«Լուիջի Պուլչի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
չ 23artashes տեղափոխեց էջը «Պուլչի»-ից «Լուիջի Պուլչի»: Անունն էլ է պետք նշել
(Տարբերություն չկա)

11:19, 28 Մայիսի 2014-ի տարբերակ

Պուլչի (Pulci) Լուիջի (1432-1484), իտալացի բանաստեղծ։ 15-րդ դար հումանիզմի ամենադեմոկրատական հոսանքի ներկայացուցիչ, մատերիալիստ և սկեպտիկ։ Եկեղեցին նրան հայտարարել է հերետիկոս։ Պուլչի հիմնական ստեղծագործությունը «Մորգանտե» էպիկական պոեմն է, որի առաջին հրատարակությունը (1478-1480-ի միջե) ամփոփել է 23 երգ, երկրորդը՝ այսպես կոչված «Մեծ Մորգանտե»-ն (1482)՝ 28 երգ։ Երկի հիմքում ընկած է 14-րդ դար ժողովրդական պոեմը, պատմվում է ասպետ Օռլանդոյի (Ռոլանդ) և նրա զինակիր, բարեհոգի հսկա Մորգանտեի արկածների մասին։ Պոեմում կոմիզմն ու բուֆոնադը միաձուլվում են ժող. միամիտ խանդավառությանը։ «Մորգանտե»-ն ազդեցություն է գործել Վերածննդի հեգնակատակերգական պոեմի, ինչպես նաե Ռաբչեի ստեղծագործության վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։