«Արհեստական լեզուներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (18), ։ → ։ (10), ՝ → ՝ (14), → (41), ), → ), , ( → ( (6) oգտվելով ԱՎԲ
Տող 3. Տող 3.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


[[Կատեգորիա:Լեզուներ]]
[[Կատեգորիա:Արհեստական լեզուներ]]

16:02, 8 Հունիսի 2014-ի տարբերակ

Արհեստական լեզուներ, անհատների կողմից ստեղծված լեզուներ։ Արհեստական լեզուներ չեն եղել որևէ ժողովրդի խոսակցական լեզու։ Առաջ են եկել մարդկանց՝ մի ընդհանուր լեզվով հաղորդակցվելու պահանջով և հավակնում են միջազգային լեզու լինելու նպատակ։ Գոյություն ունի արհեստական լեզուների ստեղծման երկու եղանակ՝ հանրախոսություն և հանրագրություն։ Հանրախոսությունը նպատակ է հետապնդում ստեղծելու քերականական պարզագույն կանոններից այս կամ այն հին ու նոր լեզուների արմատներից և միջազգային տերմիններից կազմված այնպիսի լեզու, որով մարդիկ կարողանան դյուրությամբ հաղորդակցվել միմյանց հետ։ Համամարդկային լեզվի ստեղծման փորձեր արել են դեռևս Ռ․Դեկարտը՝ 1629 թվականին, Գ․Լայբնիցը՝ 1666 թվականին, բայց միայն 19-20-րդ դարերին է հաջողվել կազմել մի շարք արհեստական լեզուներ։ Դրանցից նշանավորներն են՝ վոլապյուկը (1880), որ ստեղծել է գերմանացի կրոնավոր Ի․Մ․Շլայերը, ունիվերսալը՝ բժիշկ Մոլենարը, Էսպերանտոն (1887լեհական հրեա, բժիշկ Զամենհոֆը, լանգբլոն (1900)՝ Բոլլաքը, սահլեռայը (աշխարհլեզու)՝ մի զմյուռնիացի հայ, նովիալը (1928լեզվաբան Եսպերսենը, իալան (1947Սորբոնի համալսարանի դասախոս Մարտինեն, ինտերլինգվան։ Հանրագրությունը նպատակ է հետապնդում ստեղծելու արհեստական նշանների մի համակարգ, նման մաթեմատիկական սիմվոլներին, որ հասկանալի կլինի ամեն մեկին, ով ծանոթ է այդ նշաններին կամ ձեռքի տակ ունի դրանց բառարանը։ Հանրագրության արհեստական համակարգ են ստեղծել Մեմիյոն՝ 1797 թվականին, Պաիկը՝ 1859 թվականին, Վիեննայի Մխիթարյան միաբան Աթանաս Տիրոյանը՝ 1907 թվականին և այլն։ Հանրագրությունը տարածում չի գտել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։