«Հակատանկային կառավարվող հրթիռ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ (Script) File renamed: File:Огонь!!!.jpgFile:9P149.jpg File renaming criterion #2: Change from completely meaningless names into suitable names, according to what the image displays.
Տող 36. Տող 36.
[[Կատեգորիա:Հակատանկային հրթիռային համալիրներ]]
[[Կատեգորիա:Հակատանկային հրթիռային համալիրներ]]
[[Կատեգորիա:Հակատանկային միջոցներ]]
[[Կատեգորիա:Հակատանկային միջոցներ]]
[[Կատեգորիա:Զինամթերք]]

20:53, 30 Մայիսի 2014-ի տարբերակ

ամերիկյան ՖԳՄ-148 Ջավելին ՀՏԿՀ-ի արձակումը

Հակատանկային կառավարվող հրթիռ (ՀՏԿՀ), հակատանկային զինատեսակ է, նախատեսված տանկերի և այլ ծանր զրահատեխնիկայի դեմ պայքարելու համար: Խորհրդային ռազմական գրականության մեջ հայտնի է նաև ՀՏԿՌԱ հակատանկային կառավարվող ռեակտիվ արկ անվանումով:[1]։ ՀՏԿՀ-ը կոշտ վառելիքով հրթիռ է, այն ընդունակ է փոխելու իր թռիչքի ուղղությունը, ըստ օպերատորի հրամանի, կամ ըստ իր ինքնակառավարող գլխիկի հրամանի: ՀՏԿՀ-ի մարտական գլխիկը կումուլյատիվ գործողության է, նորագույն հրթիռները ավելի կատարելագործված են՝ ունեն համակցված կումուլյատիվ գործողության մարտական գլխիկ:


Դասակարգում

«Կոռնետ-Է» ռուսական հակատանկային կառավարվող հրթիռ

ՀՏԿՀ-երը հիմնականում դասակարվում են, ըստ

  • նշանառության տեսակի.
    • օպերատորի կողմից նշանառվող,
    • ինքնանշանառվող
  • օպերատորի կողմից կառավարման միջոցի.
    • հաղորդալարերով կառավարվող,
    • լազերային ճառագայթով կառավարվող,
    • ռադիոալիքներով կառավարվող
  • նշանառության եղանակի
    • ձեռքի՝ օպերտորը ղեկավարում է հրթիռը մինչև նշանակետին հասնելը,
    • կիսաավտոմատ՝ օպերատորը նշանակետի պահում է նշանոցում, իսկ հատուկ սարքավորումը կառավարում է հրթիռի թռիչքը(սովորաբար պոչամասի լուսածիրով) և տալիս է համապատասխան ղեկավարող հրամաններ,
    • «կրակեցիր մոռացար» համակարգ:
«Շտուռմ» ռուսական ՀՏԿՀ համալիր(ՄՏԼԲ քարշակի վրա)

ՀՏԿՀ-երը և արձակման սարքավորումը իրականացվում են մի քանի տարբերակով՝

  • փոխադրվող համալիր
  • ամենագնաց մեքենայի վրա տեղադրված ՀՄՄ, ԶՓ, ՄՏԼԲ և այլն,
  • ավիացիոն կայանք (սովորաբար ուղղաթիռների համար).

Բոլոր դեպքերում օգտագործվում են նույն տեսակի հրթիռներ, փոփոխվում են արձակման սարքավորումների լրակազմը, քաշը և նշանառության միջոցները:

Տես նաև

Հղումեր

Ծանոթագրություն

  1. Կրուգոսվետ հանրագիտարան։