«Արշակ Ֆեթվաճյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 34. | Տող 34. | ||
*«Մատթեոս Իզմիլյան» |
*«Մատթեոս Իզմիլյան» |
||
*«Անիի ավերակները» - ջրանկարների շարք |
*«Անիի ավերակները» - ջրանկարների շարք |
||
*«Անի. Միջնաբերդի բլուրը»<ref>[http://www.gallery.am/hy/database-egov/item/17759/ «Անի. Միջնաբերդի բլուրը», Արշակ Ֆեթվաճյան]</ref> |
|||
*«Անի. Հասարակական շենքը»<ref>[http://www.gallery.am/hy/database-egov/item/17767/ «Անի. Հասարակական շենքը», Արշակ Ֆեթվաճյան]</ref> |
|||
*«Վիրիվիս Ֆորտունայի տաճարը»<ref>[http://www.gallery.am/hy/database-egov/item/15867/ «Վիրիվիս Ֆորտունայի տաճարը», Արշակ Ֆեթվաճյան]</ref> |
|||
*«Արևամուտ (Միջերկրական և Սև ծովի ափին)»<ref>[http://www.gallery.am/hy/database-egov/item/15893/ «Արևամուտ (Միջերկրական և Սև ծովի ափին)», Արշակ Ֆեթվաճյան]</ref> |
|||
*«Փողոցը Բաթումում» <ref>[http://www.gallery.am/hy/database-egov/item/15898/ «Փողոցը Բաթումում», Արշակ Ֆեթվաճյան]</ref> |
|||
*«Փոստը սարերում»<ref>[http://www.gallery.am/hy/database-egov/item/9156/ «Փոստը սարերում», Արշակ Ֆեթվաճյան]</ref> |
|||
Տարբեր աշխատանքներ՝ |
Տարբեր աշխատանքներ՝ |
||
*[[Թիֆլիս]]ի Ս. Գևորգ եկեղեցու որմնանկարչական և քանդակագործական ձևավորումները |
*[[Թիֆլիս]]ի Ս. Գևորգ եկեղեցու որմնանկարչական և քանդակագործական ձևավորումները |
05:54, 1 Հունիսի 2014-ի տարբերակ
Արշակ Ֆեթվաճյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1866 |
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 10, 1947 (81 տարեկան) կամ հոկտեմբերի 7, 1947[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Մեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հռոմի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և փոստային բացիկների դիզայներ |
Ներշնչվել է | Չեզարե Մակկարի |
Արշակ Ֆեթվաճյան Վիքիդարանում | |
Arshak Fetvadjian Վիքիպահեստում |
Արշակ Աբրահամի Ֆեթվաճյան (հոկտեմբերի 1 1866 - հոկտեմբերի 7 1947), հայ նկարիչ։
Կենսագրություն
Ծնվել է 1863 թվականին։ Սովորել է Տրապիզոնի ազգային, ապա Կոստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարաններում, եղել վերջինիս անդրանիկ շրջանավարտներից (1987)։ 1887 - 1891 թվականներին սովորել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Չեզարե Մակկարիին։ 1891 թվականին մասնակցել է Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին։ 1891 - 1895 թվականներին աշխատել է Վիեննայում, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, դարձել Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ, մասնակցել պատկերահանդեսների։
Շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել հայկական հնագույն հուշարձաններ, ստեղծելով ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ աշխատանքներ։ Ստեղծել է նաև պետական գործիչների, հայոց պատմության, դիցաբանության, ազգագրական թեմաներով աշխատանքներ, ինչպես նաև ընդօրինակումներ կատարել հայ մանրանկարչության նմուշներից, գեղագիտական հոդվածներով հանդես եկել մամուլում։ Ֆեթվաճյանի հետաքրքրությունները ընդգրկել են հայ ճարտարապետության պատմության, գրքի ձևավորման, ազգային տարազի, ասեղնագործության արվեստին առնչվող խնդիրներ։ Փարիզում ընտրվել է Ջրանկարիչների միջազգային ընկերության անդամ։ Կյանքի վերջին 25 տարին ապրել է ԱՄՆ-ում։ Մահից հետո աճյունը տեղափոխվել և թաղվել է Երևանում, իսկ աշխատանքները, կտակի համաձայն, հանձնվել են Հայաստանի ազգային պատկերասրահին։[2][3]
Ստեղծագործություններից
- «Արևելյան փոստ»
- «Սասունցի կինը» («Մանուկ Հայաստան»)
- «Ղևոնդ Ալիշան»
- «Վենետիկի Ս. Մարկոսի տաճարը»
- «Մատթեոս Իզմիլյան»
- «Անիի ավերակները» - ջրանկարների շարք
- «Անի. Միջնաբերդի բլուրը»[4]
- «Անի. Հասարակական շենքը»[5]
- «Վիրիվիս Ֆորտունայի տաճարը»[6]
- «Արևամուտ (Միջերկրական և Սև ծովի ափին)»[7]
- «Փողոցը Բաթումում» [8]
- «Փոստը սարերում»[9]
Տարբեր աշխատանքներ՝
- Թիֆլիսի Ս. Գևորգ եկեղեցու որմնանկարչական և քանդակագործական ձևավորումները
- Կուսանաց անապատի Ս. Ստեփանոս և Արմավիրի Ս. Գևորգ եկեղեցիների վերաշինությունը
- Կարսի Ս. Գրիգոր եկեղեցու բեմը և դուռը
- Հայաստանի առաջին Հանրապետության 50, 100 և 250 ռուբլի անվանագնով թղթադրամների ձևավորումը
- Հայաստանի առաջին Հանրապետության առաջին փոստային նամականիշերի ձևավորումը։
Անհատական ցուցահանդեսներ
- 1899 - Բաթում
- 1900 - Թիֆլիս
- 1902 - Պյատիգորսկ
- 1902 - Բաքու
- 1908 - Թիֆլիս
- 1919 - Փարիզ
- 1920 - Փարիզ
- 1921 - Լոնդոն
- 1922-1923 - ԱՄՆ-ում Հարվարդի, Կոլումբիայի, Չիկագոյի, Փրիստոնի համալսարաններում
- 1956 - Երևան
Երկեր
- Շրջագայություն նկարչաց աշխարհին մեջ «Հանդես Ամսօրյա» 1892 թ. № 1-6, 9-11, 1893 թ. № 3
- Արշակ Ֆեթվաճյան, Իմ մտքերը Բոստոն 1941
- Արշակ Ֆեթվաճյան, Les Ruines d'Ani. Venice, 1906. (ֆր.)
Գրականություն
- Ա. Տեր-Մանուելյան, Նկարիչ Արշակ Ֆեթվաճեան Բեյրութ 1966
- Ռ. Շիշմանյան, Բնանկարն ու հայ նկարիչները Երևան 1958
- Ерканян В.С. Армянская культура в 1800-1917 гг. Ереван 1985 (ռուս.)
Արտաքին հղումներ
Հղումներ
- ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Արշակ Ֆեթվաճյանի մասին ՀՀ մշակույթի նախարարության կայքում
- ↑ Ով ով է. Կենսագրական հանչագիտարան. Հայեր, հատոր 2, Երևան, ՀՀՀ, 2007, էջ 692։
- ↑ «Անի. Միջնաբերդի բլուրը», Արշակ Ֆեթվաճյան
- ↑ «Անի. Հասարակական շենքը», Արշակ Ֆեթվաճյան
- ↑ «Վիրիվիս Ֆորտունայի տաճարը», Արշակ Ֆեթվաճյան
- ↑ «Արևամուտ (Միջերկրական և Սև ծովի ափին)», Արշակ Ֆեթվաճյան
- ↑ «Փողոցը Բաթումում», Արշակ Ֆեթվաճյան
- ↑ «Փոստը սարերում», Արշակ Ֆեթվաճյան