«Պիգմալիոն (Թաուֆիկ ալ-Հաքիմ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Fix URL prefix
Տող 36. Տող 36.


* [http://www.yabeyrouth.com/pages/index1107.htm Թաուֆիկ ալ–Հաքիմ, արաբերեն]
* [http://www.yabeyrouth.com/pages/index1107.htm Թաուֆիկ ալ–Հաքիմ, արաբերեն]
* [http://http://www.4shared.com/web/preview/doc/4p1tw8Bb Թաուֆիկ ալ–Հաքիմ, Պիգմալիոն, արաբերեն]
* [http://www.4shared.com/web/preview/doc/4p1tw8Bb Թաուֆիկ ալ–Հաքիմ, Պիգմալիոն, արաբերեն]


[[Կատեգորիա:Արաբական գրականություն]]
[[Կատեգորիա:Արաբական գրականություն]]

22:36, 13 Հունիսի 2014-ի տարբերակ

«Պիգմալիոն» (արաբ․՝ بجماليون‎‎), արձակագիր և դրամատուրգ Թաուֆիկ ալ-Հաքիմի (1898 - 1987) պիեսներից մեկը, եգիպտական փիլիսոփայական դրամայի խոշորագույն նվաճում։

Թաուֆիկ ալ–Հաքիմ

Թաուֆիկ ալ-Հաքիմը (18981987), (արաբ․՝ توفيق الحكيم‎‎) եգիպտացի խոշոր դրամատուրգ, արձակագիր, գրականագետ, հրապարակախոս, տասնամյակներ շարունակ մեծ դեր է խաղացել Եգիպտոսի հասարակական և մշակութային կյանքում։ Նա ծնվել է 1898 թվականին Ալեքսանդրիայում, դատավորի ընտանիքում։ Կահիրեում ուսանոելու տարիներին սկսվել էր Առաջին աշխարհամարտը, իսկ ապա ավելի ուշ՝ 1919 թվականի եգիպտական ապստամբությունը։ Իր համախոհների հետ գրողը մասնակցում էր ցույցերին, հորինում էր հայրենասիրական հիմներ, գրում և տարածում էր թռուցիկներ։ Այդ օրերին նա գրեց նաև իր առաջին պիեսը՝ «Անկոչ հյուրը» (արաբ․՝ الضيف الثقيل‎‎), որով կոչ էր անում Եգիպտոսից դուրս քշել «անկոչ հյուրին»՝ անգլիացուն, որը առանց հրավերի եկել է «խնջույքի» և ցանկություն չունի ինքնակամ լքել այն։

Պատկեր:Թաուֆիկ ալ-Հաքիմ..jpg
Թաուֆիկ ալ-Հաքիմ

Թաուֆիկ ալ-Հաքիմի ստեղծագործության մեջ զգալի տեղ է զբաղեցնում դրամատուրգիան։ Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել են տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն և իսպաներեն։

Թաուֆիկ ալ–Հաքիմը ընդունվում է Կահիրեի համալսարանին կից գործող Բարձրագույն իրավական դպրոց, որտեղ չորս տարի ուսումնասիրելով իրավունք՝ միաժամանակ մեծ ուշադրություն էր դարձնում թատրոնին և գրականությանը։ Իրավական դպրոցը ավարտելուց հետո մեկնում է Փարիզ՝ իրավաբանական կրթությունը շարունակելու համար։ Թաուֆիկ ալ-Հաքիմը Փարիզում այցելում է թատրոններ, թանգարաններ, ջանասիրաբար աշխատում է իր կրթության վրա, ապա շարունակում է փորձել իր ուժերը գրականության մեջ։ Յուրացնելով ֆրանսերենը՝ իր առաջին վեպը՝ «Հոգու վերադարձը» սկսում է գրել ֆրանսերեն։ Իր ստեղծագործության մեջ նա փորձում էր հասնել ոճի այն պարզությանը և բնականությանը, որը նա տեսել էր եվրոպացի հեղինակների մոտ։ Սակայն շուտով նա կրկին անցնում է արաբերենին՝ չհրաժարվելով իր իսկ առաջադրված խնդրից և փայլուն կերպով լուծելով այն, ավելի ուշ՝ վերադառնում Եգիպտոս։ Գրել է նաև փիլիսոփայական դրամաներ, կենցաղային և սատիրիկ կատակերգություններ, դրամատիկ փոքր ստեղծագործություններ, պատմվածքներ։

Ազգային գրականության առջև իր արժանիքների համար հեղինակը ընտրվել է Արաբերեն լեզվի Ակադեմիայի անդամ (1954), արվեստի, գրականության և հասարակական գիտությունների գծով Բարձրագույն խորհրդի անդամ (1956), պարգևատրվել է «Նեղոսի շքանշանով» (1961)։ Մահացել է 1987 թվականին։

Պիգմալիոն

«Պիգմալիոն» (արաբ․՝ بجماليون‎‎) պիեսը բեմադրվել է 1942 թվականին, Կահիրեում։ Պիեսի գլխավոր հերոսը Կիպրոսի լեգենդար քանդակագործ Պիգմալիոնն է, ով ստեղծելով Գալաթեայի քանդակը՝ սիրահարվում է նրան։

Պիգմալիոն
հունական դիցաբանություն

Դեպքերը տեղի են ունենում քանդակագործի արհեստանոցում, որը տեղակայված է անտառի խորքում՝ լճի մոտ։ Բնությունը այստեղ հանդես է գալիս որպես լիարժեք գործող անձ։ Հետևի պատը ամբողջությամբ զբաղեցնում է մեծ պատուհանը, որը միշտ բաց է, և նրա միջով անցնում են մուսաները և աստվածները։ Պիեսի ողջ ընթացքում երևում է, թե ինչպես ողջ անտառը՝ կարծես կենդանի և գործող անձ, մասնակցում է տեղի ունեցող իրադարձություններին՝ ուրախանում է, պայծառանում է, երբ տիրում է սերը, դողում է՝ անհանգստանալով հերոսների ճակատագրի համար, պատված է սառնությամբ և մթությամբ՝ զգալով դժբախտ ավարտը։ Այս պիեսի օրինակի վրա կարելի է հստակորեն տեսնել Թաուֆիկ ալ-Հաքիմի դրամատուրգիայի ևս մեկ կարևոր հատկանիշ՝ անցումը փիլիսոփայականից դեպի կենցաղային գերակայություն, համամարդկայինը որոշող իրականություն։ Պատահական չէ, որ Պիգմալիոնին վերաբերող դիցաբանական իմաստներից վերցված է ոչ թե «Կիպրոսի արքան» կամ «Տիրի արքան», այլ «քանդակագործը», այսինքն իրական մարդ, որը տենչում է իր արվեստի գլուխգործոցը վերածել երկրային կնոջ։ Ավանդության և պիեսի համաձայն՝ այս խնդրանքով նա դիմում է Վեներա աստվածուհուն։

Այս պիեսում անգամ դիցաբանական կերպարներն են ձեռք բերում իրականություն։ Վեներայի և Ապոլլոնի երկխոսության դրվագները կարելի է ասել դարձել են որոշակի տեսարաններ, որտեղ փնթփնթացող զույգը, միմյանց հեգնելով, փորձում է լուծել իր «զավակների» ճակատագիրը։ Հազիվ Գալաթեան ստանում է կնոջ տեսք, այստեղ վերանում է առասպելը, և սկսվում են Պիգմալիոնի տանջանքները։ Սկզբում Գալաթեան փախչում է նրա աշակերտ Նարգեսի հետ, և Պիգմալիոնը հասկանում է, որ նա, լինելով մահկանացու, ստեղծել է մի անմահ գեղեցկություն, որը աստվածները վերածել են ոչնչության։ Ահա այս ժամանակ Ապոլլոնը իր քնարի նվագով օժտում է Գալաթեային բանականությամբ և մարդկային լավ հատկանիշներով։

Սակայն կյանքը մնում է կյանք, և սերը իմաստության հետ կանգնած է կյանքի խնդիրների, առօրյա գործերի կողքին։ Սա Պիգմալիոնի համար անհնար և նույնիսկ սրբապիղծ է։ Նա չի կարող տեսնել ավելը Գալաթեայի ձեռքին։ Իսկ Գալաթեան Պիգմալիոնից շուտ է սկսում հասկանալ, որ անմահությունը վերացել է այն ժամանակ, երբ սկսվել է կենդանի, իրական սերը։ Նա կսկսի ծերանալ, նրա մազերը կսպիտակեն, նրա դեմքը կծածկվի կնճիռներով։ Հասկանալով այս ամենը և նրբորեն զգալով իրեն մշտապես սիրող Պիգմալիոնին, Գալաթեան ինքն է բարձրանում մարմարե պատվանդանի վրա և վերադառնում է իր սկզբնական անկենդան դիրքին։

Բայց այս սառը, անշարժ, լուռ քանդակը ոչ մի կերպ ուրախություն չի կարող պատճառել Պիգմալիոնին։ Եվ նա չի կարող մի սենյակում մնալ իր կողմից կերտված անկենդան էակի հետ. նա իրեն զգում է մարդասպան և փորձում է հեռանալ դեպի սառը աշուն, գիշեր, փոթորիկ։ Աստվածները մտնում են խառնաշփոթի մեջ. իհարկե, կարելի է Գալաթեային նորից կենդանացնել, սակայն արդյո՞ք նա դարձյալ կերջանկացնի Պիգմալիոնին։ Չի՞ առաջանա արդյոք իր հոգում հավերժ գեղեց- կության և կենդանի կյանքի պայքար։ Կկարողանա՞ արդյոք նա ձգտել այնպիսի հասկացությունների ներդաշնակությանը, ինչպիսիք են կյանքը և ստեղծագործությունը։

Գրականություն

  • Усманов Н.К.-Проблематика «интеллектуального театра» Тауфика аль-Хакима (в сборнике «Арабская филология. Сборник статей»). Москва 1968
  • Усманов Н.К.-Жизнь и творчество Тауфика аль-Хакима. Москва 1963
  • Тауфик аль-Хаким-Лотерея. Рассказы и драматические сценки (перевод Юнусова К. и др., предисловие стр. 3-10). Москва 1983
  • Путинцева Т.А.-Многоликий Тауфик аль-Хаким (в книге «Тауфик аль-Хаким. Пьесы»). Москва 1979
  • Юнусов К. О.-Драматургия Тауфика аль-Хакима. Ленинград 1973
  • The achievements of Tawfiq al-Hakim, Cambridge university

Արտաքին հղումներ