«Արյունաստեղծում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Արյունաստեղծում''', հեմոպոեզ ({{lang-gr|αίμα}} - արյուն և {{lang-gr|ποίησις}} - պատրաստում, ստեղծում), մ...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Բժշկություն ՀոթՔաթ գործիքով
Տող 12. Տող 12.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

[[Կատեգորիա:Բժշկություն]]

10:25, 14 Հունիսի 2014-ի տարբերակ

Արյունաստեղծում, հեմոպոեզ (հունարեն՝ αίμα - արյուն և հունարեն՝ ποίησις - պատրաստում, ստեղծում), մարդու և կենդանիների օրգանիզմում արյան բջիջների առաջացումը, զարգացումն ու հասունացումը։ Արյունաստեղծումը անողնաշարավոր կենդանիների օրգանիզմում տեղի է ունենում խոռոչային հեղուկներում և արյան մեջ, մարդու և ողնաշարավոր կենդանիների օրգանիզմում՝ հատուկ արյունաստեղծ օրգաններում (ոսկրածուծ, փայծաղ, ավշային հանգույցներ, ռեթիկուլո-էնդոթելային համակարգՍաղմնային զարգացման վաղ շրջանում արյան մարմնիկները գոյանում են պտղի մեզենքիմում։ Ներարգանդային կյանքի հետագա շրջանում գլխավոր արյունաստեղծ օրգանը դառնում է լյարդը, իսկ վերջում՝ ոսկրածուծը։ Օրգանիզմի բնականոն կենսագործունեության պայմաններում անընդհատ տեղի է ունենում արյան բջիջների ստեղծում և ոչնչացում։ Օրինակ՝ էրիթրոցիտների կյանքի միջին տևողությունը 100 օր է, սակայն արյունաստեղծման շնորհիվ նրանց քանակն արյան մեջ մնում է հարաբերականորեն հաստատուն։

Արյունաստեղծման վերաբերյալ ներկայումս ընդունված է ունիտար տեսությունը, ըստ որի, արյան բոլոր բջիջները սկիզբ են առնում ընդհանուր, չտարբերակված մայր բջջից՝ հեմոցիտոբլաստից։ Շնորհիվ հեմոցիտոբլաստի բարդ բաժանման և վերափոխման արյան մեջ են անցնում լիովին հասունացած բջիջներ՝ էրիթրոցիտներ, լեյկոցիտներ և թրոմբոցիտներ։ Յուրաքանչյուր բջիջ զարգացման ընթացքում ենթարկվում է յուրահատուկ փոխակերպման։ Արյունաստեղծման պրոցեսը կազմված է հետևյալ բաժիններից․

1․ էրիթրոպոեզ՝ էրիթրոցիտների ստեղծում, տեղի է ունենում ոսկրածուծում։

2․ Լեյկոպոեզ՝ լեյկոցիտների ստեղծում, տեղի է ունենում ավշային հանգույցներում, փայծաղում և ոսկրածուծում։

3․ Թրոմբոցիտոպոեզ՝ թրոմբոցիտների կամ արյան թիթեղիկների ստեղծում, տեղի է ունենում ոսկրածուծում։ Արյունաստեղծման պրոցեսը կարգավորվում է բարդ նյարդա-հումորալ ճանապարհներով և սերտորեն կապված է օրգանիզմի նյութափոխանակության, ինչպես նաև ներզատիչ գեղձերի և ստամոքս-աղիքային համակարգի գործունեության հետ։ Օրգանիզմում արյան բջիջների, հատկապես էրիթրոցիտների առաջացման համար կարևոր նշանակություն ունեն հյուսվածքներում թթվածնի մասնակային (պարցիալ) ճնշումը, սննդի հետ ընդունած որոշ սպիտակուցների, երկաթի, կոբալտի, ֆոլաթթվի, B6, B12, C վիտամինների և այլ նյութերի յուրացումը։ Վերոհիշյալ նյութերի անբավարարության, զանազան թունավորումների և հիվանդությունների դեպքում առաջանում են արյունաստեղծման խանգարումներ, որոնց հետևանքով փոփոխվում է շրջանառվող արյան բաղադրությունը (տես Սակավարյունություն և Լեյկոզ

Խորհրդահայ բժիշկներ Թ․Իստամանովան, Հ․Մարկոսյանը, Ռ․Հարությունյանը, Ռ․Դուրինյանը, Է․Անդրեասյանը և ուրիշներ կատարել են մի շարք կարևոր ուսումնասիրություններ` նվիրված արյունաստեղծման պրոցեսների նյարդային և հումորալ կարգավորմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։