«Սարգիս Մուսայելյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Սարգիս Մուսայելյան Գրիգորի''' [նոյոմբերի14(26) 1882, գյուղ Գետաշեն (այժմ՝ Ադրբեջան...»:
(Տարբերություն չկա)

19:15, 7 Հունիսի 2014-ի տարբերակ

Սարգիս Մուսայելյան Գրիգորի [նոյոմբերի14(26) 1882, գյուղ Գետաշեն (այժմ՝ Ադրբեջանի ԽՍՀ խանլարի շրջանում)—օգոստոսի 14․1920, Երևան], Հայաստանում 1920 թվականի Մայիսյան ապստամբության ղեկավարներից։ Ավարտել է Գորիի ուսուցչական սեմինարիան։ 1901-1915 թվականներին ուսուցչություն է արել նախ Նուխիի գավառի Սաբաթլու գյուղում, ապա՝ Գորիսում։ 1915 թվականին զորակոչվել է Արևմտյան ռազմաճակատ։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է գնդի հեղկոմի նախագահ։ Այնուհետև գործել է Գանձակում և Բաքվում։ 1918 թվականի վերջին, որպես կարմիր զորամասերից մեկի հրամանատար և զրահագնացքի պետ, Բաքվում մասնակցել է մուսավաթական բանդաների դեմ մղվող քաղաքացիական կռիվներին։ 1919 թվականի փետրվարից տեղափոխվել է Ալեքսանդրապոլ։ Նշանակվել է «Վարդան զորավար» զրահագնացքի պետ և, կապվելով տեղի բոլշևիկների հետ, հեղափոխական ու կազմակերպչական մեծ աշխատանք է տարեւ զինվորների և երկաթուղային բանվորների շրջանում։ Ղեկավար մասնակցություն է ունեցել Ալեքսանդրապոլի 1920 թվականի մայիսմեկյան հակադաշնակցական ցույցերին։ 1920 թվականի մայիսի 7-ին ընտրվել է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեի կազմում։ Որպես կարմիր զորքերի հրամանատար և «Վարդան զորավար» զրահագնացքի պետ, Մայիսյան ապստամբության ժամանակ դրսևորել է հեղափոխական մեծ կամք և արիություն։ Մայիսյան ապստամբության պարտությունից հետո գնդակահարվել է դաշնակների կողմից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։