«Աղնջաձոր»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, փոխարինվեց: {{Վայոց Ձորի մարզ}} → {{Վայոց Ձորի մարզի բնակավայրեր}} oգտվելով ԱՎԲ |
չ →Ծանոթագրություններ: clean up, փոխարինվեց: {{Վայոց Ձորի մարզի բնակավայրեր}} → {{Վայոց Ձորի մարզ}} oգտվելով ԱՎԲ |
||
Տող 133. | Տող 133. | ||
{{Ծանցանկ}} |
{{Ծանցանկ}} |
||
{{Վայոց Ձորի |
{{Վայոց Ձորի մարզ}} |
||
[[Կատեգորիա:Վայոց Ձորի մարզի բնակավայրեր]] |
[[Կատեգորիա:Վայոց Ձորի մարզի բնակավայրեր]] |
05:13, 7 Հունիսի 2014-ի տարբերակ
Գյուղ | |||
---|---|---|---|
Աղնջաձոր | |||
Քարավանատուն Սելիմի | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց Ձորի մարզ | ||
Գյուղապետ | Ահարոն Յուրիկի Գաբրիելյան | ||
Այլ անվանումներ | Տրունք | ||
Մակերես | 32,25 կմ² | ||
ԲԾՄ | 1610 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 480[1] մարդ (2009) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374281 | ||
| |||
Աղնջաձոր, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում,[1] մարզկենտրոնից 23 կմ հյուսիս։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 17-18 կմ հյուսիս-արևմուտք, Երևանից ունի 140 կմ հեռավորություն։
Մինչև Սուլեմայի լեռնանցքի տակով անցնող Մարտունի-Եղեգնաձոր միջպետական նշանակության ճանապարհի վերանորոգումը, գյուղը կտրված դիրք ուներ, իսկ այժմ գյուղի բնակչությունը մեծ ակնկալիքներ ունի գյուղի տարանցիկ լինելու փաստից։ Առավել ևս, որ արդեն Իրան-Վրաստան բեռնափոխադրումների մի մասն անցնում է այս ճանապարհով։
Կլիմա
Կլիման չափավոր տաք է և չոր, շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով։ Տարեկան տեղումների քանակը 400-450 մմ։
Պատմություն
Գյուղը հիշատակվում է նաև 13-14 -րդ դարերում։ Նախկինում գյուղն ունեցել է Ենգիչա, Դրունք, Աղքյանդ, Լեռնանցք անվանումները, պայմանավորված իր տեղադիրքով, գտնվում է Սուլեմայի լեռնանցքից հարավ։ Գյուղը վերանվանվել է Աղնջաձոր 1968 թվականին։ Սա պատմականորեն եղել է Օրբելյանների կալվածքը և այս ժամանակահատվածը դիտվում է որպես Վայոց Ձորի ամենածաղկուն շրջանը։
Տնտեսական կյանքին, առևտրի զարգացման համար մեծ նշանակություն ուներ ճանապարհաշինությունը, քանի որ երկրի տերերը մեծ շահ ունեին անց ու դարձ անող քարավաններից, բացի մաքսավարձից, նրանք օգտվում էին նաև առևտրից։ Այս տարածքով էին անցնում Դավրեժ-Պարտավ տարանցիկ ճանապարհը։ Ճանապարհի ապահովության, ուղևորների համար բարեկարգ օթևաններ, անասունների համար կեր, գոմեր և այլ հարմարություններ ստեղծելու հարցով մտահոգվում էին կալվածատեր իշխանները։ 1332 թվականին Լիպարիտ Օրբելյանի որդին՝ Չեսար իշխանը կառուցել է Սուլեմայի (Սելիմի) քարավանատունը, որը գտնվում է համանուն լեռնանցքի ամենաբարձր հատվածի վրա։ Այն բաղկացած է սրբատաշ քարերով կառուցված երեք թաղակապ սենյակներից։
Ժողովրդի մեջ էլ տարածված է մեկ այլ ավանդույթ, թե իբր Սմբատ Օրբելյանի որդին ձնաբքերի ժամանակ կորել է այդ լեռներում և նա, ի հիշատակ որդու, կառուցել է տվել քարավանատունը այլ ճամփորդների համար, այսինքն ձնաբքերի ժամանակ նրանք կհանգրվանեն այստեղ այնքան ժամանակ, մինչև եղանակը կլավանա և կշարունակեն ճանապարհը։
Բնակչություն
Բնակչությունը ներգաղթել է ռուս-պարսկական պատերազմի տարիներին` 1829 թ.-ին, Խոյ, Սալմաստ գավառներից։
Սեռային կազմում կանայք կազմում են 225, իսկ տղամարդիկ՝ 246։ Երեխաները` 0-15 տարեկան կազմում են 100, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 282, իսկ հետաշխատունակները՝ 89 մարդ։
Աղնջաձորի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 670 | 300 | 621 | 577 | 502 | 478 | 449 | 427 |
Տնտեսություն
Գյուղն ունի 137 տնտեսություն։
Գյուղի մասնագիտացման ճյուղը անասնապահությունն է, զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասունների բուծմամբ։ Գյուղատնտեսական հողահանդակներից 167 հա խոտհարքերն են։ Արոտավայրերը կազմում են 894 հա։ Զբաղվում են նաև դաշտավարությամբ, պտղաբուծությամբ և մեղվաբուծությամբ։ Մշակում են հացահատիկ, կերային բույսեր։
Պատմամշակութային կառույցներ
Գյուղի մոտ է կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սուլեմայի բերդը, Աղնջաձորի քարավանատունը՝ կառուցված 1332 թ.-ին։
Աղնջաձորից 4 կմ հյուսիսում է գտնվում “Կապույտ” բերդի ավերակները, խաչքարեր (IX-XIV դարեր) և կամուրջներ (XIII-XV դարեր, XVIII-XIX դարեր):
Հասարակական կառույցներ
Գյուղում գործում է միջնակարգ դպրոց և բուժկետ, կապի հանգույց։
Տես նաև
Արտաքին հղումներ
- Աղնջաձոր բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- World Gazeteer: Armenia – World-Gazetteer.com
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 125, available online at the website of the Internet Archive:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 112» (PDF). Վերցված է 2014 Հունիսի 4-ին.
|