«Սաղավարտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (30), ։ → ։ (20), ՝ → ՝ (5), → (53), ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 3. Տող 3.

== Պատմություն==
== Պատմություն==
Փայտից, կեչու կեղևից, հյուսված ճյուղերից, կաշվից սաղավարտները երևան են եկել նախնադարյան ժամանակաշրջանում։ Մետաղյա ([[Պղինձ|պղնձե]] և [[Ոսկի|ոսկե]]) սաղավարտներ են գտնվել Ուրի (մ․թ․ա․ III հազարամյակ) թագավորական դամբարաններից։ [[Հին Եգիպտոս]]ում զինվորները կրել են [[կաշի|կաշվե]] և [[վուշ]]ե (երբեմն՝ մետաղյա վահանակներով)՝ կլոր, [[Բաբելոն]]ում՝ պղնձե կամ բրոնզե՝ ցածր, [[Ասորեստան]]ում՝ կոնաձև սաղավարտներ։ [[Հունաստան]]ում [[բրոնզ]]ե սաղավարտներն ունեցել են բարձր կատարներ։ [[Հին Հռոմ]]ում ավելի ուշ․ օգտագործել են [[երկաթ]]ե սաղավարտներ։

== Սաղավարտները Հայկական լեռնաշխարհում ==
== Սաղավարտները Հայկական լեռնաշխարհում ==
Հայկական լեռնաշխարհում բրոնզե առաջին սաղավարտները հայտնի են մ․թ․ա․ II հազարամյակից։ [[Լճաշեն]]ի բրոնզեդարյան դամբարաններից գտնվել են կիսաշրջանաձև, թասակատիպ, տարբեր տեսակի կատարներով բրոնզե սաղավարտներ, որոնք կրել են [[Քառաձի մարտակառք|մարտակառք]]երին կանգնած զինվորները։ Ուրարտական բրոնզե սաղավարտը նույնպես կոնաձև էր և նման ասուրականին։ [[Ուրարտական մշակույթ|Ուրարտական արվեստի]] լավագույն ստեղծագործություններ են հատկապես [[Արգիշտի Ա]]-ի, [[Սարդուրի Բ]]-ի սաղավարտները, որոնք զարդարված են [[կենաց ծառ]]ի, աստվածությունների, [[վիշապ]]ների, առյուծների, մարտակառքերի և այլ քանդակապատկերներով։ Սաղավարտներ են պատկերված նաև ուրարտական այլ առարկաների (վահաններ, կապարճներ և այլն) վրա։ Ըստ [[Հերոդոտոս]]ի, մատիենները, ալարոդիները, սայսպերները կրել են ճյուղերից հյուսված կամ [[փայտ]]ե սաղավարտներ։ Վաղ և միջնադարյան հայկական զորաբանակներում շարունակում էին գործածել սաղավարտներ։ Մատենագրական տեղեկությունների համաձայն, հայ մի շարք զորավարների սաղավարտները զարդարված են եղել [[առյուծ]]ի, [[վագր]]ի, [[գայլ]]ի, վիշապի պատկերներով։

[[Պատկեր:Arian helmet 1.jpg|մինի|Առաջին համաշխարհային պատերազմի ֆրանսիական սաղավարտ։]]
[[Պատկեր:Arian helmet 1.jpg|մինի|Առաջին համաշխարհային պատերազմի ֆրանսիական սաղավարտ։]]

08:29, 14 Հունիսի 2014-ի տարբերակ

Սարդուր Բ–ի սաղավարտը

Սաղավարտ, գլուխը պաշտպանող զրահ։

Պատմություն

Փայտից, կեչու կեղևից, հյուսված ճյուղերից, կաշվից սաղավարտները երևան են եկել նախնադարյան ժամանակաշրջանում։ Մետաղյա (պղնձե և ոսկե) սաղավարտներ են գտնվել Ուրի (մ․թ․ա․ III հազարամյակ) թագավորական դամբարաններից։ Հին Եգիպտոսում զինվորները կրել են կաշվե և վուշե (երբեմն՝ մետաղյա վահանակներով)՝ կլոր, Բաբելոնում՝ պղնձե կամ բրոնզե՝ ցածր, Ասորեստանում՝ կոնաձև սաղավարտներ։ Հունաստանում բրոնզե սաղավարտներն ունեցել են բարձր կատարներ։ Հին Հռոմում ավելի ուշ․ օգտագործել են երկաթե սաղավարտներ։

Սաղավարտները Հայկական լեռնաշխարհում

Հայկական լեռնաշխարհում բրոնզե առաջին սաղավարտները հայտնի են մ․թ․ա․ II հազարամյակից։ Լճաշենի բրոնզեդարյան դամբարաններից գտնվել են կիսաշրջանաձև, թասակատիպ, տարբեր տեսակի կատարներով բրոնզե սաղավարտներ, որոնք կրել են մարտակառքերին կանգնած զինվորները։ Ուրարտական բրոնզե սաղավարտը նույնպես կոնաձև էր և նման ասուրականին։ Ուրարտական արվեստի լավագույն ստեղծագործություններ են հատկապես Արգիշտի Ա-ի, Սարդուրի Բ-ի սաղավարտները, որոնք զարդարված են կենաց ծառի, աստվածությունների, վիշապների, առյուծների, մարտակառքերի և այլ քանդակապատկերներով։ Սաղավարտներ են պատկերված նաև ուրարտական այլ առարկաների (վահաններ, կապարճներ և այլն) վրա։ Ըստ Հերոդոտոսի, մատիենները, ալարոդիները, սայսպերները կրել են ճյուղերից հյուսված կամ փայտե սաղավարտներ։ Վաղ և միջնադարյան հայկական զորաբանակներում շարունակում էին գործածել սաղավարտներ։ Մատենագրական տեղեկությունների համաձայն, հայ մի շարք զորավարների սաղավարտները զարդարված են եղել առյուծի, վագրի, գայլի, վիշապի պատկերներով։

Առաջին համաշխարհային պատերազմի ֆրանսիական սաղավարտ։

Սաղավարտները Եվրոպայում

Վաղ միջնադարում Արևմտյան Եվրոպայում տարածված են եղել կիսակոնաձև, իսկ 13-րդ դարում երևան են եկել դիմակալներով սաղավարտները։ 14-16-րդ դարերին բնորոշ են եղել գլուխն ամբողջապես ծածկող, վզի հովարաձև պահպանակով և դիմակալներով սաղավարտները։ 10-12-րդ դարերում Ռուսիայում գործածվել է հիմնականում սրածայր, վիգը և ուսերը պաշտպանող զրահացանցով սաղավարտներ։ 16-րդ դարում ծոծրակակալով, ականջակալով, քթակալով հովարավոր սաղավարտներ են կրել Արևմտյան Եվրոպայի հեծելազորայինները։ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ կռվող բանակներում գործածվել են պողպատե սաղավարտներ։ 20-րդ դարի սկզբից սաղավարտ են կոչվում նաև օդաչուների, տանկիստների, դահուկորդների պաշտպանական հատուկ գլխարկները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։