«Լուիջի Պուլչի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 10. Տող 10.
[[Կատեգորիա:1432 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1432 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Օգոստոսի 15 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Օգոստոսի 15 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Ֆլորենցիա քաղաքում ծնվածներ]]

11:28, 28 Մայիսի 2014-ի տարբերակ

Լուիջի Պուլչի (իտալ.՝ Pulci, 1432, օգոստոսի 15, Ֆլորենցիա - 1484, նոյեմբերի 11, Պադուա), իտալացի բանաստեղծ-հումանիստ։ 15-րդ դարի հումանիզմի ամենադեմոկրատական հոսանքի ներկայացուցիչ, մատերիալիստ և սկեպտիկ։ Եկեղեցին նրան հայտարարել է հերետիկոս։

Պուլչիի հիմնական ստեղծագործությունը «Մորգանտե» էպիկական պոեմն է, որի առաջին հրատարակությունը (1478-1480-ի միջև) ամփոփել է 23 երգ, երկրորդը՝ այսպես կոչված «Մեծ Մորգանտեն» (1482)՝ 28 երգ։ Երկի հիմքում ընկած է 14-րդ դարի ժողովրդական պոեմը, պատմվում է ասպետ Օռլանդոյի (Ռոլանդ) և նրա զինակիր, բարեհոգի հսկա Մորգանտեի արկածների մասին։ Պոեմում կոմիզմն ու բուֆոնադը միաձուլվում են ժողովրդական միամիտ խանդավառությանը։ «Մորգանտեն» ազդեցություն է գործել Վերածննդի հեգնակատակերգական պոեմի, ինչպես նաև Ռաբլեի ստեղծագործության վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։