«Հայկական մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 169. Տող 169.


== Աղբյուրներ եւ գրականություն ==
== Աղբյուրներ եւ գրականություն ==
* [http://books.google.ru/books?id=uzIpAAAAYAAJ&printsec=frontcover&hl=ru#v=onepage&q&f=false Шопен И. И., «Исторический памятник состояния Армянской области в эпоху её присоединения к Российской империи», Санктпетербург, 1852.]


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

19:16, 1 Հունիսի 2014-ի տարբերակ

Հայկական մարզ

Զինանշան

ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակoblast of the Russian Empire?
ՎարչկենտրոնԵրևան
Պաշտոնական լեզուներհայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, պարսկերեն և քրդերեն
Տարածք20 720 կմ²
Հիմնադրված էմարտի 21, 1828 թ.

Հայկական մարզը 1828 -1840թթ., (ռուսերեն՝ Армяская область) վարչական միավոր էր Ռուսական կայսրության կազմում։ Պարսկական տիրապետությունից ազատագրելով՝ Նիկոլայ Առաջին ցարը 1827թ. Երևանը միացրել է Ռուսաստանին։ 1828 թ. վերջնականապես ձևավորվում է Հայկական մարզը[1]՝ Երևանի խանության տարածքի հիման վրա։

Մարզի տարածքը կազմել է շուրջ 21.000 քառ. կմ,՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջաններները` Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը։ Այժմ մարզի տարածքը հիմնականում համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածին։ Բացառություն է կազմում Արարատ լեռը, որն ամբողջությամբ պատկանում է Թուրքիային, և Նախիջևանը, որն ամբողջությամբ պատկանում է Ադրբեջանին [2]։

1840 թ. Կայսերական ռեֆորմի արդյունքում Հայկական մարզը Թիֆլիսի և Քութայիսիի մարզերի հետ միացվել է Ռուսական կայսրությանը՝ որպես մեկ վարչատարածքային միավոր՝ Վրացա-Իմերեթական նահանգ` Թիֆլիս կենտրոնով։

Հայկական մարզի ստեղծումը և կառավարումը

Գեներալ Իվան Պասկևիչ՝ կոմս Էրիվանսկի
Գեներալ Վասիլի Բեհբութով (Բարսեղ Հովսեփի Բեհբության)

Հիմնական հոդված՝ Թուրքմենչայի պայմանագիր

Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից (10.2.1828) հետո՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակ, առաջ է քաշվում այն հարցը, թե ինչպիսի կարգեր պետք է հաստատել երկրում։ Մի խումբ հայրենասերներ Խաչատուր Լազարյանի գլխավորությամբ Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում, ըստ որի Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում ստեղծվելու էր ինքնավարություն։ Այն ունենալու էր իր օրենքները, զինանշանը և դրոշը, սահմանապահ զորքը։ Հայ եկեղեցին պահպանելու էր իր իրավունքները։

Լազարյանի նախագծի փոխարեն Նիկոլայ I Ռոմանով ցարի 1828մարտի 21-ի հրամանագրով, ստեղծվում է Հայկական մարզը [1]։ Դրա մեջ մտել են Արևելյան Հայաստանի այն տարածքները, որոնք Թուրքմենչայի պայմանագրով անցել էին Ռուսական կայսրությանը՝ Երևանի և Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի գավառը։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Գյանջայի (Գանձակ) և Ղարաբաղի խանությունները (Արցախ) և Բորչալուի (Լոռի) ու Ախալքալաքի (Ջավախք) գավառները դուրս են մնում Հայկական մարզի տարածքից: Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Վասպուրականի արևելքը և Պարսկահայքը մնացին շահական Պարսկաստանի կազմում:
Հայկական մարզի կենտրոն ընտրվեց Արևելյան Հայաստանի խոշորագույն քաղաքը՝ Երևանը՝ շուրջ 13 հազար բնակչությամբ, որի կեսից ավելին հայեր էին: Հայկական մարզի մյուս քաղաքներն էին Նոր Բայազետը՝ արևելքում՝ Սևանա լճի ափին, և Նախիջևանը՝ հարավում: Նոր Բայազետը, այժմ՝ Գավառ, հիմնեցին Արևմտյան Հայաստանի Բայազետ և Ալաշկերտ գավառներից Սևանի ավազան տեղափոխված հայերը: Որպես պատմամշակութային-հոգևոր կենտրոն՝ իր դերը չէր կորցնում Վաղարշապատը, այժմ՝ Էջմիածին: Նոր շունչ ստացան հին հայկական քաղաքներ Արտաշատն ու Արմավիրը, վերաբնակեցվեցին լքյալ գյուղերը, հիմնվեցին տասնյակ նոր բնակավայրեր:
Հայկական մարզը կառավարել է մարզային վարչությունը, որի կազմում էին երկու ռուս զինվորական, հայ և մուսուլման բնակչությունից մեկական ներկայացուցիչ, երեք խորհրդական, որոնք վարում էին գործադիր, ֆինանսական, տնտեսական ու դատական գործերը։ Ընդ որում, մուսուլմանական բնակչությունը ներկայացվում էր ընդհանուր, սակայն իրականում կազմված էր թուրքերից, թաթարներից, պարսիկներից ու քրդերից: Հարկերի ու տուրքերի գանձումն իրականացնում էր հատուկ կոմիսարը։

Հայկական մարզի ղեկավարումը 1828թ. ստանձնել է գեներալ Ալեքսանդր Ճավճավաձեն, որին փոխարինեց հայազգի իշխան, գեներալ Վասիլի Բեհբութովը (Բարսեղ Հովսեփի Բեհբության, ծնունդով Թիֆլիսից)։ Հայկական մարզը բաժանված էր 5 գավառների, որտեղ հիմնվում են ոստիկանական վարչություններ և գավառային դատարաններ։ 1833թ. վերանում է մարզային վարչության կոլեգիալ ղեկավարման ձևը, և լայն իրավունքներ են տրվում վարչության պետին։ Հիմնվում են ոստիկանական, դատական, ֆինանսական բաժիններ և հարկային վարչություն[3]։

Տարածքը և բնակչությունը

Պարսկահայերի ներգաղթը
Երևանի բերդի գրավումը 1827թ.

Հայկական մարզի տարածքը կազմել է շուրջ 21.000 քառ.կմ։ Հայկական մարզը նախապես բաժանվել է Երևանի , Նախիջևանի գավառների և Օրդուբադի օկրուգի։ Հայկական մարզի տարածքի մեջ չեն մտել այնպիսի հայկական տարածքներ, ինչպիսիք էին Սյունիքը (Զանգեզուր), Արցախը (Ղարաբաղ), Գարդմանքը (Գանձակ), Շիրակը (Շորագյալ), Լոռին (Բորչալու), Տավուշը (Շամշադին) և Ջավախքը (Ախալքալաք)։ 1833թ. վարչական բաժանմամբ Երևանի գավառից անջատվել են Սուրմալուի և Սարդարապատի գավառները, իսկ Նախիջևանի և Օրդուբադի գավառները պահպանվել են։ Հայկական մարզի բնակչությունը 1830թ. կազմել է շուրջ 160.000 մարդ[4]։ Երևանը սկսում է զարգանալ որպես ռուսական մարզկենտրոն։

Հերթական թուրք-պարսկական պատերազմի ժամանակ՝ 1603-1604թթ. պարսիկները Շահ Աբբաս Առաջինի հրամանով խանության բնիկ բնակչությանը՝ հայերին, գերեվարել էին Պարսկաստան։ Նահանգը հայաթափվել էր և ավելի քան 300 հազար հայերի փոխարեն այստեղ բնակվելու էին եկել փոքրաքանակ քրդական և թյուրքական ցեղեր։ Նրանք ոչ միայն տիրացել էին հայկական բնակավայրերին, այլև վերանվանել դրանք։

Այդ է պատճառը, որ երբ գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ ռուսական զորքերը և հայ կամավորական ջոկատները 1827թ. հոկտեմբերի 1-ին ազատագրում են Երևանի բերդը, խանության 100.000 հպատակներից 23.000-ն էին ազգությամբ հայ[5]։ Հարևան Նախիջևանի խանությունում 50.000 բնակչից հայեր էին 12.000-ը։ Միան Արցախում և Սյունիքում էին հայերը շարունակում կազմել բացարձակ մեծամասնություն։ Արևելյան Հայաստանում հայ ժողովրդի գլխին կանգնած էր ֆիզիկական բնաջնջման վտանգը[6]։

Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցի
Հայ ժողովրդի մեծ բարեկամ, ռուս դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդով

1828-1830թթ. Իրանից Հայաստան են տեղափոխվում 40-42 հազար, իսկ Թուրքիայից՝ 75-80 հազար հայեր։ Նրանց մի ստվար հատված հաստատվում է Հայկական մարզի տարածքում։ Մնացածները հաստատվում են Ռուսական կայսրությանը հպատակ հայկական տարբեր գավառներ՝ Ջավախք, Սյունիք, Արցախ, Գարդմանք։ Հայրենադարձությունը կազմակերպել էին ռուս դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը և հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին։ Միաժամանակ Իրանից և Թուրքիայից Հայկական մարզ են տեղափոխվում այլ քրիստոնյաներ՝ հույներ և ասորիներ։ Հայկական մարզի տարածքը լքում են բազմաթիվ թուրքեր և պարսիկներ։ Հայկական մարզը ռուսահայության համար սկսում է դիտարկվել որպես հայության նոր կենտրոն։ Արդյունքում ընդհանուր բնակչության թիվը հասնում է 160 հազարի, որից հայերը արդեն կազմում էին մեծամասնություն՝ 52 տոկոս՝

հայ բնակչություն մուսուլմաններ ընդհանուր
Երևանի գավառ և Շիրակ 66.000 50.000 120.000
Նախիջևանի գավառ և Օրդուբադ 16.000 24.000 40.000
Հայկական մարզ 82.000 74.000 160.000

Դեռևս նախքան հայրենադարձությունը, հայերի ստվար խմբեր էին բնակվում Շամախու և Թիֆլիսի նահանգներում։ Թիֆլիսը 1804թ. գրեթե ամբողջությամբ հայաբնակ քաղաք էր՝ 80 տոկոս հայ բնակչությամբ։ Այսպիսով, Հայկական մարզում, Արցախում, Սյունիքում, Գարդմանքում ու Ջավախքում (Արևելյան Հայաստանում), ինչպես նաև Թիֆլիսի ու Շամախու նահանգներում, հայերի ընդհանուր թիվը հասնում էր 300.000-ի։ Անդրկովկասի հայությունը, երկար դարեր անց, վերջապես կարողացավ հանգիստ շունչ քաշել և սեփական տարածքում ձեռնամուխ լինել ստեղծարար աշխատանքի։

Ադրբեջանցիների պատմական կեղծարարությունները

Երևանի Կարմիր կամուրջը
Երևանի ռուսական սուրբ Նիկոլայ եկեղեցին
Սարդարի պալատում
Սարդարի պալատը
Երևանի սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

1.Պարսկաստանին տիրած Սեֆյան ընտանիքը սերում էր Իրանական Ադրբեջանի Արդաբիլ քաղաքից։ Սա հիմք է տալիս ադրբեջանցիներին պնդել, որ շահական Պարսկաստանը ավելի քան 200 տարի իշխած Սեֆյան դինաստիայի (1502-1722թթ.) ներկայացուցիչները ադրբեջանցիներ էին[7][8], իսկ Սեֆյան Իրանը՝ ադրբեջանական պետություն։ Քարտեզի վրա Ադրբեջանի Հանրապետությունը հայտնվել է միայն 20-րդ դ. և կոչվել Իրանի Ադրբեջանի (Ատրպատական) անունով[5][9][10]։

2.Երևանը գրավելուց հետո Շահ Իսմայիլը կուսակալության ղեկավար է նշանակում իր հարազատներից մեկին, որը Երևանի անունով կոչվում է Ռևան-ղուլու խան, թարգմանաբար՝ Երևանի ծառա։ Ադրբեջանցիների պնդմամբ՝ 1512թ. նա կառուցել է Երևան բերդաքաղաքը իր անունով կոչել Իրավան[7]։ Քանի որ նա Սեֆյան ադրբեջանական ընտանիքից էր, ուրեմն հիմնել է ադրբեջանական քաղաք[7][8]։ Այս կեղծ վարկածը ադրբեջանցիները առաջ էին քաշել 2012թ.՝ բերդի 500-ամյակը նշելու և միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար[7][8]։ Իրականում բերդը կառուցվել է 1582-1583թթ. Ֆարհադ փաշայի կողմից[9][10][11]։

3.Ըստ ադրբեջանցիների՝ բերդը հիմնադրելիս Ռևան խանը և նրա հաջորդները այն կառուցապատում են մզկիթներով ու պալատներով, շուկաներով ու բաղնիքներով[7][8]։ Սակայն միայն 1725թ., երբ օսմանցի թուրքերը դարձյալ գրավել էին Երևանը՝ Ռևան-ղուլու խանից 200 տարի անց Ռեջեբ փաշան կառուցում է առաջին մզկիթը[10]։ Թուրքական մզկիթը վերածվել է ռուսական եկեղեցու՝ սուրբ Նիկոլաևյան[11][12]։ Երկրորդ՝ պարսկական մզկիթը կառուցվել է արքայազն Աբբաս-Միրզայի օրոք՝ 1800-ական թթ., և կոչվել Խանի մզկիթ[10][11]։ Բերդը, ինչպես նաև սուրբ Գրիգոր Լուսավորիչ և սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցիները, քանդվել էին 1920-30ական թթ. խորհրդային իշխանության ժամանակ։

4.Սարդարի պալատը նույնպես, կառուցվել է ոչ թե Ռևան խանի օրոք, այլ նրանից շատ ավելի ուշ։ Միայն Ամիրգունա խանի օրոք՝ 1604-1628թթ. հիմնվել է[11] սարդարի պալատը, որը իր տեսքը ստացել է 1780-90-ական թթ.[10][11]՝ Երևանի ազատագրումից ընդամենը 30 տարի առաջ։

5.Ադրբեջանցիների համոզմամբ՝ Երևանն ունեցել է բացառապես ադրբեջանական բնակչություն, իսկ հայերը բնակվել են շրջակա գյուղերում[7][8]։ Դեռևս 15-րդ դարում, երբ Երևանը դարձել էր թուրքմենական կուսակալության կենտրոն, ուներ 15.000 հայկական բնակչություն, իսկ կուսակալության տարածքում, այդ թվում Կարսի շրջանում, հաշվվում էր մոտ 500.000 մարդ, որից հայ` 400.000-ը[13]։ 1603-1604թթ. Շահ Աբբաս Առաջինի կողմից Պարսկաստան է բռնագաղթեցվում ավելի քան 300.000 հայ[5][11][14][15]։ Շարունակվող պատերազմների[5], ինչպես նաև Կարսի շրջանի՝ Թուրքիային միանալուց հետո 1639թ., հայերի թիվը այդպես էլ չի աճում[5], և տատանվում է 40-50 հազարի շրջանում[5][9]։ Իսկ մուսուլմանների՝ թուրքերի, քրդերի, թաթարների ու պարսիկների ընդհանուր քանակը չէր հասնում 100.000-ի[5][10][11][15]։

Հայկական մարզի վերացումը

Հայկական մարզի ստեղծումը, այնուամենայնիվ, ժամանակավոր միջոցառում էր՝ ամբողջ Այսրկովկասում վարչական լայն վերափոխումների անցկացման նախօրեին։ 1840ապրիլի 10-ի Նիկոլայ Առաջին Ռոմանով կայսեր հրամանագրով, Այսրկովկասի վարչական նոր բաժանմամբ, ստեղծվեցին Վրացա-Իմերեթական նահանգը՝ Թիֆլիս կենտրոնավ և Կասպիական մարզը՝ Շամախի կենտրոնով։ Բաժանումն անցկացնելիս հաշվի չէին առնվել անդրկովկասյան ժողովուրդների կրոնական և ազգային պատկանելությունները, և դա հանգեցրել էր տեղաբնիկ ժողովուրդներ դժգոհությանը։

Հայկական մարզը որպես ինքնուրույն միավոր դադարեց գոյություն ունենալ, և նրա տարածքը Լոռու ու Ջավախքի հետ մտցվեց Վրացա-Իմերեթական նահանգի մեջ։ Արցախը, Զանգեզուրը և Գարդմանքը մտցվեցին Կասպիական մարզի տարածք։ Հայկական մարզի վերացումով խորտակվեցին հայկական ինքնավարության վերաբերյալ հայ հասարա-քաղաքական գործիչների պատրանքները։

Սակայն մեկ տասնամյակ անց՝ 1849թ., կայսեր հատուկ հրամանագրով կազմվեց Երևանի նահանգը՝ որպես վարչատարածքային ինքնուրույն միավոր՝ ամբողջությամբ համընկնելով նախկին Հայկական մարզի տարածքին։

Տես նաև

Արևելյան Հայաստան
{} Երևանի կուսակալություն
(1502-1724)
{} Ղարաբաղի կուսակալություն
(1502-1726)
Կարսի վիլայեթ
(1639-1878)
{} Թուրքիա {}
{} Երևանի խանություն
(1747-1828)
{} Նախիջևանի խանություն
(1747-1828)
{} Ղարաբաղի խանություն
(1747-1822)
{} Գանձակի խանություն
(1747-1804)
{} Հայկական մարզ
(1828-1840)
{} Ղարաբաղի գավառ
(1822-1840)
{} Գանձակի գավառ
(1804-1840)
{}Վրացաիմերեթական նահանգի մաս {} Կասպիական նահանգի մաս
{} Կարսի մարզ
(1878-1918)
{} Երևանի նահանգ
(1849-1918)
{} Ելիզավետպոլի նահանգ
(1867-1918)
{}Հայաստանի Հանրապետություն (1918-1920){}

Աղբյուրներ եւ գրականություն

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Полное собрание законов Российской империи, собрание 2-е, т. XV, ст. 13368
  2. О. П. Маркова. Россия, Закавказье и международные отношения в XVIII веке. — Наука, 1966.
  3. http://www.findarmenia.com/arm/history/23/432/433
  4. http://books.google.am/books?id=uzIpAAAAYAAJ&hl=ru&pg=RA1-PA640#v=onepage&q&f=false
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://www.iranicaonline.org/articles/erevan-1#ii
  6. http://historyarmenia.org/731.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://www.erevangala500.com/
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.youtube.com/watch?v=oO_kVFlN3TQ
  9. 9,0 9,1 9,2 http://www.runivers.ru/doc/territory/366679
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Большая российская энциклопедия
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Հայկական սովետական հանրագիտարան
  12. Эривань // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  13. Massoume Price. Iran’s diverse peoples: a reference sourcebook
  14. James Stuart Olson, Lee Brigance Pappas, Nicholas Charles Pappas. An Ethnohistorical dictionary of the Russian and Soviet empires
  15. 15,0 15,1 Hewsen, Robert H. (2001). Armenia: A Historical Atlas. Chicago: University of Chicago Press. p. 168. ISBN 0-226-33228-4.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։