«Ջրափի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 39. Տող 39.
| առաջին հիշատակում =
| առաջին հիշատակում =
| այլ անվանումներ =
| այլ անվանումներ =
| տարածք =
| տարածք = 23.6
| բարձրության տեսակ = Բարձրություն ծովի մակարդակից
| բարձրության տեսակ = Բարձրություն ծովի մակարդակից
| կենտրոնի բարձրություն = 1500
| կենտրոնի բարձրություն = 1500

09:57, 14 Հունիսի 2014-ի տարբերակ

Գյուղ
Ջրափի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես23.6 կմ²
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1145[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս2910[2]
Ջրափի (Հայաստան)##
Ջրափի (Հայաստան)

Ջրափի, Գյուղ Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 16կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 32կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Չըռփլի, Չորթուլի, Ջրարփի, Քյորփիլու, Կեկաչ, Դեղաճ անվանումները: Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով Ջրափի գյուղը ստեղծվել է 1974 թ-ին Ներքին և Վերին Ջրափի գյուղերի ապաբնակեցվելուց հետո: Ջրափի է վերանվանվել 1947 թ-ին:Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա սարահարթում` ծովի մակարդակից 1500մ բարձրության վրա:

Կլիմա

Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են:

Բնակչություն

Բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բուլանղի, Մուշի, Էրզրումի շրջաններից: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 847 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 51%, կանայք` 49%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 33%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 15%: Ունի 91 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց: Ջրափիի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1989 2001 2004
Բնակիչ 1075 845 985

Տնտեսություն

Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 645հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 189 և 1006 հեկտար: Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ: Նախկինում համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են 1988 թվականի երկրաշարժի արդյունքում Սպիտակի գործարանի փլուզման պատճառով: Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:[4]

Հիմնախնդիրներ

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

Պատմամշակութային կառույցներ

Գյուղի շրջակայքում կան Սուրբ Սարգիս, Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին եկեղեցիները:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://hayinfo.ru/ru/armenia/usefull/postcode/
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 171» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 8-ին.
  4. http://shirak.gov.am/about-communities/673/

Արտաքին հղումներ