկական առաջին սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրներից մեկը` Ալեքսանդր Սպենդիարյանը

Կոնսերվատորիայի ուսանողները Հայաստանի շրջաններում գրառել են ժողողովրդական երգեր, կազմակերպել երգչախմբեր և համերգներ։

1924-ին Ալեքսանդր Սպենդիարյանի և տնօրեն Ա. Ադամյանի ջանքերով կոնսերվատորիայում կազմակերպվել է հայկական առաջին սիմֆոնիկ նվագախումբը։

1927-1928-ին (տնօրեն՝ Ա. Տեր-Ղևոնդյան) հիմնադրվել է կոնսերվատորիայի օպերային ստուդիան (առաջին դիրիժորը՝ Ս. Չարեքյան), բեմադրվել հատվածներ «Ֆաուստ», «Եվգենի Օնեգին», «Աիդա» օպերաներից, նպաստել պետական օպերային թատրոնի հիմնադրմանը։ Հետագայում մեծացել է նվագախմբային և օպերային դասարանների դերը կատարողներ պատրաստելու գործում (դիրիժորներ՝ Կոնստանտին Սարաջև, Գևորգ Բուդաղյան, Ս. Չարեքյան, Միքայել Մալունցյան, Ռաֆայել Մանգասարյան

1926-1927 ուսումնական տարում Ս. Օգանեզաշվիլին (Օհանյան) հիմնադրել է արևելյան բաժին, որը գործել է տասը տարի, 1927-ին Ս. Մելիքյանի ղեկավարած ուսանողական երգչախումբը ելույթ է ունեցել Մոսկվայում, այնուհետև Թբիլիսիի կոնսերվատորիայում հանդես են եկել մենակատար-ուսանողները։

1930-ին կոնսերվատորիայում հիմնադրվել է ստեղծագործական դասարան (առաջին դասատուներ՝ Հ. Ստեփանյան, Ս. Բարխուդարյան և Վ. Տալյան), որի շրջանավարտների գործունեությունը նպաստել է ազգային երաժշտության կարևորագույն բնագավառների զարգացմանը, ազգային արվեստի ոճական սկզբունքների հաստատմանը, բազմաժանր երկերի ստեղծմանը, հայ երաժշտության համաշխարհային ճանաչմանը։

1937-ին հիմնադրվել է երաժշտագիտական բաժանմունք (հիմնադիրներ՝ Զ. Վարդանյան, Մ. Գասպարյան, Կ. Մելիք-Վրթանեսյան)։

Նախապատերազմական շրջան

1930-ական թթ. վերջից կոնսերվատորիայի մանկավարժական-մեթոդական, գիտակատարողական աշխատանքները համակարգավորվեցին ամբիոնների ստեղծմամբ՝

  • դաշնամուրային (Ա. Մնացականյան)
  • նվագախմբային (Դ. Լեկգեր)
  • դիրիժորական (Կ. Սարաջև)
  • վոկալ (Ն. Կարդյան)
  • պատմածեսական և կոմպոզիցիայի (Կոնստանտին Մելիք-Վրթանեսյան)
  • ընդհանուր դաշնամուրի (Ալեքսանդր Դոլուխանյան)

1936-1937 թթ., այնուհետև՝ 1940-1954-ին, կոնսերվատորիայի տնօրենն էր Կոնստանտին Սարաջևը։ 1930-ական թթ. վերջին և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կոնսերվատորիայի մանկավարժական կազմը համալրվեց Մոսկվայի և Լենինգրադի կոնսերվատորիաների հայ շրջանավարտներով (Ռոբերտ Անդրեասյան, Հ. Բոգդանյան, Կ. Դոմբաև, Գեորգի Սարաջև), ԽՍՀՄ մշակութային կենտրոններից Երևան ժամանակավորապես տեղափոխված ականավոր երաժիշտներով (դաշնակահարներ Կ. Իգումնով, Վ. Զեյլիգեր, տավղահար Կ. Էրդելի, տեսաբաններ Ք. Քուշնարյան, Տ. Տեր-Մարտիրոսյան, Ա. Շահվերդյան)։

Հետպատերազմյան շրջան

Հետպատերազմյան տարիներին և հատկապես 1960-70-ական թթ. կոնսերվատորիան հասել է միութենական առաջատար կոնսերվատորիաների մակարդակին։ Նրա ուսանողները և շրջանավարտները պարբերաբար մասնակցել են կատարողների անդրկովկասյան, միութենական և միջազգային մրցույթներին։ Որակյալ մասնագետներ կրթելու գործում մեծ վաստակ ունեն նաև Էդուարդ Միրզոյանը, Գրիգոր Եղիազարյանը (ռեկտոր՝ 1954-1960-ին), Ղազարոս Սարյանը (ռեկտոր՝ 1960-ից), Ալեքսանդր Հարությունյանը, Ռոբերտ Աթայանը, Սերգեյ Կոպտևը, Գայանե Չեբոտարյանը, Գեորգի Տիգրանովը, Մ. Հարությունյանը, Աննա Բարսամյանը, Թաթուլ Ալթունյանը, Ջեմս Գյոզալյանը, Կ. Զաքարյանը, Թամարա Շահնազարյանը, Գոհար Գասպարյանը, Տաթևիկ Սազանդարյանը, Հեղինե Տեր-Ղևոնդյանը, Կ. Մալխասյանը, Աննա Ամբակումյանը, Ս. Բունիաթյանը, Մարջան Մխիթարյանը, Ա. Շամշյանը, Հ. Աբաջյանը, Լ. Գրիգորյանը, Գերոնտի Թալալյանը, Գևորգ Բուդաղյանը, Գուրգեն Ադամյանը, Հ. Ղասաբյանը, Մ. Խաչատրյանը և ուրիշներ։

Կոնսերվատորիայի ազգային դիրքորոշումը հիմնականում պայմանավորվեց հայ երաժշտության պատմությանը, հայ ժողովրդական ստեղծագործությանը, հայկական երաժշտության լադային համակարգին վերաբերող դասընթացների իրագործումով։ 1969-ից կոմպոզիցիայի ամբիոնին կից գործում է ժողովրդական ստեղծագործության կաբինետը (հիմնադիր և ղեկավար՝ Մարգո Բրուտյան)։ Կոնսերվատորիայի մասնագիտական հասունացմանը մեծապես նպաստել են մշտական կապը Մոսկվայի և Լենինգրադի կոնսերվատորիաների հետ, խորհրդային ականավոր երաժիշտների, հատկապես Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործական օգնությունը։ Կոնսերվատորիայում գործել է ենթակա բաժանմունք։ Կազմակերպվել է ասիստենտուրա-ստաժիրովկա, 1976-ից՝ միութենական նշանակություն ունեցող որակավորման բարձրացման ֆակուլտետ։ 1987-ից գործում է ժողովրդական երգեցողության բաժին, 1988-ից` հայկական երաժշտական բանահյուսության ամբիոն։

1950-ական թթ. վերջից կոնսերվատորիայում սովորում են արտասահմանյան երկրների (ԱՄՆ, Ուրուգվայ, Կանադա, Լիբանան, Եթովպիա, Բուլղարիա, Մոնղոլիա, Հունաստան, Կուբա, Թուրքիա, Մեքսիկա և այլն) երիտասարդ երաժիշտներ։

1938-ից կոնսերվատորիային կից գործում է Պյոտր Չայկովսկու անվան Երևանի երաժշտական դպրոցը։

1973-ին պարգևատրվել է ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Շրջանավարտներ

Գոյության ընթացքում կոնսերվատորիան ավարտել են 5800-ից ավելի երաժիշտներ, դրանց թվում (1979 թ. տվյալներով)՝ 5 ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 22 ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 35 արվեստի վաստակավոր գործիչ, 37 վաստակավոր արտիստ, 14 միջազգային մրցույթների և 7 միութենական մրցույթների դափնեկիրներ։

Ֆոնդեր

Հետպատերազմյան տարիներին կազմվել է հազվագյուտ լարային նվագարանների հարուստ հավաքածու։

Կոնսերվատորիայի գրադարանն ունի շուրջ 160000 նոտային և գրքային ֆոնդ, մեծ ձայնադարան՝ դասական և ժամանակակից երաժշտության ձայնագրություններով։

Ուսանողներ

1992-1993 ուսումնական տարում կոնսերվատորիան ունեցել է 1161 ուսանող, որոնցից 243-ը՝ հեռակա, 38-ը` արտասահմանցի (այդ թվում` սփյուռքահայ)։

Բաժիններ

Մասնագիտացումն ընթանում է հետևյալ բաժիններով՝

  • դաշնամուր
  • նվագախմբային գործիքներ
  • խմբավարություն
  • մեներգեցողություն
  • կոմպոզիցիա
  • երաժշտագիտություն

Դասախոսներ

Ուսուցիչների ընդհանուր թիվը (1993 թ. տվյալներով)՝ 300 (2 գիտությունների դոկտոր, 35 դոցենտ և գիտության թեկնածու

Ռեկտորների (տնօրենների) ցանկ

Հանրահայտ շրջանավարտներ

Աղբյուրներ

Գրականություն

  • Մ. Բերկո, Կոմիտասի անվան կոնսերվատորիա, Երևան, 1973 (հայերեն և ռուսերեն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։